Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է. Շարմազանով

Թեմա
«Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է։
Թե’ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե’ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին,որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
 
Արեւմուտքը չի ուզում,բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։ Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արեւմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
 
Արեւմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձեւակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին,բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
 
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն,Իրանը եւ Թուրքիան։ Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են,իսկ վերջինը՝ սպառնալիքը։ Հետեւաբար ՝ պետք է հասկանալ,որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ