Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան

Ի՞նչ ներդրում է անում Ֆրանսիան, ոչի՛նչ, Հայաստան են ուղարկում խլամ «տռտռիկներ». Լեո Նիկոլյան

Հանդիպում

«Իրավունքը» զրուցել է ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ հետ:

«ՄԵԶ ԻՆՉԻ՞ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՄԵՆՔ ՀՈ ԱՇԽԱՐՀԻ ԶԻԲԻԼՆ ԸՆԴՈՒՆՈՂԸ ՉԵՆՔ»

— Ձեր կողմից հրապարակված աղմկոտ կոռուպցիոն բացահայտումներից հետո Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն վաղաժամկետ ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ու հեռացավ: Սակայն հիմա էլ Դուք ահազանգում եք նոր դեսպանի` Օլիվյե Դեկոտինիի անվան հետ կապված խնդիրների մասին: Կմանրամասնե՞ք:

— Ուղղակի աղետ է` բացի թրաֆիկի ու վիզաների հետ կապված խնդիրներից, նաեւ պեդոֆիլիայի հետ կապված հարցեր կան: Էմանուել Մակրոնը «կլոունների» կառավարություն է ձեւավորել: Նա իր ամենաուժեղ խորհրդականին` Իզաբել Դյումոյին նշանակեց Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան, իսկ Հայաստանը դարձրել են աշխարհի զիբիլանոց, ինչպես քաղաքապետ Անն Իդալգոն Փարիզն է դարձրել զիբիլանոց: Այո՛, նախկին դեսպանին կարողացա վտարել Հայաստանից, որովհետեւ միլիոնների կոռուպցիայի եւ Ադրբեջանի օգտին «շպիոնություն» անելու հետ կապված հարցեր կային: Ինչ վերաբերում է Օլիվյե Դեկոտինիին, նա աշխատել է ֆրանսիական ամենաուժեղ մաֆիայում: Մի մաֆիա, որն Էմանուել Մակրոնի գիտությամբ` Ադրբեջանին 880 միլիոն դոլարով ծախել է երկու ռազմական սպուտնիկ, ինչի նաեւ հետեւանքով զոհեր ենք ունեցել: ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լակոտն ընտիր դեսպան էր` պրոֆեսիոնալ, աշխատող, հայասեր, նրանից հետո մի կին դարձավ դեսպան, որը Կոլումբիայում բռնված է եղել` կոկաինի հետ կապված մի պատմության պատճառով, այն, որ Ադրբեջանի «շպիոն» էր, ապացուցեցինք, իսկ նոր դեսպանը, որն ընդամենն Էրբիլում հյուպատոս էր, Հայաստանին ընդհանրապես չի հարգում: Նա խնդիրներ ունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ ոչ միայն նրա, այնպես է խոսում, որ վերջինս էլ է գժված այդ պահվածքից: Չեմ հասկանում` մեզ ինչի՞ տեղ են դրել, մենք հո աշխարհի զիբիլն ընդունողը չենք: Ի դեպ, ժամանակին, երբ Ֆրանսիայի դեսպանը Իրաքում հանդիպել է Իրաքի  արտգործնախարարի հետ եւ ասել, թե կոռուպցիա շատ կա Ձեր երկրում, Իրաքի արտգործնախարարն ասել է` Դուք նայեք, թե Ձեր հյուպատոսն ինչ է անում` ամեն մի վիզայի համար 3 հազար դոլար փող է աշխատում ու գրպանն է դնում` նկատի ունենալով նույն Օլիվյե Դեկոտինիին:

— Բայց որեւէ բացատրություն ունի՞ այն, որ Հայաստանի համար ճակատագրական այս շրջանում` գնալով ավելի վատ դեսպան է ուղարկում Ֆրանսիան:

— Էմանուել Մակրոնն իր երկիրն է քանդում, կտոր-կտոր ծախում է ամերիկացիներին: Մի մոռացեք, որ Է. Մակրոնը մինչեւ նախագահ դառնալը` եղել է բանկի ղեկավար` անգլիական լծի տակ: Իսկ Անգլիան Ֆրանսիայի ամենամեծ թշնամին է: Դրա համար էլ Է. Մակրոնին դրեցին նախագահ, որ Ֆրանսիան քանդի:  

«ՀՈ ԵՐԵԽԱ ՉԵՍ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԵՍՊԱՆ ԵՍ, ՄԻ ՔԻՉ ՔԵԶ ՊԱՀԵԼ ԻՄԱՑԻ»

— ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին սոցցանցում գրառում էր կատարել` ինքն էլ հնչեցնելով մեղադրանքներ Ձեր հասցեին…

— Նախորդ դեսպանը` Անն Լույոն չէր արձագանքում, որպեսզի ավելի մեծ ուշադրություն չդարձնեն: Իսկ սա անխելք է, լրիվ երեխա: Դեսպանը պետք է լինի սառը մարդ, որը պետք է մի քայլ անելուց առաջ` մտածի, այլ ոչ թե անկողնու մեջ պառկած լինի, ժամը 22:00-ին իր հեռախոսով կարդա, որ Լեո Նիկոլյանն իր մասին գրառում է կատարել ու այնքան գժվի, որ կատաղած ինքն էլ գրառում կատարի: Փաստորեն, պատերազմ է հայտարարում: Անգամ Ֆրանսիայի ԱԳ նախարարութունից են ասել` հո երեխա չես, առաջին անգամ դեսպան ես նշանակվել, մի քիչ քեզ պահել իմացի, ի վերջո, Ֆրանսիան ես ներկայացնում: Հիմա եթե ամեն մեկը, ով քո մասին բան գրի, իր նկարը պետք է հրապարակես ու վախեցնե՞ս, թե` դատի կտամ: Դե դատի տուր…

— Պարոն Նիկոլյան, ի՞նչ էիք գրել Օլիվյե Դեկոտինիի մասին, որ այդքան բարկացրել էր նրան:

— «Լավ» բան էի ցույց տվել` գաղտնի հանդիպումից նկար: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ընթացքում Օլիվյե Դեկոտինին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ ու այդ հանդիպման մասին չի հայտարարել, այսինքն` հանդիպումը եղել է անօրինական, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից թույլտվություն չի ունեցել: Բնական է, եթե հարցներ, հաստատ կասեին՝ մի հանդիպի: Այդ նկարն անգամ Օլիվյե Դեկոտինին չուներ, որտեղի՞ց ունեցա, դա այլ հարց է: Ինչո՞ւ եք թաքուն պահել, որ հանդիպում եք ունեցել, պարոն դեսպան, ի՞նչ եք խոսել: Չգիտեմ` ես հարց եմ տալիս: Գիտեք, Ֆրանսիայի համար Հայաստանը ոչինչ է, մի փոքրիկ գյուղ, շահ չունի այստեղ: Այո, ասում են, թե Հայաստանին պետք է օգնենք, պետք է զինամթերք տանք, բայց նույն ժամանակ Է. Մակրոնը ստորագրում է Ադրբեջանի ղեկավարության հետ պայմանագիր, որով Ֆրանսիան 23 միլիարդի ներդրում է անում: Իսկ Հայաստանում ի՞նչ ներդրում է անում, ոչինչ: Ի՞նչ են ուղարկում Հայաստան, «տռտռիկներ»:

ԽԼԱՄ «ՏՌՏՌԻԿՆԵՐ»` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, 23 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻ ՆԵՐԴՐՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

— Այդուհանդերձ, համաձայնեք, որ Ադրբեջանի նախագահը հենց այնպես չէ, որ  բավական կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Ֆրանսիայի հասցեին` Հայաստանին ուղղված իրենց աջակցության համար…

— Սա ընդամենը կոմեդիա է: Դեռ մանկուց ես տեսել եմ Ֆրանսիայի հեռուստատեսություններով քաղաքական հաղորդումներ, երբ մի քաղաքական գործիչ գալիս է եւ մյուս քաղաքական գործչի դեմ է խոսում, մենք էլ նայում էինք, թե ինչպես են վիճում մեծերը: Բայց երբ տեսախցիկներն անջատվում էին,  իրար ձեռք էին սեղմում ու հարցնում` լավ կռվեցինք չէ՞, դե արի գնանք հաց ուտենք, լավ փող կաշխատենք` ցույց տալով, թե բանավիճում էինք: Նույնն անում են Ալիեւն ու Մակրոնը: Հիմա պետք է, որ Ալիեւը ցույց տա, թե դժգոհ է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք-զինամթերք է տալիս: Իսկ իրականում Մակրոնը զանգել է Ալիեւին եւ ասել` գիտես ինչ, ախպեր ջան, Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյան կա, ուզում ենք մի քիչ հակառուսական լինի, խաղացնում ենք, բայց քանի որ պետք է իրեն ցույց տանք ինչ-որ բան, իրեն խլամ «տռտռիկներ» ենք ուղարկում` տրանսպորտի համար մեքենաներ, բայց դրանք վտանգավոր չեն Ադրբեջանի համար, չմտածես: Այդ ռադարները տալիս ենք, բայց հրթիռները չկան, կարող են քո ինքնաթիռները մտնել Հայաստան, ոչնչացնել: Բայց դու այնպես արա, իբր վատ ես ընդունում: Ուղղակի, այդ «տռտռիկները», Իլհամ ջան, Աֆրիկան էլ այսօր չի առնում, Ուկրաինան էլ չի ուզում: Իսկ ոստիկանության համար շատ լավ է, կարող եմ քեզ էլ վաճառել: Չե՞ք ուզում, Դուք Էմիրաթներից եք առնում, ավելի լա՞վն է Տիտանը, դե` այո, շատ ավելի լավն են ու էժան: Լավ, միայն թե քեզ այնպես պահի, իբր նեղանում ես, ասա, որ Ֆրանսիայի պատճառով Կովկասում պատերազմ է լինելու, ինչ ուզում ես արա, քո նավթը, քո բենզինը, քո գազը, քո համով խավիարը մեզ համար ավելի կարեւոր են, քան Հայաստանը: Ուղղակի, հայերին մի քիչ պետք է ուրախացնենք, որովհետեւ առջեւում ընտրություններ ունենք, հայերի ձայները պետք է վերցնենք: Իսկ 23 միլիարդի ներդրումն էլ` քեզ,  մեծ ախպորդ` Էրդողանին էլ բարեւի: Սա է եղելությունը, ընդամենը` շոու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված