Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հազարավոր ոստիկաններ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում. Գեղամ Մանուկյան

Թեմա

Ժամանակին երկար տարիներ լրագրողական համայնքում կար մրցանակաբաշխություն` թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված, բավականին ակտիվ էին լրագրողները: Այս մասին հիշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` նկատելով, որ այդ հետաքրքրությունն այսօր մարել է: Մինչդեռ, ըստ պատգամավորի, ներկայում թրաֆիքինգի աննախադեպ դեպքեր կան Հայաստանում։

— ԱԺ ամբիոնից ՆԳ նախարարին ասել եմ, որ այդպես տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ են աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվում, երբ որ օրենքը շրջանցելով` միայն Փաշինյանի կամքով անօրինականություն են անում։ Թրաֆիքինգի խայտառակ երեւույթ է ՀՀ կառավարության վիճակը, երբ Նիկոլ Փաշինյանի այսրոպեկան կամակորության արդյունքում մարդկանց մեկ վայրկյանում պաշտոնից են ազատում։ Սա պետական համակարգի քայքայման  լավագույն օրինակն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ