Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Ամանորյա հրաշքը երբեք չի դադարել ինձ համար գոյություն ունենալ. Վահագ Ռաշը նոր երգ ունի

Մշակութային

Վահագ Ռաշը ամանորյա նոր երգ է ներկայացրել, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերը գրել է նրա մայրիկը` Անահիտ Սիմոնյանը։

«Երգը գրվել է մեկ տարի առաջ։ Վաղուց պլանավորել էի ամանորյա տրամադրությամբ երգ ստեղծել, բայց չէր ստացվում: Անցած տարի, երբ վերադարձա հերթական ամանորյա միջոցառումից, երգը միանգամից ստեղծվեց, բարեբախտաբար մայրիկս էլ կողքիս էր ու միասին խոսքերը գրեցինք։ Փորձել ենք փոխանցել այն բոլոր զգացողությունները, ինչը ապրում ենք Ամանորին։ Ինձ համար Ամանորը նոր կետ է, որտեղից կարելի է սկսել նոր բարձունքներ հաղթահարել։ Ամանորյա հրաշքը երբեք չի դադարել ինձ համար գոյություն ունենալ, ու համոզված եմ, որ այդ օրը մեր բոլոր բարի երազանքների, նպատակների ու ցանկությունների իրականացման սկիզբն է դրվում։ Երգի գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։ Հնչյունային ռեժիսորը` Սերգեյ Գասպարյանը։ Կիթառները նվագել է Կարեն Արզումանյանը։ Երգի եւ տեսահոլովակի մեջ իրենց մասնակցությունն են ունեցել «Կամերտոն» վոկալ ստուդիայի սաները, որի գեղարվեստական ղեկավարն է մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը (MG Production)»,- նշեց երգիչը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ