Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան

Ամանորյա անակնկալ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին

Քրեական

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց։

Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․ հոկտեմբերի 2-ից։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով, հիշեցնենք, անցնում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Նույն գործով անցնող ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ