Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի ռազմավարական նպատակն է, որը հետապնդում է հեռուն գնացող շատ այլ ծրագրեր․ Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Թուրքական կողմը կրկին սկսել է ակտիվ շրջանառել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, ինչ զարգացումներ կարելի է ակնկալել առաջիկայում, կհաջողի թշնամին իր նպատակում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից, ով նախ նկատեց․

– Թուրքիան երբեք էլ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից», դա Թուրքիայի ռազմավարական նպատակն է ու այն հետապնդում է հեռուն գնացող շատ այլ ծրագրեր: Թուրքիայի համար դա ոչ միայն հնարավորություն է Նախիջևանով կապվել Ադրբեջանի հետ, կապվել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ, այսինքն՝ պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու համար, այլ նաև հնարավորություն է, որ կարողանա այդ երկրների, որոնք Թյուրքական պետությունների կազմակերպության մաս են կազմում, տնտեսական ներուժը դարձնել իր արտաքին քաղաքականության հիմք: Այդ կազմակերպության անդամ երկրների ընդհանուր կշիռը մեկ տրիլիոն դոլար է, այսինքն՝ բոլորը գիտեն, որ Թուրքիան այդտեղ առաջնային դեր ունի ու փաստորեն ինքն իր հեղինակությունը, իր կշիռն աշխարհում ավելի կբարձրացնի, եթե անմիջական կապ ունենա այդ երկրների հետ։ 

Թուրքիայի համար շատ կարևոր է նաև, որ այդ ճանապարհը, ինչպես իրենք են ենթադրում, կապ չունենա Իրանի հետ, որովհետև Իրանը Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդն է, էլ չեմ ասում՝ պատմական։

Թուրքիայի համար կարևոր է, որ դա շրջանցի Իրանը, այնպես որ, Իրանի այն ճանապարհը, որի մասին հիմա խոսվում է, ես կարծում եմ, առաջին հերթին տակտիկական նշանակություն ունի Ադրբեջանի համար, որ հնարավորինս արագ կապվի Նախիջևանի հետ:

Այստեղ երկաթգիծ չկա, այն պետք է կառուցվի, իսկ «Զանգեզուրի միջանցքում» երկաթգիծ կա, ուղղակի պետք է այդ ճանապարհի հանված գծերը դրվեն ու վերանորոգվեն, այնպես որ, ես կարծում եմ, Ադրբեջանը շատ արագ ձգտում է մեկ տարվա ընթացքում, ինչպես հայտարարել է, ստանալ ավտոմոբիլային ճանապարհ դեպի Նախիջևան։ 

Երկրորդը, իհարկե, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչպես արդեն ասացի, ռազմավարական նշանակություն ունի ու ենթադրում է և՛ երկաթգիծ, և՛ ավտոմոբիլային ճանապարհ, առաջին հերթին՝ երկաթգիծ, ու երկաթգծի այն հատվածը, որը պետք է կապի Թուրքիան Նախիջևանի հետ, դեռ կառուցված չէ: Թուրքիայում տարիներ շարունակ այդ մասին խոսակցություններ են ընթանում, բայց մինչև հիմա, հավանական է, միջոցներ չեն գտել:

Վերջերս՝ կես տարի առաջ, պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ ուզում են օգտվել Ադրբեջանի ֆինանսավորումից։ Դա բավական ծախսատար նախագիծ է, միլիարդների հետ է կապված, երկու-երեք տարի կտևի մինչև կառուցվի։ Այնպես որ, ռազմավարական առումով Թուրքիայի ծրագիրը, ես համոզված եմ, հետևյալն է, որ լինի երկաթգիծ, որը Թուրքիան Նախիջևանի միջով Հայաստանի վրայով՝ «Զանգեզուրի միջանցքով», Ադրբեջանի վրայով կկապի Կասպից ծովի հետ ու հետագայում նաև՝ Կասպից ծովի վրայով Կենտրոնական Ասիայի հետ։

-Ենթադրենք, որ թշնամուն ամեն դեպքում կհաջողի ձեռք բերել միջանցքը, իսկ Հայաստանին ի՞նչ կարող է տալ այդ միջանցքը։

– Եթե միայն միջանցք է լինելու, ես կարծում եմ, Հայաստանին առանձնապես ոչինչ էլ չի տալու։ Հայաստանի առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, տեսնում ենք, որ մինչև հիմա անում է, որ այդ ճանապարհի վրա հսկողություն ունենա հենց ինքը, որ երբ այն սկսի գործել, թուրքերն ու ադրբեջանցիները առանց մեզ տեղյակ պահելու ինչ ուզեն, չանեն: Երկրորդ՝ եթե այդ երկաթգիծը սկսի գործել Հայաստանի ինքնիշխան հսկողության տակ, ես չեմ կարծում, որ դա Հայաստանի համար կարևոր նշանակություն կունենա, որովհետև, պատկերացնում եք, ասենք, ապրանքները, էլ չեմ ասում մարդկանց մասին, Հայաստանից պետք է Ադրբեջանի ողջ տարածքով գնան հասնեն Ռուսաստան: Պարզ է, որ այդ ճանապարհին ինչ ասես, որ չի լինի։ 

Ես հիշում եմ, որ դեռ խորհրդային ժամանակ ես անցել եմ Երևան-Բաքու գնացքով, երբ գնացքն անցնում էր Նախիջևանով կամ Ադրբեջանի տարածքով, մեզ ուղեկցորդները զգուշացնում էին պատուհաններից հեռու կանգնել, որովհետև փոքրիկ տղաները կանգնում էին ու քարերով խփում։ Սա դեռ Խորհրդային Միության ժամանակ, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Այնպես որ, դա Հայաստանի համար կարևոր նշանակություն չի ունենալու, դա, ինչպես ասացի, Թուրքիայի համար է կարևոր։

 






Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top