Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան

Լրագրող Լիա Սարգսյանը դատարանում հաղթեց ՔՊ-ական պաշտոնյային

Թեմա
44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին:
 
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի, ամբողջությամբ մերժեց լրագրող Լիա Սարգսյանի դեմ Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ներկայացրած ակնհայտ անհիմն հայցը պատվին, արժանապատվությանը պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու եւ վիրավորանքի համար ներողություն խնդրելու վերաբերյալ։
 
Հայցադիմումը ներկայացվել էր 30.04.2022թ. Լիա Սարգսյանի կատարած գրառման վերաբերյալ, որով լրագրողը հանրությանը տեղեկացրել էր Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետի կողմից բողոքի երթ իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին փողոցում ծաղրելու եւ «փնթիներ» անվանելու դեպքի մասին: Սերոբ Սարգսյանը նախ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր, ապա լրագրողին դատի էր տվել՝ զրպարտելու եւ վիրավորելու համար:
 
«Տիգրան Ավինյան, զոհվածների ծնողներին ծաղրող եւ «փնթիներ» անվանող անձը դեռ շարունակում է պաշտոնավարե՞լ, լսել եմ՝ Ձեզ համար սկզբունքային է զոհերի ծնողների եւ հարազատների նկատմամբ հարգալից պահվածքը: Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը՝ «Ֆիդելիսի» հիմնադիր գործընկեր Վարազդատ Հարությունյանին եւ «Ֆիդելիսի» տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանին: Շնորհակալ եմ «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր եկան դատարան եւ վկայություն տվեցին առ այն, որ ՔՊ-ական պաշտոնյան ծաղրել է իրենց, անվանել՝ «փնթիներ»: Դատավոր Էդգար Հովհաննիսյան, Դուք փայլեցիք Ձեր անաչառությամբ եւ դատավորի արժանապատիվ կեցվածքով, շնորհակալ եմ», - գրել է լրագրող Լիա Սարգսյանը::
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ