Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Փորձեք հանգավորել Ձեր հարցը, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ներքաղաքական

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

՛՛Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած: Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Ալիևը թո՞ւյլ է տալիս քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված՛՛,-ասաց նա:

Մինչ Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

՛՛Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք: Պարտվածը դուք եք այս պահին՛՛:

Իսկ վարչապետը, ի պատասխան, ասաց. ՛՛Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշել, թե որտեղ եք գտնվում։ Սա ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ՝ հորդորը կրկնելու առիթ չեք տա՛՛:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ