Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հովիկ Աղազարյանն ընդդեմ Հովիկ Աղազարյանի

Թեմա

Ազգային ժողովը 63 կողմ, 27 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Մի նախագիծ, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը վերապահում ունի: Սակայն առավել հատկանշական էր այն, որ նախագծին կողմ քվեարկեց ՔՊ-ական պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, մինչդեռ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում վստահեցնում էր. «Ես ամեն ինչ կանեմ, որ նախագիծը չընդունվի »։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվելու քրեական պատասխանատվությունից․ առաջին` երկու տարի ծառայելով, երկրորդ` մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Նաեւ առաջարկվում է, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ:

Հ. Աղազարյանի կարծիքով` այս նախագծի ընդունման շնորհիվ Հայաստան վերադարձող յուրաքանչյուր մեկ վերադարձի դիմաց` ունենալու ենք 100 արտագաղթող քաղաքացի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ