3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Լուկաշենկոն պաշտոնը լքելուց հետո ցմահ անձեռնմխելիություն կունենա

Մամուլի տեսություն

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության նախագահի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին, գրում է ՏԱՍՍ-ը։

Փոփոխված օրենքը նախատեսում է, որ նախագահի պաշտոնը թողած անձը դառնում է Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակ և հանրապետության խորհրդի ցմահ անդամ։ Նախկին նախագահը և նրա ընտանիքի անդամները անձեռնմխելիություն են ստանում՝ կապված կատարված հանցագործությունների հետ։

Օրենքում նշվում է, որ իր հրաժարականից հետո նախագահը նվեր կստանա պետական ​​անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս, որի վրա տեղակայված են կապիտալ շինություններ։ Բացի այդ, փոփոխությունները սահմանում են, որ նախագահ կարող է դառնալ միայն առնվազն 40 տարին լրացած քաղաքացին, ով մինչև ընտրությունները առնվազն 20 տարի ապրել է հանրապետությունում և չունի օտարերկրյա կացության թույլտվություն։

 

Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ նախագահի մասին օրենքի «համապարփակ ճշգրտում» նախատեսված է 2022 թվականին հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելով։ Այս փոփոխությունները սահմանափակում են նախագահական կառավարումը երկու ժամկետով, ինչպես նաև ամրացնում են Համաբելառուսական ժողովրդական ժողովը իշխանության համակարգում:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ