Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ներսի եւ դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տեւելու. Նանա Սարգսյան

Թեմա
«Ավարտվեց 2023թ.-ը՝ տարածքային կորուստների և բորենիների խրախճանքի տարին։ Միանգամից նախատոնական ոգով հայտարարեմ, որ ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։ Վստահ եմ, որ 2024թ.-ի վիշապը վերջ է տալու Հայաստանում վաճառականությանը ու հակահայաստանությանը։
 
Վաճառականական ոգու կրող հակաՀայաստանը չի կարող հասկանալ հողի արժեքը, չի կարող հասկանալ, ինչ էին նշանակում հայոց հողի վրա ծածանվող մեր դրոշը և հնչող օրհներգը։ Վաճառականը զուրկ է ինքնությունից, քանզի ինքնություն ունենալը նշանակում է վերջինիս համար անընդմեջ պայքար։ Պայքար առաջին հերթին հարևան տեսակների դեմ, իսկ վաճառականը չի կարող իրեն թույլ տալ նման «ճոխություն»։
 
Այսօր Հայաստանում հողահավաքի գաղափարի դեմ հաղթանակ է տարել վաճառականական, նույն ինքը՝ «տառգաշական» հակաՀայաստանյան տարերքը, ով երազում է, սեփական կոմպրադորական շահերից ելնելով, երկիրը վերածել «Էրիվանի փաշայության»։ Բայց ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։ Մոտ է փոքր Մհերի դռան բացվելու օրը և Հայոց երկրում կվերականգնվեն արժանապատվությունը, ինքնասիրությունը, ազգային ու ընտանեկան արժեքները և ամենակարևորը հայի թաղծոտ ու վշտով պատված աչքերը կրկին կսկսեն ժպտալ։
 
Թող, որ գալիք 2024 -ը իր Աստվածային լուսը սփռի հայոց աշխարհում, վերացնի չարը, ճանապարհ բացի բարուն, ժպիտին, մարդասիրությանը ու փոխադարձ հարգանքին։ Թող Աստված զորավիգ լինի Հայի տեսակի չարի դեմ հայտարարված հավերժ պայքարին», - գրել է Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ