Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից

Պոնչոն վերադառնում է էկրաններ

Շոու բիզնես

Դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վերադառնում է էկրաններ Kinodaran սթրիմինգային հարթակի հետ նոր նախագծով։

Վ. Սիմոնյանը, որը հայտնի է իր դերերով «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Եթե բոլորը», «Ուրիշի փոխարեն», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերում, «Թաքնված տեսախցիկ» ծրագրով, երկար ժամանակ է՝ բացակայում է էկրաններից։

Այժմ սպասվում է նրա մեծ վերադարձը ռեալիթի շոուի ֆորմատով։

Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը հաղորդել է, որ Վահագն Սիմոնյանը կդառնա իրենց նոր գոյատևման ռեալիթի շոուի գլխավոր հերոսը։

Նախագծի ընթացքում, որը հենց նրա այժմյան կյանքի արտացոլումն է լինելու, դերասանը պետք է միայնակ և առանց արտաքին աշխարհից որևէ օգնության ապրի, իր համար սնունդ ապահովի, ապաստան կառուցի և լուծի գոյատևման խնդիրները՝ հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների ու փորձի վրա։

Վերջին տարիներին Վահագն Սիմոնյանը ընտանեկան ու իրավական լուրջ խնդիրների պատճառով կորցրել է ընտանիքը, տունն ու հայտնվել դրսում։ Այժմ միայնակ ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ իր կառուցած հյուղակում։

Աղբյուր՝ bavnews.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ