«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

«ԿԳՄՍՆ-ում թքած ունեն մեր արժեքների, ինքնության, մեր վրա, ու սա պետք է հանդուրժե՞նք»

Մշակութային

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա իրականացրին ԿԳՄՍ նախարարության դիմաց: «Գոյի» անձնակազմը մտավախություն ունի, որ թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը պատրաստվում է ԿԳՄՍ նախարարությունում ստորագրել «Գոյի» եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթը, ինչի դեմ ամիսներ շարունակ պայքարում էին ոչ միայն «Գոյ»-ականներն, այլեւ մի շարք մշակութային գործիչներ եւ թատերասերներ:

ԿԳՄՍ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ «ԳԵՂԱԿԱՆ» ԿԱՐԳՈՎ

Հատկանշական է, որ վերոնշյալ հարցը գտնվում է դատական փուլում, բայց ԿԳՄՍ-ն փորձում է հարցերը լուծել «գեղական» կարգով: Ըստ «Գոյ» թատրոնի փաստաբան ԿԱՐՈ ԱՍԱՏՐՅԱՆԻ, քանի դեռ կա դատական գործընթաց, թատրոնների միավորման մասին փաստաթուղթ ստորագրելը հակաօրինական է:

«Ես ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողովին եւ փոխնախարարին իրազեկեցի դատարանների որոշումների մասին: Անակնկալ կերպով ինձ ներկայացվեց նորանշանակ պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի կողմից ստորագրված եւ կնքված մի փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը հրաժարվում է որպես փաստաբան իմ ծառայությունների եւ օրինական ներկայացուցիչ լինելու գործընթացից: Մենք սրա վերաբերյալ եւս դատական ատյաններում կփորձենք իրավունքի պաշտպանություն ներկայացնել»,- ասաց փաստաբանը` ընդգծելով, որ փաստացի նախարարությունն իրավական ժամանակավոր մեխանիզմ է գտել, որով իր ձեռքերը կապում են եւ դադարեցնում իր լիազորությունները` որպես փաստաբան:

ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼ

«Գոյ» թատրոնի դերասան ԱՐՍԵՆ ԱԶԻԶՅԱՆԻ գնահատմամբ` այս ողջ պատմության մեջ ամենացավեցնողը նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի տմարդի կեցվածքն է, ով թատերական ոլորտից է, ճանաչում է թատրոնի անձնակազմից շատերին, շփում ունի եւ անգամ ընկերական հարաբերություններ:

«Մեզ մոտ տնօրեն է նշանակվում, բայց չի գալիս մեր տղաներից մեկին տեսնի,  ասի` ուրախացեք, ես նշանակվել եմ ձեր թատրոնի տնօրեն, դուք ինձ ճանաչում եք, մենք շատ լավ բաներ ենք անելու միասին, «Գոյ» թատրոնին կանաչ ճանապարհ է սպասվումՉնայած` պարզ էր, թե ինչու խուսափեց այդ հանդիպումից: Իսկ ավելի ուշ հանդիպում եղավ նորանշանակ տնօրենի հետ: Իրենից լսեցինք հետեւյալ կարծիքը, թե թատրոնի ընդունման-հանձնման հետ կապված, իր հետ զրույց չի եղելԱսաց՝ չի եկել, որպեսզի թատրոնը փակի, չի ստորագրելու ոչ մի թուղթԻսկ այն հարցին, որ մեր տնօրեն Սարգիս Չոլոյանին հեռացրին ու իրեն նշանակեցին, որովհետեւ Սարգիսը չստորագրեց փաստաթուղթը, ուրեմն` իրենից են դա ակնկալում, վստահեցրեց, որ իր հետ նման թեմայով չեն խոսել», - ընդգծեց դերասանը:

Ըստ էության, նորանշանակ տնօրենը սկզբում թատրոնի աշխատակազմին հավաստիացրել է, թե միավորման մասին որեւէ թուղթ չի ստորագրի, սակայն երկու օր անց, ըստ Արսեն Ազիզյանի, ասել է, թե չի կարող չստորագրել, ստիպված է:

«ԲՈԼՈՐԻՍ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԾՆՈՒՄ ԱՅՍ ՉԱՐԻՔԸ»

«Գոյի» դերասաններից ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆՆ էլ ցույց տվեց ԿԳՄՍ նախարարությունից թատրոնին ուղարկված մի փաստաթուղթ, որտեղ կային բազմաթիվ սխալներ։

«Կես էջի վրա գրված այդ թղթում հայերենի տարրական սխալներ կան` մտքային, կետադրական, այսինքն՝ անգրագիտություն՝ ուղարկված ԿԳՄՍ նախարարության կողմից։ Բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից: Եվ այսօր հարցը միայն մեր թատրոնին չի վերաբերում, այլ առհասարակ արժեքներին։ Նրանք բացարձակ թքած ունեն մեր արժեքների, մեր ինքնության, մեր վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։ Նման կրթությամբ մարդիկ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, մեր երկրի, դպրոցի ճակատագիրը։ Բոլորիս անտարբերությունն է ծնում այս չարիքը։ Մենք գործ ունենք այս մակարդակի մարդկանց հետ, որոնք որոշում են մեր երկրի ճակատագիրը», - ասաց Սամվել Թոփալյանը։

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԵԶՆԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ՉԽԼԵԼ»

«Գոյ» թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի կարողանան ազատ ստեղծագործել հայրենիքում:

«Պահանջում ենք մեզնից հայրենասիրության զգացումը չխլել, արգելվում է մեր կողմից` մեզ խելք սովորեցնելը: Կանչել են նախարարություն իրենց նոր նշանակած տնօրենի պաշտոնակատարին, մեր հաշվապահին ու կադրերի բաժնի տեսուչին, որպեսզի ստորագրվի փաստաթուղթ, թե իբր համաձայն ենք Սունդուկյանի հետ միավորվելուն, մինչդեռ դա իրենց պլանն է, իրենց վերնագիրը: Մենք արդեն մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ եւ ուրիշ ստորագրություն չունենք դնելու: Գնում է դատական պրոցես, այն գտնվում է Վերաքննիչ դատարանումՎարչական դատարանը կասեցնում է կառավարության որոշման իրագործումը մինչեւ դատարանի որոշում կայացնելը», - շեշտեց Ա. Սահակյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված