Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հանրային հեռուստատեսության մուտքի մոտ փակցվել է պաստառներ՝ «TRT1» եւ «Ամո՛թ» գրությամբ

Թեմա

Հանրային հեռուստատեսության մուտքի մոտ փակցվել է պաստառներ՝ «TRT1» եւ «Ամոթ» գրությամբ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է, որ սա ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պատասխանն «Առաջին ալիք»-ի այսօրվա աննախադեպ ստորությանը:

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը: Ամո՛թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին: Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը եւ զորեղ մնա հավատն առ Աստված», - ասված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ