Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին

ՍԻՄ-Լուրեր

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

Ես տեսել եմ իրեն աշխատելիս՝ անձնուրաց, մեծ նվիրումով, իր առողջության հաշվին: Իսկական նվիրյալի  կերպար էր «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Միշտ պայքարի մեջ էր՝ ուզում էր ազատ տեսնել իր հայրենիքը՝ չարիքից, կեղծիքից, անարդարույթունից: Եվ կռվում էր: Միասին զորամասեր ենք այցելել՝ Բանակն իր համար սրբություն էր: Որպես լրագրող, վերլուծաբան անփոխարինելի էր՝ հանուն նպատակի չարչարվում էր, տքնում էր՝ ու կրկին ու միշտ իր առողջության հաշվին։ Ամեն բանի դիմացավ ու կարող էր դիմանալ, բայց իր մեծ սիրտն անգամ չդիմացավ Արցախի ողբերգությանը՝ իր հոգին ռադիոկայան էր, ուր հոսում, ուր հավաքվում  էին Արցախից եկող տագնապն ու լուրերը:

Համահայկական  գրողների  միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԳՐՈՂՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ