Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Այս փաստերը` նիքոլիզմի հետ միասին, մեր պետության ամոթն է. Միքայել Գրիգորյան

Թեմա
«Այս դժվարին ժամանակներում, երբ մեր հասարակության կայունությունը տեղից էլ վտանգի տակ է, մենք կանգնած ենք մի շարք լուրջ ներքին մարտահրավերների առաջ։ Առաջին պլան է մղվում երիտասարդության առջեւ ծառացած սպառնալիքների դեմ պայքարը. ամենաէականներից մեկը սինթետիկ թմրամիջոցների եւ համապատասխան գովազդների տարածումն է, որոնք բացառապես թվային դաշտում են։ Այդ հարթակներից Տելեգրամն ամենահայտնին է: Սարսափելին այն է, որ այդ գովազդները խիստ նկատելի են բուհական տարածքներում, դպրոցների հարակից փողոցներում եւ բակերում ինչը արդեն իսկ խիստ մտահոգվելու առիթ է տալիս։
 
Սուր հարց է ծագում երկրի ներկայիս կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ունակ ղեկավարության ակնհայտ եւ խիստ նկատելի պակաս կա։ Սա ազդում է պետության կյանքի բոլոր ասպեկտների վրա, ներառյալ այնպիսի հիմնական և կարևորագույն ինստիտուտները, ինչպիսիք են Բանակը եւ Եկեղեցին։ Հիմա արդեն կենտրոնացել են երիտասարդության կողմ։
 
Պակաս կարեւոր չէ կրթության խնդիրը. վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես երիտասարդների կրթության մակարդակը նվազում է։ Դա նույնիսկ հաստատում են իրավապահների կողմից անցկացված քննությունների արդյունքների տվյալները, ըստ որոնց թեկնածուների միայն չնչին մասն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Խոսքը գնում է մեկ հազարից ավել քննություն հանձնած ոստիկանների մասին, որոնցից ընդամենը 10-12 տոկոսն անցողիկ շեմը հաղթահարել։ Այս փաստերը ուղիղ խոսում են նիքոլիզմի մասին, և ցավոք սրտի այս փաստերը, նիքոլիզմի հետ միասին մեր պետության ամոթն է», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ