Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. պետությունը կաջակցի, որ նրանք ուսուցում ստանան եւ աշխատանք ձեռք բերեն

Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հաստատեց 2023-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մենք մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ եւ այս նախագիծը ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն: Ծրագիրն ունի 3 բաղադրիչ. Առաջինը մասնագիտական ուսուցումն է, որից հետո առնվազն 3 ամիս պարտադիր աշխատանքի պայմանով: Երկրորդի դեպքում վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով, եւ երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա եւ աշխատանք»:

Աջակցության 1-ին ուղղություն՝

1) մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով  ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամ, եւ կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50 000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված պայմանագիրը մինչև 3 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ հատուցել շահառուին մասնագիտական ուսուցման ընթացքում տրամադրված գումարը:

Աջակցության 2-րդ ուղղություն՝

գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին3ամիսժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165 000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը կամ սոցիալական վճարը,

բ․ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը:

Աջակցության 3-րդ ուղղություն՝

մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով  ուսուցմանամբ ողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել՝

ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ եւ կրթաթոշակ` ամսական 50000 դրամ: 

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ:

բ․ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցումն ավարտվելուց հետո գործատուն առնվազն 6 ամիս ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր, սակայն դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները մինչև 6 ամիսը լրանալը՝ գործատուն պարտավորվում ծառայությանը վճարել հատուցում մասնագիտական ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով, ինչպես նաև վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը:

Հարկ է նշել, որ մասնագիտական ուսուցման կազմակերպման դեպքում շահառուին ուսման վարձի փոխհատուցում նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա։

Նախագծով առաջարկվում է դիտարկել շուրջ 1000 շահառուի ծրագրում ընդգրկման հարցը, որի համար կպահանջվի շուրջ 816,150.0 հազ. դրամի չափով գումար։

Մասնագիտական ուսուցման ուղղությամբ 2024 թ.-ին ծրագրում կընդգրկվի 230 շահառու, որի համար կպահանջվի 149,500.0 դրամ, աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղությամբ՝ 430-ը, որի համար կպահանջվի 277,350.0 հազ. դրամ, իսկ մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռք բերման համատեղ ուղղությամբ նախատեսվում է ընդգրկել 340 շահառու, որի պարագայում կպահանջվի 389,300.0 հազ. դրամ:

Միավոր ծրագրի արժեքը ծրագրային 3 ուղղությունների դեպքում հետևյալն է՝

մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործատուին հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 650000 դրամ,

աշխատանքային փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորման դեպքում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 645000 դրամ,

մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորման դեպքում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 1 145 000 դրամ։

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի ծախսերի ավելացում 816,150.0 հազար դրամի չափով։

Աշխտանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագիրը արդեն փորձարկվել է պատերազմի մասնակիցների նկատմամբ. «Հետեւել ենք մեկ տարի եւ տեսել ենք, որ ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»,-ասաց նա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված