Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք. Ռոմելա Աբովյան

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակով հիվանդացության աճ՝ 1.1 անգամ, ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: Առաջնային պահպանման օղակ դիմելիությունն աճել է 1.1 անգամ, զուգահեռ նվազել է  հոսպիտալացվածների թվաքանակը։ Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացումներ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա:

Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 7 դեպքով:

«Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են»,- հայտնեց Աբովյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ