Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի իշխանությունները ինչ կասեն, չեն ասի, այդ ամեն ինչի վրա խաչ է քաշվելու. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

Հանրային հեռուստատեսության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե  Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է` Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Բայց մի՞թե ադրբեջանական զորքերի Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում գտնվելը  չի փաստում, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները մշտապես արդարացումներ փնտրում ադրբեջանական կողմի համար: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է  քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Նախ ցավակցում եմ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ:

Անդրադառնալով հարցին` ասեմ, որ իշխանություններն ամբողջովին զիջել են Արցախը, եւ հիմա իրենք պետք է փորձեն արդարանալ, թե Արցախը զիջելով` իրենք գոնե Հայաստանի Հանրապետությունն են պաշտպանում, իսկ ՀՀ-ն պաշտպանելու համար ինչ-որ հիմք պետք է ունենաս, հիմք են բերում Ալմա Աթայի հռչակագիրը: Բայց նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի այդ հայտարարությունն Ալմա Աթայի մասին էական նշանակություն չունի, քանի դեռ չի որոշվել Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-Արեւմուտք ռազմական հակամարտության ավարտը, որովհետեւ միայն այդ ավարտից հետո կհստակեցվի` Հայաստանում մնո՞ւմ են այդ զորքերը, չե՞ն մնում, Հայաստանում իշխանափոխություն լինո՞ւմ է, չի՞ լինում, արցախահայերը վերադառնո՞ւմ են Արցախ, թե` ոչ: Միայն դրանից հետո կորոշվի, հիմա երկու կողմերն էլ ուղղակի ժամանակ են ձգում: Խաղաղության պայմանագիր են իրար հետ փոխանակում, 7-րդ թե 27-րդ տարբերակներն են իրար հետ փոխանակում, նշանակություն չունի. մինչեւ Ուկրաինայի տարածքում Ռուսաստան-Արեւմուտք ռազմական հակամարտությունը չավարատվի, ոչ մի հարցի վրա այստեղ ուշադրություն չդարձնեք:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՆՈՐԻՑ ՈՒ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՐՑՆ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ»

— Ասում էին, թե մինչեւ 2023թ.-ի տարեվերջ «Խաղաղության պայմանագիրը» կկնքվի, բայց ինչպես երեւում է, դեռ քննարկումները շարունակվում են…

— Այո, խոսք են տալիս երկու կողմից, ու երկուսն էլ գցում են միմյանց վրա, որ ահա տեսեք, հեսա 5 րոպեից կնքելու ենք «Խաղաղության պայմանագիրը»: Բայց Ադրբեջանը մի բան շատ լավ է հասկանում, եթե Ռուսաստանը Ուկրաինայում մաքսիմալ հաղթանակ է տանում, այսինքն՝ վերցնում է ամբողջ Ուկրաինան իր հսկողության տակ` բացառությամբ արեւմտյան Ուկրաինայի, բնականաբար, եթե մինչեւ այդ կնքվի այդ պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եթե այդ պայմանագիրը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչի օրինական, պառլամենտը վավերացնի, նախագահը ստորագրի, ուժի մեջ կմտնի այդ պայմանագիրը: Բայց եթե Ռուսաստանն այնտեղ հաղթանակ տարավ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում  իշխանափոխություն իրականացվի, եկած նոր իշխանությունը, իհարկե, չեղյալ է համարելու այդ պայմանագիրը, եւ ամեն ինչ սկսվելու է նորից, ու ռեւանշի հարցն է բարձրանալու: Բնականաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը` ձգում են «Խաղաղության պայմանագիր» կնքելու ժամկետները, մինչեւ հստակեցում լինի, թե Ռուսաստանը ինչ հաջողություններ է ունենալու:

— Ալիևն  է՞լ է սպասում ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը:

— Ոչ թե հանգուցալուծմանը, այլ Ռուսաստանի հնարավոր ձեռքբերումներին, որովհետեւ այնտեղ երեք տարբերակ կա. այսօրվա իրավիճակը պահպանվում է, որը պարտություն է Ռուսաստանի համար: Իհարկե, ջախջախիչ պարտություն չէ, ինչպես կլիներ, եթե ուկրաինական զորքերը հաղթեին ու դուրս գային մինչեւ 1991թ.-ի սահմանը: Օրինակ, եթե ռուսական զորքերը հասնում են Դնեպր, բայց ավել չեն կարողանում անցնել, դա նշանակում է, որ հակամարտությունը երկարում է, սառում է եւ ձգվում է անորոշ երկար ժամանակ, ու Հարավային Կովկասում Ղարաբաղի հարցում անորոշ երկար ժամանակով ձգվում է իրավիճակը: Կամ կարող է  Ռուսաստանը մաքսիմալ հաղթանակ է տանում Կիեւով, Օդեսայով, ամեն ինչով վերցնելով, բացառությամբ Ուկրաինայի արեւմտյան հատվածը, այդ դեպքում հավանականությունը շատ մեծ է, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի: Կգան ուժեր, որոնք ամբողջովին` 180 աստիճանով, հակառակ քաղաքականություն կվարեն Ղարաբաղի հարցում, եւ այստեղ Ռուսաստանից ու Իրանից ստանալով ռազմաքաղաքական աջակցություն` նորից ռեւանշի հարց կբարձրանա, եւ կնքված պայմանագիրը միանգամից կզրոյացվի, դրա համար ժամանակ են ձգում:

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՅՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ»

— Եթե Ալիեւն էլ է սպասում ու հասկանում, որ Ռուսաստանի հաղթանակով հնարավոր են կտրուկ շրջադարձներ, ապա իրականում Հայաստանում ունե՞նք իրավիճակը փոխելու շանսեր, երբ անգամ Արցախը 2023թ.-ին կորցրինք, եւ երկրի ներսում մի տեսակ «ջախջախված» վիճակ է:

— Արցախը չենք կորցրել, որի ապացուցող փաստն այն է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցած տարի դեկտեմբերին, երբ ՌԴ  պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ էր տեղի ունենում, նշեց, որ Սիրիայում ու Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերը այնտեղ խաղաղության գործընթաց են ապահովում: Սա Հայաստանում շատերի մոտ ծիծաղ հարուցեց, թե Ղարաբաղում հայ չկա, ի՞նչ խաղաղություն` առանց հասկանալու, որ եթե ՌԴ խաղաղապահ զորքերը Ղարաբաղում խաղաղություն են պահպանելու 2024թ.-ին, դա նշանակում է, որ Արցախի հարցը գոյություն ունի, այսինքն` այն օրակարգից դուրս չի եկել եւ շարունակում է մնալ օրակարգում: Ինչ վերաբերում է Հայաստանի ջախջախված լինելուն, իշխանափոխությունից ընդամենը մեկ ամիս անց այն վերականգնվելու է, ընդամենը պետք է համապատասխան փոփոխություններ կատարել բանակում, եւ բանակը զինել համապատասխան զրահատեխնիկայով: Այդ ժամանակ երկու ամիս հետո Հայաստանը կունենա Ադրբեջանին ոչ մի բանով չզիջող ռազմական պոտենցիալ, որից հետո արդեն բանակցային գործընթաց կսկսվի, կամ հարցը կլուծվի բանակցություններով, կամ նոր ընդհարում կլինի, բայց այս անգամ արդեն Ադրբեջանը չի հաղթի:

— Փաստորեն, փոփոխությունների պարագայում ռազմական ճանապարհով լուծումը թերեւս քննարկելի՞ է:

— Այո՛, քննարկելի է, անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները կասեն ռեւանշ կա, թե ռեւանշ չկա, ռեւանշիստ չպետք է լինել, թե պետք է լինել, մենք սա չենք քննարկում: Այս իշխանությունը հեռացվելու է Ռուսաստանի մաքսիմալ հաղթանակի դեպքում, իսկ եթե լինի պարտություն կամ անորոշություն, իշխանությունը մնալու է:  Ղարաբաղի կարգավիճակն էլ այսպես է մնալու անորոշ ժամանակով, իսկ մաքսիմալի դեպքում` ղարաբաղցիները հետ են գնալու, որից հետո այնտեղ ռուսական խաղաղապահ զորքերը շատ ավելի երկար ժամանակով կամ անորոշ ժամանակով են մնալու, եւ փաստացի Արցախը վերածվելու է Կալինինգրադի մարզ 2-ի` ուղղակի Հարավային Կովկասում. փաստացի Հայաստան, դե յուրե՝ անորոշ, ըստ էության՝ Ռուսաստանի հսկողության ներքո: Դա կախված է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հաջողությունից, դրա համար թե Հայաստանի իշխանությունները ի՞նչ կասեն, չեն ասի, այդ ամեն ինչի վրա խաչ է քաշվելու:

— Իսկ 2024թ.-ին հնարավո՞ր է արցախահայերը վերադառնան Արցախ, եթե անվտանգության երաշխիքներ լինեն:

— Արցախահայերը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ընդունելու, կասեն՝ ըստ հայեցողության` ով ուզում է ընդունի, թող ընդունի: Կարող է ձեւի համար մի քանիսը ընդունեն , բայց մնացածները լինեն ՀՀ կամ ՌԴ անձնագրերով, մի քանի ադրբեջանական անձնագրեր կտան, ու հարցը կփակվի: Եթե այնտեղ 20 հազարանոց ռազմաբազա լինի ամբողջ սահմանով՝ կգնան: Դրա համար Հայաստանում պետք է լինի այնպիսի իշխանություն, որ նաեւ երաշխիքներ տա, որ Ղարաբաղն այնտեղ նաեւ ունենա ժողովրդական միլիցիա, այդ դեպքում կգնան, եւ Հայաստանի հետ ոչ մի մաքսային սահման չպետք է լինի, պիտի լինի Լաչինի ու Քարվաճառի ճանապարհը, ինչպեղ եղել է մինչև 2020 թվականը: Դա նշանակում է, որ Ալիեւը ընտրություն ունի` կա՛մ ինքը 5 շրջան առանց կռիվ տալիս է Ռուսաստանին, կա՛մ հայկական կողմը շատ ավելի մեծ տարածքներ է վերցնում: Սա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը մաքսիմալ հաղթանակ է տանում, եթե` ոչ, տարբերակները փոխվում են: Դրա համար ուշադրություն մի դարձրեք, թե Հայաստանի իշխանությունները որ եթերում եւ ինչ կասեն: Ժամանակ ձգելու համար եթերը լցնում են տարբեր գաղափարներով, որոնք կարող են եւ աշխատել, կարող են եւ չաշխատել` կախված ռուսական տարբերակից, կախված նաեւ ամերիկյան տարբերակից, կախված նրանից, թե նաեւ ԱՄՆ-ի ընտրություններում ով հաղթանակ կտանի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top