Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

«Երևի ամեն բան արդար է… Ո՛չ ազատ Արցախին էինք արժանի, ո՛չ Անկախ Հայաստանին, ո՛չ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային եկեղեցուն»․ Շարմազանով

Զարկերակ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևի ամեն բան արդար է…

Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ ՝ Անկախ Հայաստանին, ոչ ՝ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն։

Նիկոլն էլ է շատ մեզ…

Ծափ տվեք, տժժացեք ու իրար «միս կերեք»։

Արցախ հայաթափվի ու ազգովի սալուտ խփե՞նք…

Երկնքում աստղերին տեղ չկար,ամբողջը «պարտության սալյուտ» էր:

Հիշում եմ, 1988-ի ավերիչ եկրաշարժի տարում ամոթ էր նույնիսկ իրար Նոր տարի շնորհավորելը։

Ե՞րբ դարձանք այսքան անդարդ ու անտարբեր։

Եսապաշտ ու 30 արծաթի զոհ…

Ոտքից գլուխ ձև…0 բովանդակություն։

Թե բա՝ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք…

Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Սահակ Պարթև, Հովհան Օձնեցի, Գրիգոր Տաթևացի…

Կամ ասում ենք՝ մենք հզոր առաջնորդների ազգ ենք…

Արտաշես Բարեպաշտ,Տրդատ Մեծ, Աշոտ Ողորմած, Գագիկ Բագրատունի, Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ…

Ի՞նչ կապ ունենք մենք նրանց հետ…

Նյութապաշտությունն ու կեղծավորությունը,շոպլիկությունն ու անտարբերությունը կերել է մեզ ներսից։

Իսկ ամենակարևորը՝ կորցրեցինք մեր հիշողությունն ու կարմիր գծերը։

Իսկ հիշողություն կորցրած մարդն այլեւս մարդ չէ…

Հանճարեղ Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ անասուն է…

Միակ հույսս Աստվածն է…մեր Տեր Հիսուս Քրիստոսը։

Թող մեզ միտք, սիրտ, ուժ, հավատ ու գործելու վճռականություն տա, մեր Տեր Հիսուս Քրիստոսը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ