Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Իսկ Արեւմուտքին պե՞տք է Նիկոլի «խաչմերուկը»

Միջազգային

Որ­քան էլ զար­մա­նա­լի թվա, բայց պարզ­վում է, որ Հա­յաս­տա­նը նա­խա­գահ ու­նի՝ Վա­հագն Խա­չա­տուր­յան ա­նու­նով: Ու դա էլ հե­րիք չէ, նա նաեւ սկսել է հոդ­ված­ներ գրել, ա­սենք՝ World Economic Forum-ում, այն է՝ Դա­վո­սի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րու­մի կայ­քում:

ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ  ՈՒՆԵՆՔ

­Թե ին­չու հան­կարծ Խա­չա­տուր­յա­նը ո­րո­շեց իր դինջ տե­ղը թո­ղած` ձեռ­քը գրիչ վերց­նել, կա­րե­լի է կռա­հել: Օ­րի­նակ, որ Նի­կոլն ա­սել է, թե հե­րիք է պա­րապ մնաս, գո­նե մի բան էլ դու ա­րա, մի բան քա­րո­զի: Եվ ա­հա Խա­չա­տուր­յանն էլ ո­րո­շել է քա­րո­զել Նի­կո­լի «աշ­խար­հա­ցունց» գա­ղա­փա­րը՝ «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» ա­րեւմտ­յան «խա­զեին­նե­րի» ա­ռաջ:

«­Ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, ո­րը շեշ­տը դնում է նե­րա­ռա­կա­նութ­յան եւ հա­մախմբ­ված ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման վրա, հիմք է ստեղ­ծում ազ­գե­րի միա­վոր­ման հա­մար… Հա­յաս­տա­նը հա­վա­տա­րիմ է ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի պահ­պան­մա­նը եւ նո­րա­րա­րութ­յան լծակ­նե­րի օգ­տա­գործ­մա­նը՝ որ­պես դրա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի գոր­ծիք­ներ»,- ի­րեն է կո­տո­րում Խա­չա­տուր­յա­նը, ով, ե­րե­ւում է, ո­րո­շել է «գլո­բա­լիստ գրվել»: Ու այդ դիր­քե­րից էլ անց­նում է բուն հար­ձակ­մա­նը, թե. ««­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­գի­ծը, ո­րը նա­խա­ձեռ­նել է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը, մեծ շեշտ է դնում փո­խա­դարձ վստա­հութ­յան ձե­ւա­վոր­ման վրա՝ որ­պես խա­ղա­ղութ­յան հիմք: Ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վե­լով հա­րե­ւան­նե­րի եւ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ՝ Հա­յաս­տա­նը ձգտում է վե­րա­կանգ­նել նոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում եւ խթա­նել փո­խըմբռ­նումն ազ­գե­րի մի­ջեւ…»: Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում՝ տես­նես Խա­չա­տուր­յա­նը չի՞ լսել, թե Ա­լիեւն օ­րերս ինչ էր հայ­տա­րա­րում «փո­խա­դարձ վստա­հութ­յան» եւ « տա­րա­ծաշր­ջա­նում նոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը», ու, խո­շոր հաշ­վով, «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին, թե՞ լսել, բայց լավ չի հաս­կա­ցել:

­Խա­չա­տուր­յա­նի «հա­մեստ» ան­ձի ու նրա այս «հան­ճա­րե­ղութ­յան» մա­սին հի­շա­տա­կե­ցինք ըն­դա­մե­նը մեկ հար­ցադր­ման հա­մար՝ վեր­ջա­պես հա­յաս­տան­յան գե­րա­գույն չի­նով­նի­կութ­յու­նը կա­րո՞ղ հաս­կա­նալ, որ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում ոչ մի «խաչ­մե­րու­կի» մա­սին չի կա­րող խոսք գնալ:  Փաս­տը սա է. այն, որ Ա­րեւ­մուտքն ա­մեն բան ա­նում է, որ Նի­կո­լի քա­րո­զած «խաչ­մե­րու­կի» հյու­սիս-հա­րավ ա­ռանց­քը չլի­նի, հայտ­նի ճշմար­տութ­յուն է: Իսկ ա­հա հա­կա­դիր թե­ւում՝ Ռու­սաս­տա­նում այս­պես են պատ­կե­րաց­նում այդ «խաչ­մե­րու­կի» ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ա­ռանց­քի նպա­տա­կը. «Գ­լո­բալ ցնցում­նե­րը մեզ ստի­պում են վե­րա­նա­յել Ա­րե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պող ու­ղի­նե­րը: Մինչ­դեռ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յամբ Հ­յու­սի­սա­յին մի­ջանց­քը եւ Կով­կա­սով եր­թու­ղին շա­րու­նա­կում են ակ­տիվ մնալ: Այս­տեղ ԱՄՆ-ին եւ նրա եվ­րո­պա­ցի վա­սալ­նե­րին այլ բան չի մնում, քան փոր­ձել ամ­րապն­դել ի­րենց դիր­քե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում եւ փոր­ձել դուրս մղել Ռու­սաս­տա­նին տա­րա­ծաշր­ջա­նից:  Միեւ­նույն ժա­մա­նակ, Վ­րաս­տա­նը, Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը դառ­նում են նրանց քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես, Ադր­բե­ջա­նը Ա­րեւ­մուտ­քի հա­մար շա­հա­վետ տնտե­սա­կան «կա­մուրջ» է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եւ Եվ­րո­պա­յի մի­ջեւ: Ա­ռանց­քա­յին նա­խագ­ծե­րից է «­Մի­ջին մի­ջանց­քի» հա­յե­ցա­կար­գը Չի­նաս­տա­նից Ղա­զախս­տա­նով, Կաս­պից ծո­վով, Ադր­բե­ջա­նով, Վ­րաս­տա­նով եւ Թուր­քիա­յից դե­պի Եվ­րո­պա:  Հաշ­վի առ­նե­լով աշ­խար­հագ­րա­կան դիրքն ու պատ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ պարզ է դառ­նում. Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ա­մեն կերպ կփոր­ձեն վե­րա­կանգ­նել «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»… Մինչ­դեռ ի­րան­ցի­նե­րը, հա­յե­րը, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նը շա­հագրգռ­ված չեն եր­կու թյուրք ժո­ղո­վուրդ­նե­րի ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­մամբ:  Բանն այն է, որ «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» «­Մի­ջին մի­ջանց­քի» մի հատ­ված է, ո­րը ա­պա­գա­յում պետք է ա­պա­հո­վի նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հո­վու­մը Չի­նաս­տա­նի, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի թյուր­քա­կան հան­րա­պե­տութ­յուն­նե­րի, Ադր­բե­ջա­նի եւ հենց Թուր­քիա­յի մի­ջեւ: Այ­սինքն՝ վե­րաուղ­ղոր­դել Ա­սիա­յից ապ­րանք­նե­րի հոս­քը՝ շրջան­ցե­լով Ռու­սաս­տա­նը: Այս գա­ղա­փար­նե­րը խթա­նե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը ստեղ­ծե­ցին C5+1 հար­թա­կը, ո­րը նե­րա­ռում է Թուրք­մենս­տա­նը, Ուզ­բեկս­տա­նը, Ղա­զախս­տա­նը, Ղրղզս­տա­նը եւ Տա­ջիկս­տա­նը: ԱՄՆ-ն­ ա­ռա­ջա­տարն է: Ձե­ւա­չա­փի էութ­յու­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի տա­րա­ծաշր­ջա­նում ազ­գա­յին շա­հե­րը պաշտ­պա­նող այլ պե­տութ­յուն­նե­րի դիր­քե­րի ար­գե­լա­փա­կումն է: Տա­րօ­րի­նակ զու­գա­դի­պութ­յամբ C5+1 հար­թա­կը սահ­մա­նա­կից է Ռու­սաս­տա­նին, Չի­նաս­տա­նին եւ Ի­րա­նին: Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի ընդգր­կու­մը «­Մի­ջին մի­ջանց­քում» Միաց­յալ Նա­հանգ­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն կտա ոչ միայն ար­գե­լա­փա­կել «Հ­յու­սի­սա­յին մի­ջանց­քը», այ­լեւ ամ­բող­ջութ­յամբ վե­րահս­կել թյուր­քա­կան երկր­նե­րը՝ կար­գա­վո­րե­լով նրանց ռե­սուրս­նե­րի, ինչ­պես նաեւ ապ­րանք­նե­րի հոս­քը եւ ծա­ռա­յութ­յուն­ներ Ա­սիա­յից՝ լո­գիս­տի­կա­յի մի­ջո­ցով:

­Մին­չեւ վեր­ջերս հա­յե­րը ԱՄՆ-ի ճա­նա­պար­հին գործ­նա­կա­նում միակ աշ­խար­հագ­րա­կան խո­չըն­դոտն էին: Վա­շինգ­տո­նը լու­ծեց այս խնդի­րը. Ղա­րա­բա­ղը դա­դա­րեց գո­յութ­յուն ու­նե­նալ, եւ «թուր­քա­կան զար­կե­րա­կը» մեկ քայլ մո­տե­ցավ ա­վար­տին:

Իր հեր­թին, առ­կա է թյուր­քա­կան դա­շին­քի ձե­ւա­վոր­ման վտան­գը, ո­րը կա­րող է հա­մա­տեղ գոր­ծել եւ վտանգ ներ­կա­յաց­նել Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հա­մար, էլ չեմ խո­սում Հա­յաս­տա­նի մա­սին: Օ­րի­նակ, Չի­նաս­տա­նում ույ­ղուր թուր­քե­րը կա­րող են ա­վե­լի մեծ վստա­հութ­յուն ձեռք բե­րել, ին­չը կա­րող է ար­տա­ցոլ­վել Ռու­սաս­տա­նում, որ­տեղ տար­բեր թյուր­քա­կան շրջան­ներ՝ Թա­թարս­տա­նից մին­չեւ Բուր­յա­թիա, կա­րող են սկսել «ան­կա­խութ­յան» ձգտել: Դ­րա ազ­դե­ցութ­յու­նը զգաց­վում է նաեւ Ի­րա­նում, հատ­կա­պես նրա ադր­բե­ջա­նա­կան նա­հան­գում, որ­տեղ տե­ղի բնակ­չութ­յու­նը կա­րող է էթ­նիկ գծե­րով միա­վոր­վե­լու ցան­կութ­յուն ցու­ցա­բե­րել: «­Թուր­քա­կան հա­մե­րաշ­խութ­յան» վերջ­նա­կան նպա­տա­կը ժո­ղո­վուրդ­նե­րի միա­վո­րումն է նոր թուր­քա­կան կայս­րութ­յան մեջ՝ սուլ­թան Էր­դո­ղա­նի գլխա­վո­րութ­յամբ…»:

ԻՆՉ ԱՍԵԼ Է «ԽԱՉՄԵՐՈՒԿ»

Ա­սել, թե ՌԴ-ում առ­կա այդ պատ­կե­րա­ցում­նե­րը հե­ռու են ի­րա­կա­նութ­յու­նից, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­մեն դեպ­քում, Ռու­սաս­տա­նում հենց այդ­պես են պատ­կե­րաց­նում ի­րա­վի­ճա­կը: Այն է՝ Ս­յու­նի­քով անց­նող Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յու­նը գոր­ծար­կե­լու պա­րա­գա­յում, ան­կախ այն բա­նից, դա կգտնվի ա­մե­րիկ­յա՞ն, թե թյուր­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, կստեղծ­վի Ռու­սաս­տա­նը շրջան­ցող ու­ղի, ո­րը նաեւ կար­գե­լա­փա­կի դե­պի հա­րավ տա­նող ռու­սա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը: Այն է, նման մի­ջանցքն ա­մե­նա­լուրջ հար­վածն է ռու­սա­կան շա­հե­րին, եւ ոչ մի դեպ­քում դա թույլ տալ պետք չէ: Հե­տե­ւա­բար, Ս­յու­նի­քի եւ այդ­տե­ղով անց­նե­լիք  ու­ղի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նը ո­րե­ւէ մե­կին չի թույ­լատր­վում զի­ջել: Ըստ այդմ էլ, ե­թե Մոսկ­վա­յում այդ պատ­կե­րա­ցում­ներն են, բնա­կան է, որ քա­ղա­քա­կա­նութ­յունն էլ կլի­նի, ա­վե­լի ճիշտ՝ կա հենց այդ դրանց հա­մա­ձայն:  Այն է՝ Ս­յու­նի­քի ու­ղի­նե­րը պետք է մնան հենց իր վե­րահս­կո­ղութ­յան տակ: Ընդ ո­րում, սա այն տար­բե­րակն է, որն ըն­դու­նե­լի է նաեւ Ի­րա­նի հա­մար: Վեր­ջա­պես, այս տար­բե­րա­կի դեպ­քում նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը կա­րող է ու­նե­նալ Ս­յու­նի­քի ճա­նա­պարհ­նե­րից ան­ցու­դար­ձի հնա­րա­վո­րութ­յուն, այն է՝ կգոր­ծի «խաչ­մե­րու­կի» մե­խա­նիզ­մը: Բայց  բա­ցա­ռա­պես այն ծա­վալ­նե­րով եւ հնա­րա­վո­րութ­յու­նե­րով, ո­րը թույլ կտա Մոսկ­վան: Հաշ­վի առ­նե­լով նաեւ մեկ պարզ փաստ. Ս­յու­նի­քը, խո­շոր հաշ­վով, նաեւ ԵՏՄ-ի սահ­ման է, եւ ան­ցու­դար­ձը կա­րող է լի­նել բա­ցա­ռա­պես ԵՏՄ օ­րենսդ­րութ­յան հա­մա­ձայն:  Հա­յաս­տա­նը դա ա­պա­հո­վե­լու ո­րե­ւէ շանս չու­նի, Մոսկ­վան, ա­սենք նաեւ՝ ԵՏՄ-ի հետ այս տա­րեսկզ­բից ա­զատ ա­ռեւտ­րի ի­րա­վունք ու­նե­ցող Թեհ­րա­նը կա­րող են:

Մ­յուս կող­մից, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը մատ­նան­շում է նաեւ այն փաս­տը, ո­րի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը եւս մեծ ա­խոր­ժա­կով է նա­յում այդ «­Մի­ջին մի­ջանց­քի» միակ բա­ցա­կա­յող օ­ղա­կին՝ «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քին»:  Բայց քաջ գի­տակ­ցե­լով, որ նույն ա­խոր­ժակն ու­նի նա­եւ Վա­շինգ­տո­նը: Այն է՝ վե­րահս­կե­լով Ս­յու­նի­քի ու­ղին, դրա­նով վե­րահս­կել եւ սե­փա­կան ծրագ­րե­րին ուղ­ղոր­դել նաեւ ողջ «­Մի­ջին մի­ջանց­քը»՝ թյուր­քա­կան շա­հե­րով եւ սպա­սե­լիք­նե­րով հան­դերձ: Հա­կա­ռակ դեպ­քում, վե­րահս­կո­ղութ­յու­նը Թուր­քիա­յին տա­լով, Վա­շինգ­տոնն ըն­դա­մե­նը կվե­րած­վի թյուր­քա­կան շա­հե­րի հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի: Ա­հա եւ այն հիմ­նա­կան պատ­ճա­ռը, թե ին­չու Ա­լիե­ւը, ԱՄՆ-ի օգ­նութ­յամբ ստա­նա­լով Ար­ցա­խը, նույն պա­հին էլ հրա­ժար­վեց ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յամբ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լուց: Վեր­ջին փաս­տը. Եվ­րա­խորհր­դա­րա­նը ո­րո­շել է դի­տորդ­ներ չու­ղար­կել փետր­վա­րի սկզբին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: Այս մա­սին աս­վում է Եվ­րա­խորհր­դա­րա­նի ա­ռա­ջա­տար պատ­գա­մա­վոր­նե­րի հայ­տա­րա­րութ­յան մեջ. «Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նը չի դի­տար­կե­լու ընտ­րութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը եւ, հե­տե­ւա­բար, չի մեկ­նա­բա­նի ոչ բուն գոր­ծըն­թա­ցը, ոչ էլ դրա արդ­յունք­նե­րը»:  Սա, հաս­կա­նա­լի է, հեր­թա­կան ճնշում­նե­րից մեկն է Ա­լիե­ւի վրա:  Ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չը թքած ու­նի՝ եվ­րո­պա­ցի­նե­րը դի­տորդ կու­ղար­կե՞ն, թե՝ ոչ, կամ ու­րիշ ինչ նման բան չտվող քայ­լեր կա­նեն:  Բայց բուն փաս­տը, որ Ա­րեւ­մուտ­քը դեռ փոր­ձում է ճնշել, ար­դեն իսկ ա­վե­լորդ ան­գամ հու­շում է, որ Ա­լիե­ւին Բր­յու­սել կամ Վա­շինգ­տոն տա­նե­լու ծրագ­րերն այդ­պես էլ չեն աշ­խա­տում, այն է՝ Բա­քուն շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն դեմ գնալ Ս­յու­նի­քում ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան սցե­նա­րին:

Ա­մեն դեպ­քում, Ս­յու­նի­քում ինչ­պես թուր­քա­կան, այն­պես էլ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան պա­րա­գա­յում հյու­սիս-հա­րավ ուղ­ղութ­յու­նը գործ­նա­կա­նում բա­ցառ­վում է, այն է՝ «խաչ­մե­րուկ» լի­նել չի կա­րող:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այ­սինքն, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը Հա­յաս­տա­նում են «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» քա­րո­զում, կա­րե­լի է ի­մաս­տը հաս­կա­նալ. սո­վո­րա­կան քա­րոզ է՝ մարդ­կանց ու­ղեղ­նե­րի «լվաց­քը» շա­րու­նա­կե­լու հա­մար: Բայց երբ նաեւ Դա­վո­սի, այն է՝ ընդգծ­ված ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տա­կան հար­թա­կում «խաչ­մե­րու­կի» գա­ղա­փար են քա­րո­զում, մտա­ծե՞լ են գո­նե հարց­նել, թե նրանց այդ «խաչ­մե­րու­կը» պե՞տք է: Թե՞ լավ էլ հաս­կա­նում են, որ Ա­րեւ­մուտ­քին պետք է բա­ցա­ռա­պես ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք «­Մի­ջին մի­ջանց­քը»: Իսկ դրա ի­րա­կա­նա­ցու­մը Հա­յաս­տա­նի ա­ռաջ լիո­վին փա­կում է հյու­սիս-հա­րավ ուղ­ղութ­յու­նը՝ մեր եր­կի­րը թող­նե­լով սեղմ­ված Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ Հա­յաս­տա­նի ար­ցա­խա­ցում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված