Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՏԻՐԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԸ ՊԱՅԹԵՑՐԻՆ

Վերլուծություն

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հար­ցա­կան­նե­րը Տի­րան Խա­չատր­յա­նի գոր­ծում ա­վե­լի շատ են, քան` պա­տաս­խան­նե­րը: Ի վեր­ջո, գե­նե­րալ Տի­րան Խա­չատր­յա­նը  ստա­ցել է Ազ­գա­յին հե­րո­սի կո­չում, այն էլ` Նի­կո­լի կող­մից,  եւ այդ­պի­սի մար­դուն կա­լա­նա­վո­րե­լը ո­րո­շա­կի թե­րըն­կա­լում է ա­ռա­ջաց­նում:

Ա­յո, ե­ղել է վի­ճա­բա­նութ­յուն, Խա­չատր­յա­նը կրա­կել է, կա վի­րա­վոր, սա­կայն կրա­կել է օ­րի­նա­կան զեն­քից: Կան նման բազ­մա­թիվ դեպ­քեր,  օ­րի­նակ` Ս­տե­փա­նա­վա­նի քա­ղա­քա­պե­տի դեպ­քը, երբ  ոչ միայն կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց չի ընտր­վում, այլ ընդ­հան­րա­պես ձգձգվում է քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը: Սա­կայն Տի­րան Խա­չատր­յա­նի ա­ռու­մով կա մի նրբութ­յուն` վի­ճա­բա­նութ­յու­նը, ըստ լու­րե­րի, առնչ­վում է ար­ցախ­յան երկ­րորդ պա­տերազ­մի շրջա­նակ­նե­րում, թե՛ Խա­չատր­յա­նի, թե՛ ո­րոշ այլ բարձ­րաս­տի­ճան ան­ձանց գոր­ծու­նեութ­յա­նը: Բ­նա­կան է, որ Տ. Խա­չատր­յա­նը գի­տի շատ ա­վե­լի ման­րա­մաս­ներ եւ տի­րա­պե­տում է շատ ա­վե­լի մեծ ծա­վա­լի փակ ին­ֆոր­մա­ցիա­յի, քան շար­քա­յին զին­վո­րա­կան­նե­րը կամ քա­ղա­քա­ցի­նե­րը: Ըստ լու­րե­րի` վեր­ջին շրջա­նում  Տի­րա­նի ու Նի­կո­լի ջրե­րը մի առ­վով չէին գնում, եւ գու­ցե այս­տեղ է այն  հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու այդ­քան  խիստ կեր­պով Տի­րան Խա­չատր­յա­նը մե­կու­սաց­վեց հա­սա­րա­կութ­յու­նից:

Ար­ցախ­յան  երկ­րորդ պա­տե­րազ­մի վե­րա­բեր­յալ գաղտ­նի ման­րա­մաս­նե­րի տի­րա­պե­տում են եւս մի քա­նի  բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ: Դ­րան­ցից  մե­կը Սամ­վել Բա­բա­յանն է, մյու­սը` ԱԺ պաշտ­պա­նութ­յան հար­ցե­րի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը, ո­րը նաեւ ղե­կա­վա­րում է պա­տե­րազ­մի առն­չութ­յամբ ստեղծ­ված ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վը: Ընդ ո­րում,  Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը շա­րու­նա­կում է ակ­տիվ ե­լույթ­ներ ու­նե­նալ` ի պաշտ­պա­նութ­յուն Նի­կո­լի, սա­կայն օ­րերս իր ար­տա­հայ­տած ֆրա­զը, որ բա­նա­կում բա­րե­փո­խում­նե­րի տեմ­պե­րը ի­րեն չեն բա­վա­րա­րում,  լուրջ մտո­րում­նե­րի ա­ռիթ կա­րող է դառ­նալ: Իսկ Սամ­վել Բա­բա­յա­նը ժա­մա­նա­կա­վոր դա­դար է վերց­րել իր հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րում եւ փոր­ձում է իր շուր­ջը ձե­ւա­վո­րել  ար­ցախ­ցի­նե­րի  ազ­դե­ցիկ մի թիմ եւ կա­ռա­վա­րել դրա մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն տե­ղա­փոխ­ված ար­ցա­խա­հա­յութ­յա­նը: Դա, ան­կաս­կած, Նի­կո­լին դուր չի գա­լիս: Ա­ռա­վել եւս, որ հայտ­նի է Սամ­վել Բա­բա­յա­նի  ինք­նու­րույն խա­ղա­լու ձգտու­մը ու նաեւ կա­րո­ղութ­յու­նը:

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԼԻԵՎԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Այդ բո­լոր խնդիր­նե­րն ու հա­կա­սութ­յուն­նե­րը էլ ա­վե­լի են սրվում Ա­լիե­ւի վեր­ջին  հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի  ֆո­նին, քա­նի որ, ըստ էութ­յան,  Ա­լիե­ւը Նի­կո­լի ա­ռաջ վերջ­նա­գիր է դրել, ո­րով փաս­տա­ցի  վեր­ջի­նիս մտցրել է փա­կու­ղի: Նի­կո­լի ամ­բողջ քա­ղա­քա­կան գի­ծը տա­պալ­վել է, եւ այժմ նա պետք է իր հա­մար  ծանր  ո­րո­շում­ներ ըն­դու­նի: Այդ ո­րո­շում­նե­րը դեռ  Նի­կո­լը չի ըն­դու­նել, տա­տա­նում­նե­րի մեջ է: Այդ իսկ պատ­ճա­ռով  նա նախ  հայ­տա­րար­եց, որ Ա­լիե­ւի խոս­քն ուղղ­ված է իր երկ­րի ներ­քին լսա­րա­նին եւ պայ­մա­նա­վոր­ված է նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Սա­կայն երբ պարզ դար­ձավ, որ այդ­պի­սի հի­մար բա­ցատ­րութ­յու­նը  ծի­ծաղ է ա­ռա­ջաց­նում, քա­նի որ  հաղ­թած Ա­լիե­ւը ո­րե­ւէ մրցա­կից չու­նի եւ կա­րիք չու­նի  ա­վե­լորդ  «փիար­վե­լու», ա­ռաջ քաշ­վեց մեկ այլ բա­ցատ­րութ­յուն, թե ին­չու Ա­լիե­ւը թա­ղեց Նի­կո­լի  ու Ա­րեւ­մուտ­քի  ողջ ծրա­գի­րը խա­ղա­ղութ­յուն պայ­մա­նա­գիր կնքե­լու վե­րա­բեր­յալ: Այս կա­պակ­ցութ­յամբ հան­դես ե­կավ  Ա­լեն Սի­մոն­յա­նը, ո­րը  հայ­տա­րա­րեց, թե. «30 տա­րի  ա­սել ենք Ղա­րա­բա­ղը, Նա­խի­ջե­ւա­նը Հա­յաս­տան է, Ա­լիե­ւը հա­կա­կի­շիռ է ստեղ­ծում այս նա­րա­տիվ­նե­րին»: Հա­վա­նա­բար,  Ա­լե­նին  այս` նույն­պես  ոչ մի քննա­դա­տութ­յան չդի­մա­ցող  միտ­քը հու­շել են  իր ա­մե­րիկ­յան  ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րը, եւ անգ­լեր­են «նա­րա­տիվ» բա­ռի կի­րա­ռու­մը հա­վա­նա­բար դրա արդ­յունքն է: Բո­լոր դեպ­քե­րում թե՛ Նի­կո­լը, թե՛ Ա­լե­նը, փոր­ձում են ինչ-որ ան­կապ  ու մտա­ցա­ծին  պար­զա­բա­նում­նե­րով «ցրել» Ա­լիե­ւի կող­մից բարձ­րաց­ված հար­ցը: Սա­կայն  ինչ­պես հայ հա­սա­րա­կութ­յու­նը, այդ­պես էլ ամ­բողջ աշ­խար­հը զար­ման­քով դի­տում են Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի  խղճուկ փոր­ձե­րը ինչ-որ կերպ  դուրս գալ Ա­լիե­ւի ստեղ­ծած փա­կու­ղուց, ո­րի վե­րա­բեր­յալ նույն Ա­լե­նը հայ­տա­րա­րում է, որ . «ոչ մի կտրուկ բան տե­ղի չի ու­նե­ցել»: Հա­վա­նա­բար, կտրուկ բա­նի տակ նա հաս­կա­նում է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վերսկս­ու­մը, ին­չը  շատ հնա­րա­վոր է, ե­թե Նի­կո­լը այդ­պես էլ իր առ­ջեւ դրված գլխու­կոտ­րու­կի բա­նա­լին չգտնի:

ԹՐՔԱՀԱՃՈ ՊԱՀՎԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԾԱԿ ՓՐԿՕՂԱԿ

­­Միա­ժա­մա­նակ Նի­կո­լը եւ  իր թի­մը հայտն­վել են  ա­րեւմտ­յան եւ հատ­կա­պես ա­մե­րիկ­յան  ճնշման տակ: Պա­տաա­հա­կան չէ, որ հենց այս օ­րե­րին Հա­յաս­տան է ե­կել  Վա­շինգ­տո­նից ու­ղար­կած «ստու­գո­ղը»` կո­ռուպ­ցիա­յի գծով ԱՄՆ պե­տա­կան դե­պար­տա­մեն­տի Գ­լո­բալ հա­կա­կո­ռուպ­ցիոն հար­ցե­րով հա­մա­կար­գող Ռի­չարդ Նեֆ­յուն, ո­րը կա­րող է իր այ­ցի արդ­յուն­քում տալ ինչ­պես դրա­կան, այն­պես էլ բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­ներ` կախ­ված Նի­կո­լի քա­ղա­քա­կան պահ­ված­քից , հատ­կա­պես  Ա­րեւ­մուտ­քին ծաառ­յե­լու ու հա­կա­ռու­սա­կան դրսե­ւո­րում­ներ ցու­ցա­բե­րե­լու աս­տի­ճա­նից: Այս պա­րա­գա­յում    մեծ նմա­նութ­յուն կա  ԱՄՆ-ի կող­մից Ուկ­րաի­նան կա­ռա­վա­րե­լու գոր­ծըն­թա­ցի հետ: Այն­տեղ էլ  հենց  որ  ա­ռա­ջա­նում է ո­րե­ւէ  ռիսկ Զե­լենս­կու  չեն­թարկ­վե­լու ուղ­ղութ­յամբ,  հայտն­վում են ա­մե­րիկ­յան հա­կա­կո­ռուպ­ցիոն  պաշ­տոն­յա­ներ եւ սկսում ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ:

­­Նի­կո­լը շա­րու­նա­կում է այս փու­լում Թուր­քիա­յին եւ Ադր­բե­ջա­նին սի­րա­շա­հե­լու  իր ա­վա­նա­դա­կան քա­ղա­քա­կա­նութ­նու­նը` հույս ու­նե­նա­լով, որ այս ճա­նա­պար­հով կխու­սա­փի  վեր­ջ­նա­կան կոր­ծա­նու­մից: Ի­հար­կե, վար­չա­պե­տին այդ ուղ­ղութ­յամբ մղում են նաեւ իր թի­մի Թուր­քիա­յի հան­դեպ կողմ­նո­րոշ­ված գոր­ծա­րար­նե­րը՝  Խա­չիկ Սու­քիաս­յա­նի՝ Գռ­զո­յի գլխա­վո­րութ­յամբ: Ար­դեն իսկ  հայ­տա­րար­ված է  սահ­մա­նադ­րա­կան  փո­փո­խութ­յուն­նե­րի  վե­րա­բեր­յալ  հան­րաք­վեի մա­սին, ո­րով  ՀՀ սահ­մա­նադ­րութ­յու­նից, ըստ ե­րե­ւույ­թին, հան­վե­լու են  Ար­ցա­խի ու  Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հետ կապ­ված բո­լոր դրույթ­նե­րը: Նի­կո­լը հայ­տա­րա­րել է նաեւ, որ անհ­րա­ժեշտ է վե­րա­շա­րադ­րել  հա­յոց պատ­մութ­յու­նը, եւ հաս­կա­նա­լի է, թե որ ուղ­ղութ­յամբ: Ըստ  իշ­խա­նութ­յան ներ­սի  աղբ­յուր­նե­րի` Նի­կո­լը նաեւ խոս­տա­ցել է թուր­քե­րին քան­դել Նե­մե­սի­սի հու­շար­ձա­նը եւ դա  պլա­նա­վո­րում է ա­նել Օ­ղա­կա­ձեւ այ­գու «բա­րե­կարգ­ման» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում:  Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին,  ա­պա Նի­կո­լն  այս ուղ­ղութ­յամբ  ո­րե­ւէ ծպտուն չի հա­նում, ա­վե­լին,  նո­րա­նոր ծրագ­րեր է ա­ռաջ քա­շում ար­ցախ­ցի­նե­րին  Հա­յաս­տա­նում ին­տեգ­րե­լու, տնա­վո­րե­լու նպա­տա­կով: Այս­տեղ կա­րե­ւոր է նշել, որ Նի­կո­լը  ինչ­պես նաեւ նրա ա­մե­րիկ­յան ու ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան  ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րը որ­պես Ար­ցա­խի  հիմ­նա­կան պաշտ­պան տես­նում են կա­թո­ղի­կո­սին, ո­րը այդ­պես էլ չլու­ծա­րեց Ար­ցա­խի թե­մը եւ շա­րու­նա­կում է այդ հար­ցում հան­դես գալ որ­պես պա­հա­ջա­տեր: Հենց դրա հա­մար Հա­յաս­տա­նում գոր­ծող մի քա­նի փնթի  հա­կաե­կե­ղե­ցա­կան գոր­ծիչ­նե­րին ձայ­նակ­ցեց  ա­մե­րիկ­յան ոմն  իբր հայ բլո­գեր, ո­րը  ԱՄՆ-ից  կոչ ա­րեց  նոր ա­լիք սկսել կաթո­ղի­կո­սի դեմ: Շատ խո­րա­թա­փանց պետք  չէ լի­նել, որ­պես­զի հաս­կա­նալ, թե որ­տե­ղից է գա­լիս այդ բլո­գե­րի  ձայ­նը: Հի­շեց­նենք, որ 2018 թվա­կա­նին  նույն ԱՄՆ-ից  հա­զա­րա­վոր  նմա­նա­տիպ  իբր բլո­գեր­ներ, իբր դե­րա­սան-դե­րա­սա­նու­հի­ներ եւ իբր եր­գիչ­ներ կոչ էին ա­նում Հա­յաս­տա­նում կա­տա­րել իշ­խա­նա­փո­խութ­յուն` հօ­գուտ Նի­կո­լի:

Ի դեպ, ինչ­պես ար­դեն մենք նշել ենք կա­թո­ղի­կո­սի դեմ, այ­ն է` Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ այս­քան հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ նա­խա­ձեռն­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը նույն­պես մեծ  նմա­նութ­յուն  ու­նեն Ուկ­րի­նա­յի հետ: Բանն այն է, որ  Վա­շինգ­տո­նում ու Լոն­դո­նում գրված սցե­նար­նե­րով  այս կամ երկ­րի ու ժո­ղովր­դի դի­մադ­րո­ղա­կա­նութ­յու­նը ոչն­չաց­նե­լու հա­մար պետք է նրան զրկել հո­գե­ւոր ու ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րից, դրա­նից հե­տո ինչ ու­զում ես` նրանց հետ ա­րա:

Ա. Հով­հան­նիս­յան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված