Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հանրային Ձայն» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել

Թեմա
«Հանրային Ձայն» կուսակցությունը, ինչպես նաեւ «Հանրային Ձայն» խմբակցությունը ձեւավորվել են նույն գաղափարը կիսողների համախմբմամբ՝ երկրի եւ ազգի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու մղումով:
 
Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում խիստ կարեւոր ենք համարում մեր հստակ դիրքորոշումը հայտնել եւ իրենց վստահությունը հայտնած մեր հայրենակիցների համար պարզություն մտցնել ստեղծված իրավիճակում:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
 
Վերջին զարգացումներն անսպասելի եւ տհաճ էին բոլորիս համար, սակայն մի կողմ դնելով անձնական ամբիցիաները եւ հարգելով 22.000 ից ավել երեւանցու քվեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որեւէ նիստի կամ համագումարի, ինչպես նաեւ՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որեւէ քննարկման։ Ինչից հետեւում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի եւ մոտեցման արտահայտման, ինչը, ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլեւ խիստ դատապարտելի:
 
Որպես գաղափարի նվիրյալներ, մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած կողմնորոշիչներին եւ պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարել հանուն ժողովրդավարական արժեքների, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, իրավական պետություն կերտելու:
 
Մեր խմբակցության համար գերակա շահ է հանդիսանում ազգային գաղափարախոսությունը եւ արդարության վերականգնումը: Մենք մշտապես կանգնած ենք պետության, պետականության եւ հանրային շահի կողքին։
Մեր բարոյական նկարագիրը մեր հաղթանակի գրավականն է:
Մեր ցանկացած քայլ պետք է բխի բացառապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու հայի համար արդար ու իրավական պետություն կառուցելու տեսանկյունից:
 
«Հանրային Ձայն» խմբակցություն
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ