Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք Մակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակ Կամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին Հերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի Հայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է Պուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street Journal

Կա Քովիդ 19-ի աճ. որքանով է այն շարունակում «վախեցնել» մարդկությանը

Հանդիպում

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ: Հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք: Հնարավո՞ր է, որ Հայաստանում կրկին գլուխ բարձրացնի Քովիդ 19-ը, արդյո՞ք մարդկանց շրջանում համատարած գրիպը, հազը կապ ունի հենց Քովիդի շտամների հետ: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆԻ հետ:

— Այս պահին ունե՞նք Քովիդ 19-ի աճ։ Այն դեռեւս կարո՞ղ է սպառնալիք լինել մարդկության համար:

— Քովիդը, ըստ էության, արդեն դարձել է մարդկության մոտ շրջանառվող հերթական վարակներից մեկը՝ այն, ինչը մենք կանխատեսում էինք դեռեւս սկզբնական փուլում եւ, բնականաբար, կարող ենք ունենալ հիվանդացության աճ, նվազումներ: Մենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, գտնվում ենք այդ աճի փուլում, բայց այդ աճն այս պահի դրությամբ կառավարելի է: Կարող ենք ասել, որ ներկա պահին, հանրային առողջության տեսակետից, էական վտանգ այն չի ներկայացնում:

— Մարդկանց շրջանում նկատվում է միանման վիրուսային հիվանդություն՝ ոսկորների ցավ, հազ, գրիպ։ Հնարավո՞ր է այն կապ ունենա օմիկրոնի շտամի հետ:

— Ընդհանուր առմամբ, պետք է գիտակցենք, որ բոլոր սուր շնչառական հիվանդությունների ախտանշանները միմյանց բավականին նման են, եւ հստակ կարող ենք դրանք տարանջատել միայն լաբորատոր քննությունների արդյունքում: Այս պարագայում դժվար է մեկնաբանել՝ դա օմիկրո՞նն էր, թե՞ այլ շնչառական հիվանդություն էր, կամ միգուցե գրիպի վարակն էր: Այստեղ, իհարկե, մեզ կօգնի միայն լաբորատոր հետազոտությունը:

— Հնարավո՞ր է` Քովիդից հետո մարդկությունն առաջիկայում բախվի նոր համաճարակների հետ: Կա՞ նման տեղեկատվություն:

— Տեղեկատվություն, իհարկե, այս պահին ես չունեմ, բայց գիտնականների շրջանում մշտապես այդ հարցը բարձրաձայնվել ու ահազանգվել է: Անգամ մինչեւ Քովիդը, եթե չեմ սխալվում` 2019թ.-ին, մեծ զեկույց դուրս եկավ հեղինակավոր գիտնականների կողմից, որում նշվում էր, որ մարդկության թիվ մեկ սպառնալիքներից մեկը դա նոր վարակների ի հայտ գալն է, այսինքն՝ մի պրոցես, որը գրեթե մշտապես եղել է: Մարդու օրգանիզմը եւ կենդանիների օրգանիզմները մշտապես կապի մեջ են, սա անընդհատ եփվող կաթսայի նման մի բան է, անընդհատ փոխհամագործակցում են միմյանց հետ, եւ որեւէ մեկը որեւէ երաշխիք չի կարող տալ, որ ապագայում՝ վաղը, մեկ տարի հետո, հարյուր տարի հետո նոր վարակներ չեն լինի: Դեռ ավելին` գիտնականները միշտ խորհուրդ են տալիս լինել պատրաստ, զգոն: Եվ հենց դրա համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրել է հետաքննության մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս շուտ նման դեպքերի մասին ինֆորմացիա ստանա եւ կարողանա արձագանքել:

— Ուսումնասիրվա՞ծ են Քովիդ 19-ի վերջնական բացասական հետեւանքները:

— Մենք անընդհատ ստանում ենք նոր տեղեկություններ քովիդի երկարատեւ ազդեցության վերաբերյալ, դա լոնգ քովիդն է` ավելի հեռահար ազդեցությունը, եւ այսօրվա տվյալները խոսում են նրա մասին, որ այդ ազդեցություններն իրոք կան, ու մարդկանց շուրջ 30 տոկոսի մոտ լինում են: Բայց հետազոտությունները շարունակվում են, եւ վերջնական պատասխան տալ, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն է տալիս, շատ դժվար է: Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ ազդեցություն, այո՛ կա, առնվազն 30 տոկոսի մոտ, եւ այն ներառում է գրեթե բոլոր օրգան համակարգերը:

— Պարոն Մելիք-Նուբարյան, որքանո՞վ էին արդյունավետ քովիդ-պատվաստանյութերը:

— Քովիդ պատվաստանյութերը չափազանց արդյունավետ էին, եւ կան միջազգային հետազոտություններ ու նաեւ մեր Բժշկական համալսարանի կողմից արված վերլուծություն, որը միանշանակ խոսում է այն մասին, որ քովիդի պատվաստանյութը հնարավորություն տվեց աշխարհի մակարդակով փրկել միլիոնավոր կյանքեր, Հայաստանում փրկել հազարավոր կյանքեր: Հայաստանի վերաբերյալ այդ վերլուծությունը կարող եք գտնել Հերացի վերլուծականի ֆեյսբուքյան էջում, եւ այնտեղ բավականին ճշգրիտ հաշվարկ կա, թե մեր երկրում կոնկրետ պատվաստանյութը քանի՞ հազար մարդու կյանք է փրկել կամ մահ է կանխարգելել: Դրա համար, հանրային առողջության տեսանկյունից, այս փաստը որեւէ կասկած չի հարուցում:

— Շատ էր խոսվում նաեւ, որ քովիդ-պատվաստանյութերը վտանգավոր էին մարդկանց առողջության համար, նույնիսկ ասում էին, որ առաջացնում էին անպտղություն։ Նման խոսակցությունները որքանո՞վ էին իրականությանը մոտ:

— Արդեն, փաստորեն, երրորդ տարին է, ինչ մարդկությունը պատվաստվել է քովիդի դեմ, եւ այս պահի դրությամբ որեւէ հիմնարար փաստ չկա, որը մեզ հնարավորություն կտա պնդել, որ քովիդի դեմ պատվաստանյութերը մարդու առողջությանն էական վնաս է պատճառել, մասնավորապես՝ անպտղության հետ կապված: Սրանք լոկ խոսակցություններ էին, որոնք, ցավոք սրտի, շատ անբարեխիղճ անձինք տարածում էին, ու այդ հետեւանքները մնում են նաեւ այն տարածողների խղճի վրա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետՎրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել ԱդրբեջանականըԱռաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված