Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է

Տնտեսություն

Հանրապետություն 2023 թվականին ներմուծվել է 84 հազար թեթև մարդատար ավտոմեքենա:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 83 տոկոսով։ 2022 թվականին Հայաստան ներմուծվել էր շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց։  

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ 3-րդ երկրից ավտոմեքենաներ չեն ներմուծվում։ Մեզ մոտ ավտոմեքենաների աճը պայմանավորած է նրանով, որ ներմուծվում է հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ու արտահանվում է ԵԱՏՄ երկրներ»,-ասաց Կարեն Թամազյանը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ-ում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն վճարը թանկացել է, որի արդյունքում 2023 թվականի օգոստոսից սկսած արդեն նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ