Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Օրերս Վահե Գեւորգյանը, որը  Նիկոլի ժամանակ դարձավ  ԱԳՆ փոխնախարար, նշանակվեց Չինաստանում ՀՀ դեսպան: Զարմանալին այն է, որ նորանշանակ դեսպանը 2007 թվականին ավարտել է ԱՄՆ Հարավային Կարոլինայի համալսարանը, ինչը դժվար թե երջանկացնի չինացիներին ներկայիս  թայվանական  խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ հակամարտության պարագայում: Զարմանալի է նաեւ, որ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱԳՆ-ն որեւէ կերպ չարձագանքեց  Թայվանում  մի քանի օր առաջ անցած նախագահական ընտրությունների առնչությամբ: Իսկ Վրաստանը եւ Ադրբեջանը այդ կապակցությամբ հայտարարեցին «Միասնական Չինաստանի» սկզբունքի  վճռական աջակցության մասին նշելով, որ Թայվանը հանդիսանում է ՉԺՀ անքաքտելի մաս, իսկ Չինաստանի կառավարությունը  հանդիսանում է  ամբողջ Չինաստանի, այդ թվում` Թայվանի միակ օրինական  ներկայացուցիչը:  Այսպիսով իր ամերիկյան կարգադրիչների  թելադրանքով Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ զարմանալիորեն չարձագանքեց Թայվանի ընտրություններին: 

Զարմանալի հայտարարություն արեց  ՀՀ ՆԳ նախարար ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ, թե անհրաժեշտության դեպքում  Թուրքիան պետք է հասնի օգնության Հայաստանին, քանի որ Հայաստանը Թուրքիային ուղարկեց օգնություն եւ փրկարար ջոկատներ այնտեղի երկրաշարժի ժամանակ: Վահե Ղազարյանի միամտությունը  պարզապես  անսահման է: Թուրքիան, որը որ  2020 թվականի պատերազմին մասնակցելով եւ դրանից հետո ամեն օր Հայաստանին սպառնալով երազում է Հայաստանի ոչնչացումը աշխարհի քարտեզից, ինչո՞ւ պետք է օգնի Հայաստանին ինչ-որ մի դժվար իրավիճակում: Իսկ ինչ վերաբերում է  Հայաստանի կողմից Թուրքիային աջակցելուն,  ապա  այստեղ զարմանալիորեն սազում է ՀՀ իշխանությունների «էշ խելքը» ժողովրդական ասացվածքը:

Զարմանալի է, որ իրենց երկիրը կործանելուց  ավելի քան 1 մլն մարդ վարի տալուց  ստվար  տարածքներ կորցնելուց հետո Ուկրաինայի  նախկինում մոլի արեւմտամետ ռուսատյաց ազգայնամոլները,  զգալով  Ռուսաստանի մոտակա հաղթանակը, կամաց-կամաց դառնում են ռուսամետ: Այսպես Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական(2022թ.) Ալեքսեյ ԱՐԵՍՏՈՎԻՉԸ օրերս հայտարարեց, որ «Ռուսաստանի բոլոր հարեւանները պետք է լինեն նրա բարեկամները, եթե ոչ կդառնան նրա մի մասը: Ահա ձեզ Բլեառուսի, Ուկրաինայի եւ բոլոր մնացած Ռուսաստանի հարեւանների ապագան »,- ասաց  խելքի եկած Արեստովիչը: Ինչպես ասում են` տարոսը Նիկոլին:

Ինչ­քան էլ սո­վո­րա­կան է դար­ձել Ա­րեւ­մուտ­քից տար­բեր բնույ­թի այ­լան­դա­կութ­յուն­նե­րի մա­սին լսե­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դրանց այ­լա­սեր­վա­ծութ­յու­նը շա­րու­նա­կում է զար­մաց­նել: Այս­պես` ՉԵԽԻԱՅՈՒՄ ման­կա­պար­տե­զի ցե­րե­կույ­թին կան­չել էին ստրիպ­տիզ  պա­րու­հու, ո­րը ե­րե­խա­նե­րի առ­ջեւ կի­սա­մերկ ծռում էր ձո­ղը: Իսկ ԱՄՆ նա­խա­գահ ԲԱՅԴԵՆԸ 700 հա­զար դո­լար ծախ­սել է մի ծրագ­րի վրա, ո­րը կոչ­վում է «տրանս­գեն­դե­րա­յին տղա­մարդ­կանց պաշտ­պա­նութ­յու­նը հղիութ­յու­նից»: Իսկ գու­ցե Ռի­չարդ Նեֆ­յուն ու­շադ­րութ­յուն դարձ­ներ հենց այս փաս­տի՞ն: Չէ՞ որ դա ակն­հայտ կո­ռուպ­ցիոն դրսե­ւո­րում է, թե՞ ԱՄՆ-ում ԼԳԲՏ-նե­րի առն­չութ­յամբ կո­ռուպ­ցիան սուրբ գործ է:

Զարմացած է «ԻՐԱՎՈՒՆՔ»- Ը

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ