Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

Լույսից վախենում են նրանք, որոնց գործերը խավարի մեջ են արվում. Սրբազան հայրը Հ1-ի մանրախնդրության մասին

Հանդիպում

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չհեռարձակեց: Մայր աթոռը պարզաբանում էր ներկայացրել, թե ինչու  Հանրային հեռուստաընկերությամբ  չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը. «Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,-ասված էր հաղորդագրությունում։

Ի՞նչ մեսիջ էր ուղղված համայն հայությանը Վեհափառի ուղերձը Հ1-ով չհեռարձակելը, ի՞նչ վտանգավոր «ականներ են» թաքնված նման որոշման տակ, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հետ.

-Վեհափառ Հայրապետն իր բոլոր ուղերձներում խոսում է հստակ, դիպուկ, առանց երկդիմի ձևակերպումների` վեր հանելով ազգային առկախ խնդիրները, մատնանշում լուծման ամենահուսալի ուղին` դարձ դեպի Աստված:
Հ1-ը, հանրային հեռուստաընկերություն կոչվելով հանդերձ, սպասարկում է հանրության միայն իշխանական հատվածի տեսակետները, մոտեցումներն ու շահը: Եվ հանրային անունը չի արտացոլում տվյալ հեռուստաընկերության առջև դրված նպատակները: Դա ըստ էության իշխանության ալիքն է և ոչ թե հանրության:
Մյուս կողմից, հասկանալի է, որ Հ1-ի այս որոշումը ներքին խոհանոցում չէ, որ ընդունվել է, այլ պարտադրված է եղել իշխանական ամենաբարձր կետից:
Ինչու՞,որովհետեւ լույսից վախենում են նրանք, որոնց գործերը խավարի մեջ են արվում:Պետության և եկեղեցու միջև անջրպետն առաջացրել են հենց իշխանությունները, դա նախաձեռնել են իշխանական այրերը, այլ ոչ թե եկեղեցին: Եկեղեցին որքան էլ միասնականությամբ հզոր հայրենիք կերտելու ջատագովն է, բայց ի դեմս Վեհափառ Հայրապետի` չի կարող չխոսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք մի ողջ ազգի պատմական հեռանկարի վրա բացասաբար են անդրադառնում:
Եվ Ամանորի գիշերվա այդ տհաճ անակնկալը, ցավոք սրտի, կարող է նախադեպ դառնալ, և անջրպետը գնալով կարող է խորանալ պետության և եկեղեցու միջև: Ավելին՝ անջրպետը կարող է խորանալ նաև Հայաստանի և Սփյուռքի միջև։ Իշխանություններն ամեն ինչ անում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում երկպառակություններ ստեղծելու, Հայ Եկեղեցին վարկաբեկելու, Հայրենիք-Սփյուռք կապը խզելու, ազգային ու համազգային կարևոր և առանցքային հիմնախնդիրներից հայության ուշադրությունը շեղելու համար։ Հայի ազգային դիմագիծը խեղելու պետության նպատակների դեմ Հայ Առաքելական Եկեղեցին անանցանելի խոչընդոտ է: Այս հանգամանքը վրդովեցնում է ոմանց:

-Սրբազան, արդյո՞ք սա իշխանությունների պատասխանն էր Եկեղեցուն Հայոց պատմության դասագրքի աղավաղման բացահայտումների վերաբերյալ։ Առհասարակ, ըստ Ձեզ , նման քայլը Վեհափառի անձի՞, թե՞ եկեղեցու դեմ էր։
-Քայլը ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային զանազան հարցերում եկեղեցու դիրքորոշումների դեմ: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Վեհափառը միայն Հայաստանում ապրող հայրեի կաթողիկոսը չէ, այլ համայն հայության, աշխարհասփյուռ հայության, ինչպես տիտղոսն է թելադրում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այսինքն՝ ոտնահարվել են համայն հայության իրավունքները, իշխանությունները ցինիկաբար արհամարհում են 10 միլիոնից ավելի աշխարասփյուռ հայության իրավունքները՝ զրկելով հաղորդակցվել Վեհափառ Հայրապետի պատգամին ու հայրական հորդորներին, որոնք մշտապես ոգեշնչող ու հուսադրող են։ Չմոռանանք նաև, որ Վեհափառն իր ուղերձում անդրադառնում է նաև Արցախին, ինչը միանշանակ դուր չի եկել իշխանություններին։ Եթե եկեղեցու որոշումների ելակետը ազգի հոգևոր և ազգային շահն է, ապա պետությանը` համահարթեցումը: Եվ այստեղ բախում է տեղի ունենում: Այդ համատեքստում է նաև, այո, Եկեղեցու` Հայոց պատմության դասագրքում տեղ գտած աղավաղումների և էական սխալների բացահայտումը:

Հարցն ամենևին Վեհափառի անձը չէ: Ի դեմս Վեհափառ Հայրապետի` արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Եվ պատահական չէ, որ այդ ընթացքում գնալով ավելի են ոգևորվում տոտալիտար աղանդավորական խմբերը: Այդ խմբերի և պետության նպատակները հիմա համընկնում են` քայքայել ամեն ազգայինը, որի աներկբա կրողն է եկեղեցին և համահարթեցնել ամեն ինչ:Մենք, իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ, թե Հայաստանում և թե Սփյուռքում, դա չենք կարող թույլ տալ։

 

 






Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top