Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

Արցախում հայերը կապրեն, եթե կլինեն Արցախում հայ մնալու եւ Արցախը հայկական պահելու երկաթյա ու ոչ պատրանքային երաշխիքներ․Բացառիկ զրույց

Հանդիպում

Որքան էլ ցավալի է հնչում, բայց հողը դժվար է պահել հայկական, եթե այնտեղ հայեր չեն ապրում: Ստեղծված իրավիճակում արդյո՞ք մի օր հնարավոր կլինի արցախցիների վերադարձը հայրական օջախներ, եթե այո, ապա, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԱՀ նախկին պետական նախարաար, պետական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ, ով տվեց բավական խորիմաստ եւ մտածելու տեղիք տվող պատասխան, չբացառելով, որ պետականամետ գործունեության արդյունքում հայկական Արցախը կարող ենք եւ պարտավոր ենք հետ բերել, բայց մինչ այդ պետք է հաշվի առնել հետեւյալը․

-Արցախի հետ կապված ցանկացած հարց քննարկելիս պետք է միշտ հաշվի առնել մի շատ կարևոր բան. Արցախը արցախցիների համար լոկ բնակավայր չէ, աշխարհում չկա մի տարածք, որում ապրող մարդկանց արմատները այդպիսի խորությամբ խրված լինեն այդ հողի մեջ, ինչպես արցախցիները: Եվ դա բնութագրական է ոչ միայն մերօրյա արցախցիներին, այլև մեր պապերին, մեր ապուպապերին: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ մեր նախնիները ամուր կառչած են մնացել Արցախին և ի հեճուկս բոլոր տեսակի դժվարությունների, դիմացել ու այդ սուրբ հողը պահել են հայկական: Մենք տեղյակ ենք, թե ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարի սկզբներին, կեսերին ու մինչև 1980-ական թվականները արցախում ապրող հայերը ինչպիսի սարսափելի իրադարձությունների միջով են անցել, բարեբախտաբար «խորհրդային միություն» կառույցը կարողանում էր որոշակի զսպող դեր տանել և Ադրբեջանը չէր կարողանում Արցախը հայաթափելու ծրագիրը իրագործել  մասսայական սպանությունների միջոցով: Թեև անհատների սպանությունների, մարդկանց որոշակի խմբի վրա զինված հարձակումների դեպքերը որպես արցախահայությանն ահաբեկելու և հոգեբանական ճնշման ենթարկելու գործիք շարունակաբար կիրառվում էին, սակայն այդպիսի երևույթները դիտարկվում էին որպես անհատական հանցավոր դրսևորումներ ու կորցվում էին քրեական արդարադատության կեղծ քողի տակ: Ես տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել եմ, որ եթե ուզում ես ներկայացնել 20-րդ դարում Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ վարած քաղաքականությունը, ապա տես 21-րդ դարում իրագործած հանցանքները, իսկ եթե ուզում ես հասկանալ՝ Ադրբեջանն ինչ է ուզում արցախահայերից 21-րդ դարում, ապա տես 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն մերօրյա իրադարձությունները ոչ թե սկսվել են վերջին երկու-երեք տասնամյակում, այլ ձգվում են մինչև 20-րդ դարի սկիզբ: Այսօր Ադրեջանն անում է այն, ինչ ծրագրված էր վաղուց: Եթե կարծում եք, որ 1988թ. արցախյան շարժում չսկսելու պարագայում այսօր կունենայինք հայկական ու հզոր Արցախ, ապա չարաչար սխալվում եք: Մենք կունենայինք հայաթափված Արցախ և Արցախում գերու կարգավիճակում ապրող ծպտյալ մի քանի հայ, դա իմ համոզմունքն է և ես որևէ պարագայում չեմ կարող քննադատել մեր հայրերի՝ Արցախի փրկության այդ ծրագիրը, այլ բան է, որ 1990-ական թվականներից առ այսօր թույլ տրված բազմաթիվ սխալների պատճառով ունենք մերօրյա վիճակը:

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանը Արցախը հայաթափելու իր գործիքներին ավելացրեց նաև մասսայական սպանությունները: Ցանկացած հանցավոր քայլ Ադրբեջանն անում էր մեկ կամ երկու օրինակից, ունկնդրում միջազգային արձագանքը և դրանք հաղթահարելուց հետո անցնում դրանց մասսայական կիրառությանը: Սպանություններ, խոշտանգումներ, տարբեր աշխատանքներ կատարող անձանց սպանությունների կամ թիրախավորման դեպքեր, գյուղտեխնիկայի ոչնչացում, վարելահողերի, արոտավայրերի, ցանքատարածությունների հրկիզում: Աշխարհում ահաբեկչությունների նույնիսկ ամենասուր՝ 1990-ական կամ 2000-ական թվականներին մենք չենք լսել ահաբեկիչների կողմից մանկահասակ երեխաներին կամ զառամյալ կանանց ու տղամարդկանց խոշտանգելու, անդամահատելու կամ դիակն անարգանքի ենթարկելու դեպքեր, բայց այդ ամենը մենք տեսանք Արցախում, Ադրբեջանի հեղինակությամբ: Տեսնելով, որ 120.000 արցախցուն սովամահության ենթարկելու ծրագիրը նույնպես խրախուսված կամ պաշտպանված է միջազգային հանրության կողմից, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը իրագործեց նաև Արցախի ժողովրդին մասսայական զինված հարձակմամբ, սպանություններով ու ռազմական ագրեսիայի ենթարկելով Արցախը հայաթափելու իր ծրագիրը: Արցախի շրջափակումը Արցախի ժողովրդին պատուհասած ծանրագույն շրջաններից մեկն էր, բայց բոլորը տեսան, որ արցախցիները այնպես են կառչած իրենց հողին, որ նույնիսկ այդ դժվարությունները ունակ չեն կոտրելու նրանց՝ ազատ ու ինքնիշխան հայրենիքում ապրելու կամքը: Արցախը հնարավոր եղավ հայաթափել միայն մասսայական ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքով ու մեկնարկած գործընթացով: Ձեր կարճ հարցին ես պատասխանեցի այսքան երկար, որպեսզի պատասխանս ավելի ընկալելի լինի: Հայերի վերադարձը Արցախ հնարավոր է միայն, եթե լինեն չսպանվելու, պարզապես ֆիզիկապես չոչնչացվելու երկաթյա երաշխիքներ, եթե արցախցին ունենա Արցախում հայ մնալու և Արցախը հայկական պահելու իրական, ոչ պատրանքային հնարավորություն, իսկ վերջին պայմանը շատ բազմաբովանդակ է: Ցավոք ներկա պայմաններում և հատկապես վերջին իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ մի քանի հազար խաղաղապահներով որևէ կերպ Արցախում չերաշխավորվեց հայ մնալն ու ֆիզիկապես անվտանգ պայմաններում ապրելու տարրական իրավունքը: Մենք հիմա շատ իրարամերժ ժամանակներ ենք ապրում, որտեղ մոտեցումները և ընկալումները փոփոխվում են ժամերի ընթացքում և ունենում են տարածաշրջանային, եթե ոչ համաշխարհային ազդեցություն: Արցախում Ադրբեջանի իշխանության տակ հայերի անվտանգ ապրելու մասին ամեն օր խոսող ադրբեջանական իշխանությունները այսօր «Զանգեզուրի» միջանցքով ադրբեջանցիների ազատ ու անվերահսկելի տեղաշարժ են պահանջում, պատճառաբանելով, որ երկարամյա թշնամանքի պայմաններում ցանկալի չէ հայերի ու ադրբեջանցիների անմիջական շփումը: Ստացվում է այնպես, որ Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանքը ադրբեջանական լծի տակ աշխարհի համար ընկալելի է, իսկ մեկ այլ վայրում անգամ տրանսպորտային միջոցով երթևեկելիս մի քանի րոպեով կամ ժամով փոխադարձ շփումը լի է վտանգներով: Սա է այսօրվա վիճակը, բայց ինչ արած, ցավոք ստիպված ենք ապրել մերօրյա իրողությունների ու իրադարձությունների պայմաններում, որը մեզ պետք է պարտադրի ավելի ուժեղանալ, ավելի խոհեմանալ, մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները և անցնել գործի:

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը կարեւորում է․

-Մենք չենք կարող հավետ ապրել պարտվածի հոգեվիճակով, բայց երբ խոսում ենք ուշքի գալու, պարտվածի հոգեվիճակից դուրս գալու մասին ու այդ ընթացքում մեզանից յուրաքանչյուրն անում է այն, ինչ խելքին փչում է, կողքից նայողները ծիծաղում են ու հրճվում, իսկ բարոյականություն ու արժանապատվություն ունեցողներն էլ «ամոթից» գետինն են մտնում: 

 






Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top