Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Միտու՞մ, թե՞ առօրյա երեւույթ. ինչո՞ւ են հայերը դժգոհում վրացի սահմանապահներից

Միջազգային

Ամանորին ընդառաջ հայ-վրացական սահմանին, ըստ ականատեսների, իրավիճակը բավականին լարված է եղել: Մարդիկ մոտ 10-12 ժամ մնացել են հերթերի մեջ, իսկ վրացի սահմանապահներն արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել հայերի նկատմամբ՝ չմիջամտելով անգամ կանանց նկատմամբ կիրառվող հրմշտոցին: «Իրավունք»-ի հետ զրույցում Թիֆլիսում իրենց Ամանորն անցկացրած անձինք պատմում էին, որ վրացի սահմանապահները նշել են, թե «Ալիեւը չթողեց Հայաստանում Նոր տարի նշեք, գալիս եք Վրաստա՞ն»: Մարդիկ հավելում էին, թե անգամ Թիֆլիսի որոշ սրճարաններում ու  առեւտրի կենտրոններում վրացի վաճառողները հարցնում էին՝ «Հայաստանում գոնե հայ մնա՞ց, բոլորն այստեղ են»:

Իրականում ի՞նչ է կատարվել հայ-վրացական սահմանին, այստեղ կա՞ որեւէ միտում, թեմայի շուրջ զրուցել ենք Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Ես` որպես անձ, ով բավականին հաճախ է այդ սահմանով անցնում, ասեմ, որ նույն վիճակը միշտ եղել է, պարզապես, իրենք մաքսիմալ ռեսուրսները չեն օգտագործում: Եթե սովորական շրջան է, ո՛չ ամառ է եւ ո՛չ էլ ձմեռ, քիչ թե շատ նորմալ է, մարդիկ անցնում են, որեւէ լուրջ հերթեր չեն գոյանում: Իսկ երբ այնպիսի շրջան է, որ մարդիկ ծով են գնում կամ Նոր տարի նշելու, իմ կարծիքով՝ ոչ բավարար ռեսուրսներ է վրացական կողմը օգտագործում, ուստի՝ երեւի թե, սրա վրա կարելի է շեշտը դնել որպես խնդիր: Ինչքանով ես եմ հասկանում, մեր կողմը աշխատում է իրենց հետ, ի վերջո, տուրիզմի ցուցանիշի մեջ հայերի ներդրումը Վրաստանում մեծ է, հետեւապես իրենց շահերից է, որ մաքսիմալ արագ եւ հնարավորինն անեն, որ հայերը մաքսիմալ շատ Վրաստան մեկնեն եւ գումար թողնեն այնտեղ: Այս պարագայում միգուցե մասնավոր իրավիճակներ են, ու չարժե ընդլայնել խնդիրը: Իսկ որպես ահազանգ, կարելի է ասել, որ ոչ բավարար են ռեսուրսներն այնտեղ, մանավանդ տոն օրերին, ինչը խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնում եւ պետք է շտկել: Բնակչության հետ աշխատող սահմանապահ ոստիկանների թիվն այնպիսին պետք է լինի, որ հերթերը առնվազն մի քանի ժամանոց չլինեն:

— Իսկ հնարավո՞ր էր նախապես աշխատանքներ տարվեին Հայաստանի ու Վրաստանի պետական մարմինների միջեւ, թե՞ անցակետերի կուտակումները բնականոն վիճակ էր:

— Տեսեք, կանխատեսելի չէ դա, մոտավոր կարելի էր կանխատեսել, որ հոսքը շատ կլիներ: Բայց դա վրացական կողմի անելիքն էր, երբ խոչընդոտներ կամ խնդիրներ տեսնում են, նաեւ ֆիքսվում են հայկական կողմից, արդեն դրան հետեւում է արձագանքը: Հայկական կողմը եւս իրենց գործընկերների հետ կապի մեջ է եղել, որ հարցերն  ավելի արագ  լուծվեն, ու քաղաքացիները այդպիսի հերթերի մեջ չընկնեն:

— Հետաքրքիր է, Թիֆլիսից եկած քաղաքացիները պնդում են, որ Վրաստանում հայերին վերաբերվում էին ավելի վատ, քան մենք` այստեղ հնդիկներին: Ի՞նչ է ստացվում, մի՞թե թե՛ մենք, թե՛ վրացիները տուրիստներին ընդունելու կուլտուրա չունենք:

— Մեր հասարակություններն իրար շատ նման են, հարցեր կան, որ պարզ է, որ երբ հոսքը շատանում է, որոշ ապրանքներ ավելի են թանկանում ու քաղաքացիների մոտ ինչ-ինչ հարցեր են առաջանում, եւ Հայաստանի պարագայում էլ ենք մենք այդպիսի հարցեր տեսնում, ինչպես նաեւ Վրաստանի: Ուստի՝ սրանում ինչ-որ արտասովոր բան չկա, բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների մասով այդպիսի մոտեցումներ կան, չնայած՝ այդ նույն զբոսաշրջությունը հասարակ քաղաքացուց մինչեւ պետություն եկամուտ է բերում, բայց դե էլի, միեւնույնն է, այս խնդիրները կան, ու չեմ կարծում, թե լուծելի հարցեր են: Մենթալիտետի փոփոխության արդյունքում պետք է լինի այդ փոփոխությունը, ինչը մեկ-երկու սերնդի ընթացքում է փոխվում:

— Իսկ հայ-վրացական հարաբերությունների մասով ի՞նչ կասեք, այսօր ինչպե՞ս կգնահատեք առկա համագործակցությունը:

— Այսօր համագործակցությունն ակտիվ է, կան ոլորտներ ու պայմանավորվածություններ եւ միջկառավարական հանձնաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթեր: Համագործակցության ճանապարհային քարտեզները պետք է ակտիվ իրականություն դառնան: Ասեմ, որ հայկական կողմը շատ շահագրգռված է ակտիվ համագործակցության առումով, եւ մնում է, որ վրացական կողմը եւս ավելի ակտիվ աշխատի այս ուղղությամբ: Բայց այստեղ նաեւ օբյեկտիվ պատճառներ եւս կան. Վրաստանը ներքաղաքական բարդ պրոցեսների միջով է անցնում, այս տարին իրենց մոտ կարեւոր է ընտրություններով: 9 ամիս անց ընտրություններ տեղի կունենան, որի արդյունքում կա՛մ իշխող ուժը երրորդ անգամ կվերընտրվի, կա՛մ իշխանափոխություն տեղի կունենա: Ուստի՝ այստեղ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Մոտ ժամանականերս, եթե չեմ սխալվում, Վրաստանում պետք է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա, եւ նաեւ կամփոփվի անցած տարին, ու այս տարվա համար արդեն համագործակցության նոր ուղիներ եւ ծրագրեր կարող են մշակվել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված