Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ ՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է Մակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացել Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Որքան են կազմելու կարմիր գծերի տուգանքները

Սպառողի անկյուն

Հունվարի 1-ից Երեւանի` կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ գոտիների: «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 հազար դրամ, մեկ շաբաթվա համար` 5 հազար դրամ, մեկ ամսվա համար՝ 18 հազար դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 հազար:

«Ա» գոտին ներառում է.

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները):

«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ: («Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող փողոցները, պողոտաները և հրապարակները): Ի դեպ, մինչև 15 րոպե կայանելու դեպքում գումար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: Մի մանրամասն էլ.  ժամը 22:00-ից մինչև առավոտյան 09:00 ավտոմեքենաների կայանումն անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: 

Արդյո՞ք բարձրանալու է նաեւ ավտոկայանատեղիներից օգտվելու համար տուգանքների չափը: Խոսքն այն մասին է, որ սահմանված գումարը չվճարած տրանսպորտային միջոցի սեփականատերն ինչքան տուգանք է վճարելու` սահմանված վճարը չմուծելու դեպքում: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից պատասխանել են․

«Տուգանքների չափերի փոփոխություն մինչ այս պահը չկա, գործելու է գործող կարգը։ Այսպիսով, այն վարորդները, ովքեր կխուսափեն վճարել կայանատեղիի համար նախատեսված գումարը կտուգանվեն՝ 5000 դրամ։ Որքան որ գրանցվի խախտումը, այդքան անգամ տուգանվելու են վարորդները, օրինակ, կարող են լինել քաղաքացիներ, որ օրվա մեջ 5 անգամ խախտեն օրենքը՝ կայանելուց 15 րոպե առաջ չկատարեն վճարումը, այդ վարորդները տուգանվելու են 5 անգամ` 5000 դրամով»։

Մենք տեղեկացանք, որ տուգանքների վճարումը սահմանվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքով, իսկ այն հինն տարբերակն է` փոփոխություններ չի կրել, ուստի տուգանքների չափերն էլ նախկինն են: Բայց կարող ենք ենթադրել, որ աստղաբաշխական գումարներ գանձող, քաղաքացուն որպես «տուգանքի մատերիալ» ընկալող իշխանությունները հետագայում նաեւ տուգանքների չափերի փոփոխություն կանեն, որ բյուջեն լցնեն եւ իրենց պարգեւավճարներն ապահովեն: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված