«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ Փաշինյան Ծվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրել Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»

Աշխարհում, քովիդով ընդհանուր վարակվածների 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում՝ երկու անգամ ավել. Վարդանյան

Առողջապահական

Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումն այս տարի սովորականից ավելի մեծ ուշադրություն է գրավել նիստերից մեկի՝ «Պատրաստություն՝  X հիվանդությանը» խորագրի շնորհիվ: «Հիվանդություն X»-ը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ներկայացնում է գիտելիք այն մասին, որ լուրջ միջազգային համաճարակ  կարող է բռնկվել ներկայումս անհայտ պաթոգենի պատճառով, որը մարդու հիվանդություն է առաջացնում: Այս եւ առողջապահական այլ օրախնդիր հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Տիկին Վարդանյան, տեղյա՞կ եք՝ ինչ X հիվանդության մասին է խոսքը, ինչը քննարկում են Դավոսում:

Տեղյակ եմ ֆորումից, բայց տեսեք` ինչ է կատարվում: «Քովիդ 19»-ից հետո աշխարհի յուրաքանչյուր պետություն ազգային մակարդակով, յուրաքանչյուր տարածաշրջանի մակարդակով պետք է պատրաստ լինի արհավիրքի: Կանխատեսումներ են արվում, թե կարող են լինել ավելի վատ շտամներ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կցկտուր, ոչ պաշտոնական տեղեկությունների կարող եք հանդիպել: Չեմ գտնում, թե դրանք կարելի է այսպես հանրայնացնել, ընդամենը կարծիք է եւ մասնավոր քննարկումների արդյունքում բարձրաձայնված: Նաեւ, այո՛, կարող է լինել դավադրությունների տեսության գնացող ինչ- որ բան, որ նորից կարող է համավարակ լինել: Հայաստանը, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ցավոք սրտի, ռազմավարական, փաստաթղթային, գործիքակազմի առումով, ես դեռեւս կցկտուր, իրար հետ չկապված, օազիսային փոքրիկ բաներ եմ տեսնում: Ընդհանուր առմամբ՝ ճիշտ ռազմավարություն նմանատիպ արհավիրքների նկատմամբ չկա, երեւի թե, սպասում ենք, թե ինչ կլինի: ԱՀԿ-ն կներկայացնի, թե ինչ ենք անելու խորհրդատվական իր թերթիկներում, մենք էլ այդպես կանենք, հետո կստանանք այն, ինչ որ ստացանք քովիդի ժամանակ: Երբ միջազգային ցուցանիշները նայում ենք, ընդհանուր վարակվածների, աշխարհում, միջինը 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում երկու անգամ ավել: Ես սա ասում եմ միջազգային ցուցանիշները, հետեւաբար, որպեսզի մենք չունենանք այդ ցայտնոտային վիճակը, պետք է շատ պատրաստվել: Իմ անձնական կարծիքով` սա ընդամենը նախազգուշական քայլեր են: Այս պահին նման բան չի լինի, ես դրա համար ունեմ իմ հիմքերը, բայց դրանք շատ մասնավոր մարդկանց հետ շփումներից եւ նրանց տեղեկատվությունից է իմ եզրակացությունը, որը բարձրաձայնման ենթակա չէ: Սա ընդամենը, կարծես թե, նախազգուշացնող է, պարզապես, բնակչությանը «տոնուսի» մեջ են պահում:

— Հայաստանում այժմ ի՞նչ վիրուսներ են շրջանառվում, մարդիկ բողոքում են դժվարաշնչությունից, հազից ու գրիպից: Երեխաների շրջանում եւս նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: Մի՞թե կրկին քովիդի շտամներ են շրջանառվում:

— Սեզոնային գրիպի ժամանակահատվածի մասին է խոսքը: Եթե մի փոքր էքսկուրս անենք դեպի հետ, կտեսնենք, որ բոլոր ժամանակներում, որոշակի սեզոններին, որոնք կոչվում են սեզոնային գրիպի ժամանակահատվածներ, այդ թվում նաեւ այս պահին հունվարը՝  մինչեւ մարտ, երբ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18-19 եւ ավել աստիճան, այդ ընթացքում, բնականաբար, ունենալու ենք գրիպի դեպքերի աճ: Յուրաքանչյուր տարին ունի իր առանձնահատկությունները: Ամեն տարվա սեզոնի սկզբից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրություն է անում, եւ դրանից հետո հայտարարում է, թե տվյալ տարածքում, օրինակ՝  եվրոպական տարածաշրջանի 53 պետությունում ինչպիսի՞ ենթատեսակներ են: Ամենայն հավանականությամբ, 2023-24թթ. համար սեզոնային գրիպի A, B ենթատեսակների շտամներն են շրջանառվում: Ինչպես գիտեք, աշնանը հորդորում են, մանավանդ ռիսկի խմբում գտնվող մարդկանց, պատվաստվել ու պատրաստվել գրիպի սեզոնին՝ վարակն ավելի թեթեւ տանելու համար: Հստակ կարող եմ ասել, որ այս պահին համավարակ չկա, բայց դեպքերի աճ կա ու հստակ հակահամաճարակային բոլոր միջոցները պետք է բերել պատրաստվածության ու խստացման: Դա սահմանված է նախարարի տարբեր հրամաններով ու սանիտարական նորմերով, ինչ-որ արտակարգ, հատուկ ընթացակարգ չէ, հենց այդպես էլ պետք է լիներ գործընթացը:

— Ինչու՞ ենք մենք հիմա այսպես վախեցած ու լարված նայում այս ամենին, մի՞թե կարող է կրկին քովիդ 19-ը շրջանառվել, եւ մարդիկ նորից կորոնավիրուսով վարակվեն:

— Մարդն ունի հիշողություն, մենք 2019-2021թթ. տարել ենք քովիդի համավարակի ամբողջ բարդությունները, այդ թվում` եւ հոգեբանական, որովհետեւ ընդհանուր բնակչությունը բավականին ծանր հոգեբանական վիճակում էր: Մարդիկ վախի մթնոլորտում էին, չէին շփվում միմյանց հետ, անհասկանալի, անտեսանելի վիրուս էր մեզ համար, որը թշնամու նման մի բան էր ձեւավորվել ու ֆոբիաների մեջ էինք: Հետեւաբար այս վախը թողել է հիշողություն: Այս հիշողության հետ կապված շատ զգոն են ավելի, քան մինչեւ 2019թ. եղած ժամանակահատվածում սեզոնային գրիպի նկատմամբ: Մարդիկ, եթե առաջ ասում էին՝ վիրուս է էլի, կլավանանք, կանցնի, կգնա, հիմա՝ ոչ, ավելի վախեցած ու զգուշավոր են, հետեւում են իրենց սիմպտոմներին, համի, հոտի զգացողությանը: Ճիշտ են անում, որովհետեւ՝ այո՛, սոզոնային գրիպի հետ զուգահեռ կա քովիդ 19-ի, օմիկրոնի եւ տարբեր շտամների առկայությունը: ԱՀԿ-ն դրա մասին բարձրաձայնում է եւ նորից հստակ տալիս, թե ո՞ր տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել` քովիդ 19-ի եւ այլ նմանատիպ վիրուսների հետ կապված: Պետք է շատ զգուշավոր լինել, քանի որ արդեն ունենք բավական դառը փորձ: Որեւէ հստակ կանխատեսում չկա, թե՝ գիտեք, այլեւս նմանատիպ կամ ավելի վտանգավոր շտամներ չեն կարող շրջանառվել մեր հայրենիքում կամ աշխարհում: Մենք միշտ վտանգավորություն ենք տեսնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, որովհետեւ սկզբնաղբյուրն այդտեղից էր: Չինաստանում էլ այս պահին անհանգստացած են, որովհետեւ, մանավանդ երեխաների մոտ, նրանք սուր շնչառական վարակների աճ են տեսնում, եւ դա կապում են քովիդ 19-ի սրացման հետ: Այսինքն՝ զուհագեռաբար թե՛ մեզ մոտ, թե՛ ամբողջ աշխարհում կան ե՛ւ սեզոնային գրիպները, ե՛ւ քովիդ 19-ը:

— Պե՞տք է շարունակել պատվաստման գործընթացը, թե՞ մարդկանց իմունիտետը ամրապնդվեց քովիդ 19-ից հետո:

— Այս պահին մենք բավականին լուրջ կենսաբանական ազդեցության տակ ենք գտնվում, անընդհատ իրար հետեւից տարբեր շտամների ներգործությունը բնակչության որոշակի շերտերի վրա բերում է առողջական ստատուսի վատթարացման: Ամեն երկրորդ, երրորդ անգամ ալիքը շատ ավելի վտանգավոր է: Մեր պաշտպանական համակարգն ունի սահման, ռեսուրսը սահմանափակ է, բավական բարդ իրավիճակում ենք: Ես կոչ եմ անում՝ լինել զգույշ, այն մարդիկ, որոնց մոտ կա փռշտոց, հազ, երեխաները, ովքեր հիվանդ են, թող չներկայանան մանկապարտեզ, դպրոց, հասարակության մեջ: Հասարակության սոցիումում ներկայանալու կուլտուրան պետք է անպայման պահենք: Այլապես նույնիսկ կան կանխատեսումներ ու բավականին լուրջ ինստիտուտների կողմից, որ միանշանակ հնարավոր են շատ ավելի վտանգավոր վիրուսային շտամներ, մասսայական համավարակային տարածման վտանգ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ ՓաշինյանԾվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրելԵթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողինՀաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանըԴատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված