Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ԵՐԲ ԿՐԻՄԻՆԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՉԱՓՈՐՈՇԻՉ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՈԶՎՈՒՄԷ

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րի լրա­հո­սը  հու­շում է, որ  ­Հա­յաս­տա­նում հան­րա­յին բար­քե­րը  գնա­լով վատ­թա­րա­նում են, իսկ ­Հա­յաս­տա­նը վե­րած­վում է անց­յալ դա­րի 30-ա­կան­նե­րի ­Չի­կա­գո­յի, որ­տեղ հար­ցե­րը լուծ­վում էին  բա­ցա­ռա­պես զեն­քի ու­ժով:

ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՆԵԽՈՒՄ

Ի­հար­կե, ա­մեաաղմ­կա­լից դեպ­քը  գե­նե­րալ ­Տի­րան ­Խա­չատր­յա­նի  կրա­կոց­ներն են: Ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի` Ա­րա­մուս գյու­ղի ռես­տո­րա­նում տե­ղի ու­նե­ցա­ծը զանգ­վա­ծա­յին կռիվ էր, ա­վե­լի քան 10 հո­գու մաս­նակ­ցութ­յամբ, ո­րոն­ցից մե­կը Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նի եղ­բայրն էր: ­Սա­կայն բա­ցի այդ, կրա­կոց­ներ են հնչել նաեւ  ­Քա­սախ գյու­ղում` նախ­կին  ՔՊ-ա­կան  եւ ՔՊ-ից հե­ռաց­ված ­Թա­թուլ Ա­սիլ­յա­նի տան ուղ­ղութ­յամբ: Այս­տեղ էլ, ա­սում են, թե իբր ա­վե­լի քան 20 փամ­փուշտ տան ուղ­ղութ­յամբ կրա­կել է ինչ-որ գո­ղա­կան: Ս­տաց­վում է, որ, թեեւ, ­Նի­կո­լը  իբր թե հայ­տա­րա­րել է պայ­քար «գո­ղա­կան» բար­քե­րի դեմ, սա­կայն այդ կա­տե­գո­րիա­յի մոտ բա­վա­կա­նին  զենք-զի­նամ­թերք կա պա­հես­տա­վոր­ված, ո­րը նրանք ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հա­նում են ջրի ե­րես:

­Սա­կայն ինչ ա­սես սո­վո­րա­կան կրի­մի­նա­լի մա­սին, երբ  կրի­մի­նալ բար­քե­րը  ներ­թա­փան­ցել են  պե­տա­կան մար­մին­ներ: Այս­պես, ըստ տու­ժա­ծի փաս­տա­բա­նի, Ս­տե­փա­նա­վա­նի ՔՊ-ա­կան քա­ղա­քա­պե­տը փորձ է ա­րել դա­նա­կով կտրել ի­րեն դի­մած քա­ղա­քա­ցու կո­կոր­դը: ­Մինչ այդ էլ, այդ քա­ղա­քա­ցուն քա­ցու տակ է գցել քա­ղա­քա­պե­տի  թիկ­նա­զո­րը: ­Հարց է ծա­գում, իսկ ին­չո՞ւ ընդ­հան­րա­պես Ս­տե­փա­նա­վա­նի քա­ղա­քա­պե­տը պետք է ու­նե­նա թիկ­նա­պահ­ներ, եւ ո՞վ է վճա­րում նրանց աշ­խա­տա­վարձ: Ս­տե­փա­նա­վա­նից հե­ռու չի գնա­ցել Ա­լա­վեր­դին, որ­տեղ քա­ղա­քա­պե­տին հա­նե­լու հա­մար եւ տե­ղը ՔՊ-ա­կա­նի կար­գե­լու նպա­տա­կով ներ­գա­րա­վե­ցին  բա­ցա­հայտ կրի­մի­նա­լի:

Կ­րի­մի­նալ մտա­ծե­լա­կեր­պի դրսե­ւո­րում­նե­րը պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի, ա­վա­գա­նի­նե­րի կող­մից դրսե­ւոր­վում են ա­մեն քայ­լա­փո­խի: Ան­գամ այդ կա­տե­գո­րիա­յի մեջ մտնող կա­նայք ան­մասն չեն մնում այդ­պի­սի  խոս­քից ու պահ­ված­քից: ­Բա­վա­կան է հի­շել Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու «ա­կանջ կտրող» ՔՊ-ա­կան  ­Նո­ւարդ ­Վար­դան­յա­նին, ո­րը, ի դեպ,  ՀՀՇ-ա­կան ժա­մա­նակ­նե­րի տխրահռ­չակ  նա­խա­րար ­Ժո­կո­յի  դուստրն է, ո­րը հայտ­նի է նաեւ նրա­նով, որ մո­տիկ էր այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ ­Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նի հետ: Իսկ վեր­ջերս Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու կին ան­դամ­նե­րի մի­ջեւ տե­ղի ու­նե­ցած ծեծկռ­տու­քը եւ դրան զու­գա­հեռ հնչած բարձ­րա­հարկ հայ­հո­յանք­նե­րը նույն­պես վկա­յում են, որ գռե­հի­կութ­յու­նը, լկտի պահ­ված­քը եւ «գո­ղա­կան» բար­քե­րը  ներ­թա­փան­ցել են հա­սա­րա­կութ­յան բո­լոր շեր­տե­րը եւ դար­ձել գե­րակ­շիռ:

Ս­րանց նա­յում են ա­վե­լի ե­րի­տա­սարդ­նե­րը եւ են­թադ­րում, որ հենց այդ­պի­սի լկտի պահ­վածքն է կյան­քում ա­ռա­ջըն­թա­ցի ու հա­ջո­ղութ­յան գրա­վա­կա­նը: Եվ երբ այդ ե­րի­տա­սարդ­նե­րը  գնում են բա­նակ եւ ի­րենց հետ այդ­տեղ տա­նում  նի­կո­լա-ա­լե­նա­կան բար­քե­րը, ա­պա ստա­նում ենք այն, ինչ ու­նենք` 3 զոհ  վեր­ջին 5 օր­վա մեջ, 3-ն  էլ` ոչ կա­նո­նադ­րա­կան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում եւ ոչ թե թշնա­մու գնդա­կից: Տվ­յալ դեպ­քում` թշնա­մին հենց նի­կո­լա-ա­լե­նա­կան բար­քերն են:

ԵԼԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԵՐԸ

Բ­նա­կա­նա­բար, նի­կո­լա­կան ողջ քա­րոզ­չա­մե­քե­նան այս օ­րե­րին դրե­ցին, որ­պես­զի  ինչ-որ կերպ բա­ցատ­րեն  բա­նա­կում տե­ղի ո­ւեն­ցած ող­բեր­գութ­յուն­նե­րը եւ ար­դա­րաց­նեն  ­Նի­կո­լին եւ իր ոհ­մա­կը: ­Նի­կո­լա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան սկսեց  պտտել ար­դեն մաշ­ված ձայ­նաս­կա­վա­ռա­կը բա­րե­փո­խում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: ­Բո­լո­րը  խո­սում են «քյառ­թու-գո­ղա­կան» հաս­կա­ցո­ղութ­յուն­նե­րը բա­նա­կից հա­նե­լու մա­սին: Ո­մանք նույ­նիսկ խո­սում են, թե այդ ա­մե­նը գա­լիս է սո­վե­տա­կան ժա­մա­նակ­նե­րից: Ու թեեւ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը ար­դեն 33 տա­րի է, ինչ կոչ­վում է ան­կախ պե­տութ­յուն, եւ ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է ՆԱՏՕ-ի հետ, սա­կայն ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վում: ­Բայց չէ՞ որ  ­Նի­կո­լին հա­ջող­վեց  ոս­տի­կա­նութ­յու­նում  ստեղ­ծել այն­պի­սի  եր­կաթ­յա կար­գա­պա­հութ­յուն, որ  ոս­տի­կան­նե­րը  ան­մե­նա­կոշտ ու կո­պիտ ձե­ւով ճնշում են ցան­կա­ցած ընդ­դի­մա­դիր դրսե­ւո­րում: Այդ դեպ­քում ին­չո՞ւ չստեղծ­վեց այդ­պի­սի կար­գա­պա­հութ­յուն բա­նա­կում: Ի՞նչ կապ ու­նեն այս­տեղ  բա­րե­փո­խում­նե­րը, եւ արդ­յո՞ք այդ բա­րե­փո­խում­նե­րը  օ­րի­նակ` ե­լա­կի տես­քով, ընդ­հա­կա­ռա­կը` չեն քայ­քա­յում  բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը: Ի վեր­ջո, ո՞վ է զբաղ­վում այդ բա­րե­փո­խում­նե­րով: Այն­պի­սի մար­դիկ, ինչ­պես, օ­րի­նակ` ­Դա­նիել Իոն­նիս­յա­նը, ո­րոնք ոչ միայն բա­նա­կը չգի­տեն ինչ է, այլ ան­գամ ինք­նա­ձի­գը մո­տի­կից տե­սած չկան:

­Բազ­միցս աս­վել է, որ իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լուց ան­մի­ջա­պես հե­տո ­Նի­կո­լը հենց ա­ռա­ջին հար­վա­ծը հասց­րեց բա­նա­կին ու հե­տե­ւո­ղա­կան այն քայ­քա­յում էր: Ե­թե մինչ ­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան մեջ հայտն­վե­լը ­Հա­յաս­տանն ու­ներ տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նա­մար­տու­նակ բա­նա­կը, եւ դա հան­րա­հայտ փաստ էր, ա­պա այժմ վի­ճա­կը 180 աս­տի­ճա­նով փոխ­վել է: ­Տար­բեր երկր­նե­րի ռազ­մա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը գնա­հա­տող հե­ղի­նա­կա­յին  Global  Firepower հե­ղի­նա­կա­վոր հան­դե­սը Ադր­բե­ջա­նի բա­նա­կը  գնա­հա­տեց աշ­խար­հում 59-րդ ­տե­ղում, Վ­րաս­տա­նի­նը` 84-րդ, իսկ ­Հա­յաս­տա­նի­նը` 102-րդ: ­Նախ­կին ԽՍՀՄ երկր­նե­րի մեջ  ­Հա­յաս­տա­նը վեր­ջից 3-րդն­ է: Ա­հա սա է նի­կո­լա­կան «բա­րե­փո­խում­նե­րի» արդ­յուն­քը:

Ն­շենք նաեւ, որ նույն հան­դե­սի գնա­հատ­մամբ ­Ռու­սաս­տանն  այդ ցան­կում ու­նի աշ­խար­հում 2-րդ­ ու­ժե­ղա­գույն բա­նա­կը, ­Ղա­զախս­տա­նը 58-րդ ­տե­ղում է, ­Բե­լա­ռու­սը` 64-րդ, ­Ղըր­ղըզս­տա­նը` 100-րդ: Ս­րանք այն երկր­ներն են, ո­րոնք  հան­դի­սա­նում են ՀԱՊԿ-ի ան­դամ: ­Սա­կայն  ա­րի ու տես, որ ­Հա­յաս­տա­նի սո­րա­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հրա­ժար­վում են այդ երկր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից ինչ-ինչ ա­նի­մաստ, անտ­րա­մա­բա­նա­կան ու ոչ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն­նե­րով:

 «ԱՊՐԻ ԱԼԻԵՎԸ…»

Ի­րենց իսկ կող­մից քայ­քայ­ված բա­նա­կը  եւ ի­րենց իսկ կող­մից  սեր­մա­նած անվս­տա­հութ­յու­նը ­Ռու­սաս­տա­նի ու ՀԱՊԿ այլ պե­տութ­յուն­նե­րի հետ նի­կո­լա­կան­նե­րը հի­մա էլ որ­պես պատ­ճա­ռա­բա­նութ­յուն բե­րում են Ադր­բե­ջա­նի հետ  բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ըստ էութ­յան, փա­կու­ղի մտցնե­լու հա­մար: Ե­լույթ ու­նե­նա­լով  ­Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յամբ`  ­Վազ­գեն ­Սարգս­յա­նի`  ի­րեն բա­ցար­ձա­կա­պես չնման­վող  եղ­բայ­րը` Ա­րամ ­Սարգս­յա­նը հայ­տա­րա­րեց, որ մենք չենք կա­րող  մեզ հա­մար  լավ պայ­ման­ներ ա­պա­հո­վել Ադր­բե­ջա­նի հետ  խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի վե­րա­բեր­յալ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, քա­նի որ ու­նենք  ա­վե­լի թույլ  բա­նակ: Ընդ ո­րում,  ժա­մա­նա­կին չհա­ջող­ված այդ վար­չա­պետն ա­ռա­ջար­կեց ա­ռա­վել քան պրի­մի­տիվ  մար­տա­վա­րութ­յուն` ի պա­տաս­խան  Ա­լիե­ւի, ըստ էութ­յան, բա­ցա­հայտ  վերջ­նագ­րի ու պա­տե­րազ­մի սպառ­նա­լի­քի: Ա­րամ ­Սարգս­յանն  ա­ռա­ջար­կեց ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի ցույց տանք  չգի­տես ում, որ ­Հա­յաս­տա­նը ու­զում է կնքել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր, իսկ Ադր­բե­ջա­նը չի ու­զում: Ա­վե­լին, իր խոս­քով  մենք պետք է «կպնենք» ինչ-որ մի  ԵՄ երկ­րից եւ այդ կերպ ա­պա­հո­վենք մեր անվ­տան­գութ­յու­նը: Ի դեպ, ապ­շե­լու աս­տի­ճա­նի նմա­նութ­յուն կա Ա­րամ ­Սարգս­յա­նի ու իր ղե­կա­վար ­Նի­կո­լի մի­ջեւ: Ե­թե վեր­ջինս ­Շու­շին ան­վա­նում էր ան­շուք քա­ղաք, ա­պա Ա­րամ ­Սարգս­յանն էլ փոր­ձում էր հիմ­նա­վո­րել, որ այն տա­րածք­նե­րը Ի­ջե­ւա­նից հե­տո, ո­րոնք պա­հան­ջում է Ադր­բե­ջա­նը, ան­կապ տե­ղեր են:

Անդ­րա­դառ­նա­լով բա­նա­կում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին` ԱԺ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ ­Քո­չար­յա­նը նշում է, որ  ի­րեն չեն բա­վա­րա­րում  բա­նա­կում բա­րե­փո­խում­նե­րի տեմ­պե­րը: ­Կար­ծես թե,  ինչ-որ մե­կը  բռնել է նի­կո­լա­կան­նե­րի ձեռ­քը այդ տեմ­պե­րը  ա­րա­գաց­նե­լու հա­մար: ­Թեեւ, ինչ­քան ա­վե­լի ա­րագ նի­կո­լա­կան­նե­րը բա­րե­փո­խեն բա­նա­կը , այդ­քան ա­վե­լի ա­րագ այն վերջ­նա­կա­նա­պես կքայ­քայ­վի: ­Միա­ժա­մա­նակ ­Քո­չար­յան Ան­դոն  ա­սաց շատ զար­մա­նա­լի մի բան` ապ­րի Ա­լիե­ւը, որ մեզ ստի­պում է ա­րա­գաց­նել մեր բա­րե­փո­խում­նե­րը: Այն, որ նի­կո­լա­կան­նե­րը շատ են սի­րում «շատ կրթված» Ա­լիե­ւին, հայտ­նի է, բայց այս­քան բաց կեր­պով նրանք դե­ռեւս չէին ար­տա­հայտ­վում: Ե­թե Անդ­րա­նի­կը նաեւ խոս­տո­վա­նի, որ Ա­լիե­ւը ստի­պում է ոչ միայն ա­րա­գաց­նել բա­րե­փո­խում­նե­րը բա­նա­կում, այ­լեւ` թե­լադ­րում է, թե ինչ­պես դրանք ա­նել, ա­պա կլի­նի ա­վե­լի քան ան­կեղծ:

Ապ­շե­ցու­ցիչ է, որ ի պա­տաս­խան Ա­լիե­ւի վերջ­նագ­րի`  նի­կո­լա­կան­նե­րը  շա­րու­նա­կում են աբ­սուրդ  մտքեր ար­տա­հայ­տել: ­Բազ­միցս Ադր­բե­ջա­նի կող­մից մերժ­վել է զոր­քե­րի հա­յե­լա­յին հետ­քա­շու­մը, սա­կայն Անդ­րա­նիկ ­Քո­չար­յա­նը կրկին խո­սում է այդ մա­սին: Ա­րա­րատ ­Միր­զո­յա­նը  ­Հու­նաս­տա­նի իր գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ  հայ­տա­րա­րում է, որ հա­վա­տում է խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րին (դրա փո­խա­րեն, խոր­հուրդ ենք տա­լիս նի­կո­լա­կան­նե­րին հա­վա­տալ Աստ­ծո պատ­ժին): ­Բայց աբ­սուր­դայ­նութ­յան աս­տի­ճա­նով բո­լո­րին գե­րա­զան­ցեց ­Նի­կո­լը, որն ա­ռա­ջար­կեց, որ ­Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը վե­րահս­կեն միմ­յանց`  զեն­քե­րի ա­ռու­մով:

Այս  աբ­սուր­դի խրախ­ճան­քի մեջ գրե­թե անն­կատ է խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան հատ­կա­պես` «­Հա­յաս­տան» դա­շին­քի  դե­րա­կա­տա­րութ­յու­նը: ­Նույն  կար­կա­ռուն նի­կո­լա­կան Անդ­րա­նիկ ­Քո­չար­յա­նը նշում է, որ ե­թե «­Պա­տիվ ու­նեմ» դա­շին­քի ներ­կա­յա­ցու­ցի­չը բոյ­կո­տում է ­Պաշտ­պա­նութ­յան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րը, ա­պա «­Հա­յաս­տան» դա­շին­քի պատ­գա­մա­վոր­նե­րի հետ  ոչ միայն ստաց­վում է լավ աշ­խա­տանք, այլ եր­բեմն հաս­նում են կոն­սեն­սու­սի, ինչ­պես, օ­րի­նակ` «շիշ բռնող» ­Հայկ ­Սարգս­յա­նի օ­րի­նագ­ծի վե­րա­բեր­յալ: Ա­վե­լին, «­Հա­յաս­տան» ընդ­դի­մա­դիր դա­շին­քը մեծ հա­ճույ­քով մաս­նակ­ցում է ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցող բո­լոր հար­ցե­րի քննար­կում­նե­րին` սկսած մաք­սա­յին պա­հես­տում ավ­տո­մե­քե­նա­նե­րի կա­յան­ման պե­տա­կան տուր­քե­րի չա­փից եւ վեր­ջաց­րած վաս­տա­կա­վոր շի­նա­րա­րի  կո­չու­մը վե­րաց­նե­լու հար­ցով:

Այս ա­մե­նում ա­մե­նատ­խուր ե­րե­ւույ­թը հան­րութ­յան հար­մար­վո­ղա­կա­նութ­յունն է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին եւ մե­ծա­մաս­նութ­յան  ձգտու­մը` չհա­կա­ռակ­վել հո­սան­քին: Այդ­պի­սի­նե­րի  խորհր­դա­նիշ կա­րե­լի է հա­մա­րել սյու­նե­ցի այն տա­րեց ման­կա­վարժ ­Սե­ւա­դա ­Խո­ջա­բաղ­յա­նին, ո­րը ­Նի­կո­լից ստա­ցավ «­Մեր ժա­մա­նակ­նե­րի հե­րո­սը» մրցա­նա­կը եւ այդ մրցա­նա­կը ստա­նա­լիս հայ­տա­րա­րեց. «Աշ­խար­հի հա­յեր, ե­կեք, մենք ար­դեն պե­տութ­յուն ենք դառ­նում»: Եվ ան­գամ կա­րե­ւոր չէ մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցի­չը այդ­պի­սին դար­ձավ ­Նի­կո­լից մրցա­նակ ստա­նա­լու պատ­ճա­ռո՞վ, թե՞ ­Նի­կո­լը իր մրցա­նա­կը տվեց այդ ու­սուց­չին այդ­պի­սին լի­նե­լու պատ­ճա­ռով: ­Սար­սա­փե­լին այն է, որ այս­պի­սիք դաս­տիա­րա­կում են մեր ազ­գի սե­րունդ­նե­րը: Եվ դրանց մեջ ձե­ւա­վոր­վում են նո­րա­նոր նի­կոլ­ներ ու ա­լեն­ներ, ո­րոնք գա­լու են վա­ղը, ե­թե , ի­հար­կե, այդ վա­ղը կլի­նի…

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված