Ինչպես ենք լրացնելու քեզանից բխող բարությունը, պարոն Գալաջյան. Հրանտ Մելիք-Շահնազարյանը` Հ. Գալաջյանի մահվան կապակցությամբ
«Իրավունք»֊ի նորություններ
«Դժվար է ընկերներին հրաժեշտ տալը։ Մարդ նույնիսկ չգիտի ինչ ասել։ Ցավի զգացումն էլ վաղուց է բթացել։ Հերթական բոթն ես առնում ու մտքումդ միայն ասում. քեզ էլ կուլ տվեց էս անկուշտ ճամփան։
Ես չգիտեմ՝ ինչպես ենք լրացնելու քեզանից բխող բարությունը, պարոն Գալաջյան։ Ես չգիտեմ՝ ինչպես ենք համակերպվելու քո բացակայությանը։ Արդար չէր կյանքը քո հանդեպ։ Հեչ արդար չէր։
Ի՞նչ ասես, սա է մեր իրականությունը։ Սա է մեր կյանքը։ Այո, պարոն Գալաջյան… Քեզ էլ կուլ տվեց էս անկուշտ ճամփան…», – գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: