Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Մեծ խաղը Հայաստանի շուրջ միայն թեժանում է

Միջազգային

Չ­նա­յած այն բա­նին, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել է ա­մե­րիկ­յան եւ ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված, բայց մեկ բան հաս­տատ է՝ Ա­րեւ­մուտ­քը հա­մա­ռո­րեն չի ցան­կա­նում այս հատ­վա­ծից հրա­ժար­վել: Ընդ ո­րում, ե­թե ա­մե­րի­կա­ցի­ներն այս փու­լում բա­վա­կա­նին զբաղ­ված են բա­զում այլ խնդիր­նե­րով, եւ ան­գամ դժվար է ա­սել, թե այդ ա­մե­նի վերջ­նարդ­յուն­քում ինչ կու­նե­նանք, բայց ա­հա Բ­րի­տա­նիան հա­զիվ թե ինք­նա­կամ այս մեծ խա­ղից ձեռք քա­շի:

ՆՈՐԻՑ  ՏԽՐԱՀՌՉԱԿ  «ԽԱՉՄԵՐՈՒԿԻ» ԱՌԱՋ

Այն, որ հենց Բ­րի­տա­նիան առն­վազն վեր­ջին 100 տա­րի­նե­րին ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է Հա­րա­վա­յին Կով­կա­սի մի­ջո­ցով կտրել Ռու­սաս­տա­նի շար­ժը դե­պի հա­րավ եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Ի­րա­նի հետ կա­պը բա­ցա­ռել, հայտ­նի պատ­մութ­յուն է: Եվ ոչ միայն պատ­մութ­յուն, այդ գոր­ծըն­թացն այս պա­հին էլ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է. ինչ­քան էլ, կրկնենք, ԱՄՆ-ն զ­բաղ­ված է ներ­քին եւ ար­տա­քին այլ խնդիր­նե­րով: Այդ փաս­տը, նաեւ՝ թե որն է խնդի­րը, նա­խօ­րեին հա­վել­յալ ան­գամ ի ցույց դրեց ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան  հիմ­նաս­յու­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի ոչ ան­հայտ ա­վագ փոր­ձա­գետ Թոմ դը Վաա­լը: Ըստ նրա՝ Զան­գե­զու­րը վճռո­րոշ եր­թու­ղի է ինչ­պես հյու­սիս-հա­րավ, այն­պես էլ ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մար, եւ այդ ուղ­ղութ­յամբ մղվում է կա­տա­ղի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քար: «Ո՞վ կհա­վա­տար մի քա­նի տա­րի ա­ռաջ, որ Կա­պան քա­ղա­քում կտես­նեք Եվ­րա­միութ­յան դրոշ­ներ, Ի­րա­նի դրոշ­ներ, որ ֆրան­սիա­ցի­նե­րը այն­տեղ հյու­պա­տո­սութ­յուն կու­զեն բա­ցել, որ ռուս­նե­րը այն­տեղ են, ու որ հան­կարծ սա կդառ­նա մի­ջազ­գա­յին մրցակ­ցութ­յան եւ դի­վա­նա­գի­տութ­յան կենտ­րոն, ինչ­պես դա ե­ղել է 1919-1920 թվա­կա­նին»,- ընդգ­ծում է փոր­ձա­գե­տը: «Իսկ ին­չո՞ւ է դա տե­ղի ու­նե­նում։ Դե, դա վճռո­րոշ եր­թու­ղի է ինչ­պես հյու­սիս-հա­րավ, այն­պես էլ ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մար: Սկ­սենք դրա­նից: Դուք կհի­շեք, որ Նա­խի­ջե­ւա­նի Ջու­ղան խորհր­դա­յին-ի­րա­նա­կան եր­կա­թու­ղա­յին սահ­մա­նա­յին ան­ցա­կետ էր, մեծ սահ­մա­նա­կետ էր։ Եվ, ի­հար­կե, այն փակ­վեց, եւ ար­դեն 30 տա­րի գնացք­ներ չեն ան­ցել այն­տե­ղով: Բայց ե­թե Ս­յու­նի­քի, Զան­գե­զու­րի մի­ջով եր­կաթ­գի­ծը վե­րա­կա­ռուց­վի, ա­պա միան­գա­մից Ջու­ղան կրկին դառ­նում է Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի եր­կա­թու­ղա­յին ան­ցու­մը: Այն­պես որ, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը կրկին հա­յացք են նե­տում դե­պի այդ տա­րա­ծաշր­ջան։ Ադր­բե­ջա­նի հա­մար դա Թուր­քիա­յի հետ կապն է, իսկ Ա­րեւ­մուտ­քի հա­մար՝ նաեւ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք նոր կա­պու­ղի՝ Թուր­քիա­յի, Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի տա­րած­քով դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Այս­պի­սով, միան­գա­մից այս փոք­րիկ՝ 43-կի­լո­մետ­րա­նոց եր­կա­թու­ղին բո­լո­րին է սկսում հե­տաքրք­րել: Եվ քա­նի որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը փա­կել է այս բո­լոր Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք կա­պե­րը, Կով­կա­սում այս Ա­րե­ւելք-Հ­յու­սիս-­Հա­րավ կա­պու­ղի­նե­րը շատ ա­վե­լի կա­րե­ւոր են դառ­նում: Եվ ես են­թադ­րում եմ, որ սա է պատ­ճա­ռը, որ բո­լո­րը նա­յում են հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նում գտնվող այս փոք­րիկ շրջա­նի ուղ­ղութ­յամբ»:

­Կարճ ա­սած, Հա­յաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ կանգ­նել է չա­րա­բաս­տիկ «խաչ­մե­րու­կի» փաս­տի ա­ռաջ՝ դառ­նա­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ խա­ղե­րի թի­րախ: Միայն թե մեկ հարց էլ է ա­ռա­ջա­նում  դը Վաա­լի ներ­կա­յաց­րած այդ ե­լույ­թից. ին­չո՞ւ հան­կարծ ո­րո­շեց ա­վե­լորդ ան­գամ հրա­պա­րա­կավ խո­սել այդ, կա­րե­լի է ա­սել, դա­սագր­քա­յին ճշմար­տութ­յուն­նե­րից:  Չ­նա­յած, «Ա­զա­տութ­յա­նը» տված նրա հար­ցազ­րույ­ցի տո­ղա­տա­կե­րում կա­րե­լի է այդ հար­ցի պա­տաս­խա­նը տես­նել: Այս­պես, խոս­քը տա­նե­լով այն ուղ­ղութ­յամբ, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում ռուս­նե­րի հա­մար շատ ա­վե­լի է կա­րե­ւոր­վել հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը, դը Վաալ հաս­նում է այն հայտ­նի քա­րոզ­չա­կան տրյու­կին, թե այդ պատ­ճա­ռով էլ Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց. ռուս­նե­րի հա­մար Ադր­բե­ջանն ա­վե­լի կա­րե­ւոր է դար­ձել: Սա­կայն այդ հայտ­նի քա­րո­զը ու­նի մեկ թե­րութ­յուն, 2020թ.-ին ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ չկար, այ­սինքն՝ Ռու­սաս­տա­նը չու­ներ Ադր­բե­ջա­նի վրա հիմն­վե­լու ներ­կա­յաց­ված խնդի­րը, բայց Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վեց: Ու որ­պես այդ հա­կա­սութ­յան բա­ցատ­րութ­յուն, դը Վաա­լը 2020թ. պա­տե­րազ­մի ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը դնում է Նի­կո­լի վրա. «­Կոնկ­րե­տաց­նեմ։ Այդ պա­հը 2019-ին էր։ Մենք տե­սանք ռազ­մա­կան հա­մազ­գես­տով Իլ­համ Ա­լիե­ւին՝ Ս­տե­փա­նա­կեր­տի հրա­պա­րա­կում տո­նա­կա­տա­րութ­յան այդ սար­սա­փե­լի տե­սա­րան­նե­րը, բայց նույն հրա­պա­րա­կում 2019-ին, ե­թե հի­շո­ղութ­յունս չի դա­վա­ճա­նում, Փա­շին­յա­նը նույն­պես ե­լույթ ու­նե­ցավ՝ ա­սե­լով, որ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ վերջ»: Կար­ծում եմ՝ դա այն պահն էր, երբ Ադր­բե­ջա­նը նույն­պես հրա­ժար­վեց դի­վա­նա­գի­տութ­յու­նից ու փոխ­զի­ջում­նե­րից ու սկսեց շարժ­վել դե­պի պա­տե­րազմ»:

­Կարճ ա­սած, ա­րեւմտ­յան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տե­րազ­մի թիվ 1 մե­ղա­վոր է հռչա­կում Նի­կո­լին: Չէ, նա սխալ չէ: Միայն թե մինչ այս Ա­րեւ­մուտ­քից Փա­շին­յա­նին ուղղ­ված նման կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ չէին գա­լիս ու հան­կարծ հի­մա գա­լիս են, այն էլ՝ նման ծան­րա­գույն մե­ղադ­րանք: Թե ին­չու հան­կարծ ի­րենց իսկ կող­մից սնված-մե­ծաց­րած Նի­կո­լին հան­կարծ ո­րո­շե­ցին ներ­կա­յաց­նել պա­տե­րազ­մա­կան թիվ 1 մե­ղա­վոր, կա­րե­լի է կռա­հել դը Վաա­լի մեկ այլ մտքից: Այս­պես, նա պնդում է, որ ինչ­քան էլ նի­կոլ­յան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը, դեմ գնա­լով ռուս­նե­րին, այն միտքն է քա­րո­զում, թե՝ «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի», ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ այդ­պես չէ: «Ինչ վե­րա­բե­րում է անվ­տան­գութ­յա­նը, ա­պա ես խիստ կաս­կա­ծում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդ­րում­ներ կա­նեն Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րում: Հա­յաս­տա­նը դե­ռեւս ՀԱՊԿ ան­դամ է»,- ա­սում է դը Վաա­լը:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ

Ամ­բող­ջաց­նենք Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի խոս­քը: Ընդ­հա­նուր ի­մաս­տը սա է. Ա­րեւ­մուտքն ու Ռու­սաս­տա­նը պայ­քա­րում են հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գի հա­մար, բայց Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի կազ­մում է, ո­րը էա­պես սահ­մա­նա­փա­կում է Ա­րեւ­մուտ­քի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ո­րը Փա­շին­յանն այդ­պես էլ չի ա­նում: Արդ­յուն­քում, Ա­րեւ­մուտ­քը նրան հի­մա հա­մա­րում է պա­տե­րազ­մի եւ հա­յաս­տան­յան մյուս ող­բեր­գութ­յուն­նե­րի հիմ­նա­կան մե­ղա­վոր:

­Սա Նի­կո­լը պետք է հա­մա­րի ի­րեն ուղղ­ված սպառ­նա­լի՞ք. թե­րեւս՝ ա­յո: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ մե­ղադ­րանք-սպառ­նա­լիք­ներն ի հայտ ե­կան Փա­շին­յա­նի պե­տեր­բուրգ­յան այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո: Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րից, Սանկտ Պե­տեր­բուր­գում ե­ղել են պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, ցան­կա­լի չեն: Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան մեկ այլ «ու­ղե­ղա­յին կենտ­րոն»՝ «Stratfor»-ը, 2024 թվա­կա­նի մա­սին կան­խա­տե­սում է. «Ե­րե­ւա­նը, հա­վա­նա­բար, կըն­դու­նի Հա­յաս­տա­նի հա­րա­վով տա­րանց­ման եւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րում Բաք­վի ա­ռաջ քա­շած պա­հանջ­նե­րը»: Եվ դա ան­կախ Ա­րեւ­մուտ­քի հետ Ե­րե­ւա­նի ու­նե­ցած « ա­ճող կա­պե­րին»: Ա­վե­լին, «Stratfor»-ում կար­ծում են նաեւ, որ չնա­յած Մոսկ­վա­յից հե­ռա­նա­լու Ե­րե­ւա­նի ցան­կութ­յան մա­սին ա­ճող ազ­դան­շան­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ՝ «­Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում չի նվա­զի այն­քան, որ այ­լեւս չլի­նի էա­կան, քա­նի որ Հա­յաս­տա­նը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ երկ­րի տնտե­սութ­յու­նը սեր­տո­րեն կապ­ված ռու­սա­կան տնտե­սութ­յան հետ»:

Ի­մաս­տը գրե­թե նույնն է, ինչ Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի մոտ. Նի­կո­լը «չար­դա­րաց­րեց իր նկատ­մամբ ցու­ցա­բեր­ված բարձր վստա­հութ­յու­նը»: Այն է՝ ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս չի գա­լիս՝ դրա­նից բխող բո­լոր, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիոն հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

 Այս ֆո­նին, թե­րեւս, հա­վել­յալ ազ­դակ դար­ձավ դեռ միայն ան­ցած տա­րե­վեր­ջին հեր­թա­կան ան­գամ ԿՀՎ եւ MI6 այ­ցե­լած ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի վեր­ջին ե­լույ­թը` Վե­հա­փա­ռին ե­թե­րից զրկած Հ1-ով: «­Մենք ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք ՀԱՊԿ-ից, ո­րով­հե­տեւ 2022 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին կամ դրա­նից ա­ռաջ, երբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վրա լայ­նա­ծա­վալ հար­ձա­կում­ներ էին տե­ղի ու­նե­ցել, Հա­յաս­տա­նը դի­մել է ՀԱՊԿ-ին` ակն­կա­լե­լով օգ­նութ­յուն, որ­պես­զի մեր սու­վե­րեն տա­րած­քը պաշտ­պան­վի։ Մենք ո­րե­ւէ ա­դեկ­վատ ար­ձա­գանք ՀԱՊԿ-ից չենք ստա­ցել եւ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հաս­կա­ցել ենք, որ այս ա­ռու­մով չենք կա­րող ո­րե­ւէ ակն­կա­լիք ու­նե­նալ»,- ա­սաց Գ­րի­գոր­յա­նը:

­Սա հին տրյուկն է, այս մա­սին ար­դեն ի­մաստ ան­գամ չու­նի խո­սել: Սա­կայն ԱԽՔ-ի խոս­քից հե­տաքր­քիր հար­ցեր ա­ռա­ջա­նում են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ի՞նչ ա­սել է «ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք ՀԱՊԿ-ից»: Դա նշա­նա­կո՞ւմ է, որ Գ­րի­գոր­յա­նը ա­վե­լորդ է հա­մա­րում Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ-ում մնա­լը: Շատ պարզ պատ­ճա­ռով՝ ե­թե «ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք», մնում ենք այդ կա­ռույ­ցում, որ ի՞նչ: Ու սա այն դեպ­քում, երբ դեռ միայն վեր­ջերս էր Միր­զո­յան Ա­րա­րա­տը հրա­պա­րա­կավ պնդում, թե ռուս­նե­րի հետ թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ չու­նեն, կան ըն­դա­մե­նը ո­րոշ հա­կա­սութ­յուն­ներ, ո­րոնք փոր­ձում են բա­նակ­ցե­լով լու­ծել: Ու ա­հա ԿՀՎ եւ MI6-ի այ­ցե­լու Գ­րի­գոր­յա­նը փոր­ձում է միան­գա­մայն հա­կա­ռակ տրա­մա­բա­նութ­յո՞ւ­նը ա­ռաջ տա­նել: Ն­կա­տենք, հենց այն տրա­մա­բա­նութ­յու­նը, որն այդ­քան ընդգծ­ված է ա­րեւմտ­յան «ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի» հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում:

Ի­հար­կե, ա­վե­լորդ է հեր­թա­կան ան­գամ այն հար­ցը հնչեց­նել, թե ի պաշ­տո­նե ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­կան հար­ցե­րով զբաղ­վե­լու ի­րա­վա­սութ­յուն ու­նե­ցող Գ­րի­գոր­յա­նի այդ ի՞նչ գործն է պե­տա­կան ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յան հար­ցե­րի մեջ քի­թը խո­թե­լը: Ինչ է, սա պետք է հա­մա­րել հա՞յտ, թե, տե­սեք, Նի­կո­լը ՀԱՊԿ-ից դուրս չի գա­լիս, ես լի­նեի, դուրս կգա­յի…

Ա­մեն դեպ­քում` այն, որ Ա­րեւ­մուտքն այդ­քան մտա­հոգ­ված է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րով, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու՝ մեծ խա­ղը Հա­յաս­տա­նի շուրջ դեռ միայն թե­ժա­նում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված