ՌԴ դեսպանը իր ցավակցությունն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ
ՍԻՄ-Գլխավոր լուրեր«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ Հայկ Բաբուխանյանին ուղղված իր գրությունում Կոպիրկինը նշում է. «Ընդունեք մեր խորը ցավակցությունները Ձեզ, հանգուցյալի մտերիմներին եւ «Իրավունք» թերթի կոլեկտիվին»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

