Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Չեմ կարծում` Տիրան Խաչատրյանի կալանավորումն անհրաժեշտ պայման կարող էր լինել. Օհանյան

Թեմա

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի աղմկոտ կալանավորումը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ համարում է այս իշխանության հերթական շոուն:

— Այս իշխանությունների գործելակերպն է այսպիսին: Այդ ամենը կարելի էր անել հանգիստ: Դեպք է տեղի ունեցել, քրեական վարույթ կա, դրա շրջանակներում, կարծում եմ` յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը կկրի: Բայց Զինված ուժերի բարձրաստիճան գեներալը` Տիրան Խաչատրյանը, որն իր ամբողջ կենսագրության ճանապարհին շատ բաներ է տեսել, չեմ կարծում, թե այս միջադեպից կարող էր խուսափել, եւ չեմ կարծում, որ կալանավորումն անհրաժեշտ պայման կարող էր լինել: Այսօրվա իշխանությունները փորձում են նորից հետապնդում իրականացնել արժանիքներ ունեցող մարդկանց, հատկապես` գեներալների նկատմամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ