Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել. Էդգար Կարապետյանը փակագծեր է բացում

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել է «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018», «Mister Glam World Ambassador 2019» կոչումներին արժանացած մոդել ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՄՈԴԵԼԻՆԳԸ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ԳՈՒՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

Վերջին մի քանի տարիներին Դուք այն քիչ հայ մոդելներից էիք, ով անընդհատ նոր հաղթանակներ էր ունենում հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը Ձեր կյանքում համարում եք ավարտվա՞ծ:

— Այո, ես եղել եմ միակ հայ տղա մոդելը, ով առաջընթաց է ունեցել հայաստանյան  մոդելային ասպարեզում եւ 4 տարի շարունակ ներկայացրել եմ Հայաստանը  հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը դեռ չի ավարտվել ինձ համար, հնարավոր է, որ   նորից ինձ տեսնեք միջազգային հարթակում:

Երեւի թե, առաջին անգամ է, որ մենք զրուցում ենք Ձեզ հետ ոչ որեւէ մրցույթի մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել անցնող տարում եւ արդյոք տարիների հետ սկսել եք ավելի կարեւորել ոչ թե մրցույթները, այլ ուղղակի գումար վաստակելը:

— Անցնող տարում առանձնապես մեծ  ձեռքբերումներ չեն եղել մոդելային ասպարեզում: Փոխել եմ աշխատավայրս եւ էլ ավելի լավ ընկերներ եմ ձեռք բերել: Առաջարկներ եղել են Բալիից, Ֆիլիպիներից եւ Դուբայից, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ մասնակցել. ժամանակ չկար պատրաստվելու: Հիմա մոդելինգը Հայաստանում հետընթաց է ապրում, գումար չենք կարողանում աշխատել, իսկ մրցույթներին մասնակցելն ինձ համար շատ կարեւոր է:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԿԱ ԿԱՐԾՐԱՏԻՊ ՏՂԱ ՄՈԴԵԼ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Առնվազն գոնե այս տարին դժվար է հիշել՝ առհասարակ որեւէ մոդելային մրցույթում Հայաստանը ներկայացնող տղամարդ ունեցե՞լ ենք: Ինչո՞ւ հետընթաց կա նաեւ մրցույթների մասնակցության հարցում:

— Այո, ցավոք, չենք ունեցել մասնակցություն մրցույթների: Արդեն նշեցի, որ ժամանակի սղության պատճառով ինքս էլ չեմ մասնակցել: Ինչ վերաբերում է այլ մասնակից ունենալուն, ցավոք սրտի, Հայաստանում դեռ կա կարծրատիպ տղա մոդել լինելու մասին: Շատ քչերն են կարողանում հաղթահարել դա. սա է պատճառը, որ ունենք հետընթաց:

Ձեր գնահատմամբ՝ նորաձեւության ոլորտում ո՞րն էր 2023-ի ամենահիշարժան ցուցադրությունը:

— 2023թ.-ի ամենահիշարժան ցուցադրությունը «Տարազ ֆեստն» էր, Տերյան մշակութային  կենտրոնն ինձ էր վստահել մոդելների ընտրությունը: Ընտրել ենք ոչ պրոֆեսիոնալ մոդելներ եւ հնարավորություն ենք տվել նրանց ի կատար ածելու իրենց երազանքը՝ պոդյում բարձրանալ: Անցկացրել ենք անվճար դեֆիլեի դասեր եւ բացահայտել շատ տաղանդավոր երիտասարդների, ովքեր հնարավորություն ունեն թարմացնելու հայաստանյան մոդելինգը:

«ՄՈԴԵԼՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳՈՒՄԱՐ»

Առհասարակ, հայաստանյան մոդելային կյանքում սկսել են նոր վառ անուններ ի հայտ չգալ: Ինչո՞վ սա կբացատրեք:

— Ցավոք, այդպես է, պատճառը չգնահատվող մոդել լինելն է: Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել՝  կազմակերպիչները մոդելներին վճարելու փոխարեն՝ մոդելներից են պահանջում գումար՝ մասնակցության համար:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2024-ից՝ Վիշապի տարուց:

— Միայն խաղաղություն:

Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը, եւ արդյոք արդարացվեցին ակնկալիքները Ձմեռ պապից:

— Ինչպես իմ կյանքի բոլոր տարիները, այս տարի էլ դիմավորել եմ ընտանիքիս հետ:  Տրամադրված եմ շատ լավ ու դրական: Ակնկալիքներ չունեմ, բայց սպասումներ ունեմ:

Էդգար, իսկ անցնող տարիները, որպես մոդելի, Ձեզ վախեցնո՞ւմ են….

— Ոչ, իհարկե, չեն վախեցնում, ավելին՝ նաեւ կատարելագործում են արտաքին տեսքս։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված