Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Պատգամավորների երաշխավորությամբ եւ գրավով՝ Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանքը փոխվեց

Թեմա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի ու Արծվիկ Մինասյանի երաշխավորությամբ եւ 3 մլն դրամ գրավի դիմաց՝ այսօր դատարանի որոշմամբ՝ 44 օրյա պատերազմի մասնակից Դավիթ Ավագյանը կլինի ազատության մեջ: 
 
«Այս պահին կարեւորը Դավիթը նոր տարին կդիմավորի իր երեք անչափահաս երեխեքի հետ», - գրել է Դ. Ավագյանի մարտական ընկեր քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԸ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տնից բերման էր ենթարկվել Դավիթ Ավագյանը որովհետեւ դրանից մոտ 75 օր առաջ մասնակցել էր սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել էր նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Նրա դեմ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 17֊ին, ժամը 17։00-ին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ