Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա

Զարմացած եմ, միթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն. Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

- Ըստ էության, այսօր Հայաստանը Արցախին առաջարկում է՝ ինտեգրում, այսինքն՝ այն, ինչ առաջարկում էր Ադրբեջանը: Սրանով մենք Արցախը դարձնում ենք Նախիջեւա՞ն, թե՞ դեռ հնարավոր է պատմության այս էջը չթերթել:

- Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության բնակիչներին պետք է տրվի փախստականի կարգավիճակ` համաձայն 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայի։ 1951 թվականի Ժնեւի կոնվենցիան փախստականների մասին իրավունքի հիմնական միջազգային փաստաթուղթն է: Կոնվենցիան հստակ սահմանում է, թե ով է փախստականը եւ ինչպիսի իրավական պաշտպանություն, այլ օգնություն եւ սոցիալական իրավունքներ նա պետք է ստանա փաստաթուղթը ստորագրած երկրներից: Այսպիսով, ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն եւ ուղի տա արցախահայությանը՝ ապագայում իր իրավունքների պաշտպանության համար։ Արցախի էջը, նույնիսկ ՀՀ գործող կառավարության մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինելու այդպես հեշտ թերթել, այդ ամենը հիանալի գիտակցում է Ադրբեջանը, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ ցանկանում է կնքել «խաղաղության պայմանագիրը», որն, ըստ իս, սկիզբն է նոր կապիտուլացիայի, ՀՀ տարածքների զիճմանը, նոր ՀՀ քարտեզի ձեւավորմանը, որը այնքան էլ ուրախալի չի լինելու Հայաստանի եւ հայերիս համար։

- Խաղաղության պայմանագրի մասին թմբկահարելուց իշխանությունն անցում է կատարում դեպի խաղաղության խաչմերուկ դառնալու մտադրության: ԱԳՆ խոսնակն էլ պնդում է, որ ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող: Ի՞նչ է սա նշանակում՝ որեւէ երրորդ երկրի վերահսկողություն չի կարող հաստատվել՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանի՞ց:

- Իսկ ի՞նչ է Թուրքիան ու Ադրբեջանն այլեւս երրորդ երկիր չե՞ն դիտարկվում։ Ցավով եմ տալիս այս հարցը; Խաղաղության խաչմերուկը դա միֆ է, որը երբեք չի կարող իրականություն լինել, առավելեւս գործող իշխանության օրոք, որի վարած քաղաքականությունը ոչ միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության չէ, այլ ըստ ինձ դեմ է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Թուրքիան ունի մեկ նպատակ եւ ծրագիր, դա մեծ Թուրանն է եւ Հայաստանը այդ ծրագրի իրականացման մեջ այն թարախապալարն է, որը պետք է հեռացնել, եւ նրանք արդեն բավականին ինտեսիվ քայլերով գնում են դեպի այդ ծրագրի իրականացմանը։ Այդ ծրագրի իրականացման խոչընդոտներից մեկը նաեւ հայկական սփյուռքն է, որի դերակատարումը որքան էլ ցանկանան նվազեցնել, միեւնույն է, չի ստացվելու, այդ իսկ պատճառով հիմա դա արվում է ՀՀ կառավարության ձեռքով։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ նա ասում է, որ սփյուռքի դերը «գերագնահատված» է, այսպիսով՝ ցանկանալով նվաստացնել սփյուռքի դերակատարումը։

- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որեւէ կողմ այն չի չեղարկել: Այնտեղ հստակ նշված է՝ կոմունիկացիաների բացման եւ դրանք ռուսական սահմանապահների վերահսկողության տակ անցնելու մասին: Ինչո՞ւ երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «փոշմանեց» եւ «հիշեց», որ «ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»:

- Կարճ պատասխանեմ՝ փոխվել է ՀՀ արտաքին քաղաքական ուղվածությունը, խախտվել է բազմավեկտոր քաղաքական բալանս։ Հայաստանի իշխանությունը կատարել է իր  ընտրությունը, իսկ դա մեղմ ասած վտանգավոր է նրանով, որ տարածաշրջանում լուրջ դերակատարում տրվում է Թուրքիային, որի ռազմական աջակցությամբ ցեղասպանվեցին արցախահայեր եւ ոչ միայն, իսկ Արցախը օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Միջազգային հանրությունը լուռ էր, քանի որ մեր կառավարությունը հայտարարել էր, որ արցախահայերն ապրում են Ադրբեջանի «տարածքում» եւ որեւէ ինքնորոշման իրավունք չեն կարող ունենալ։ Լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը։ Զարմացած եմ, միթե նա կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն։ Եթե, ըստ նրա, Արցախի հարցը վաղուց լուծված էր, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ինչո՞ւ մեր զավակները զոհվեցին, գերեւարվեցին, հաշմանդամ դարձան։ Հարցեր են, որոնց պատասխանները ուշ թե շուտ պետք է տրվի, եւ այն չի կարող տրվել որեւէ սիրողական մակարդակի գիտելիքներ ունեցող անձանցից կազմված որեւէ հանձնաժողովում։ Այն կտրվի ուշ, թե շուտ… Գիտեք պետությունը պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք սիրում են այդ ժողովրդին եւ այդ պետությունը համարում ու ընդունում են իրենց հայրենիք եւ ամեն մի բուռ հողը իրենց համար սրբություն է։ Կարծում եմ՝ ասացի այն, ինչ շատերը մտածում կամ բարձրաձայնում են։ Եվ քանի որ սա այս տարվա հավանաբար իմ վերջին հարցարույցն է, ցանկանում եմ հնարավորությունն օգտագործել եւ շնորհավորել գալիք Նոր Տարվա առթիվ, ուժ ու կորով մաղթել հայրենակիցներիս։ Ցանկանում եմ ասել, որ միշտ պետք է մտածենք, որ թղթե շերեփով հաղթանակ չենք կարող ունենալ, իսկ հաղթել մենք պարտավոր ենք՝ յուրաքանչյուրս իր զենքով։ Շատ հայի արյուն է թափվել։ Արցախի հողը մեր գոյապայքարը պետք է լինի։ Մեր փոքրիկներին էլ մաղթում եմ խաղաղ ու մաքուր երկինք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 






Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top