ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ) «Կայա Կալլասը Եվրամիության պատմության մեջ ամենամեծ սխալն է». Berliner Zeitung Ռուսական հրթիռային հարձակումից հետո Դնեպրոպետրովսկն ամբողջությամբ մթության մեջ է ընկղմվել 13 թիվը, սև կատուներն ու հայելիները․ ինչու ենք վախենում սնահավատությունից «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չէ. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ
Սրանք լրիվ ցիրկ են…
Նիկոլի ԱԳՆ Միրզոյանն ասում է՝ «պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։
Ու այս բառերն արտաբերողն աշխատում է ՀՀ ԱԳՆ…
Հիշեցնեմ,որ 2023-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն էր ռուսական ռազմական ներկայությունն անվանել սպառնալիք ՀՀ-ի համար։
Փաշինյանի այդ հայտարարությունն էլ «աբսուրդ» էր որակել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։
Փաշինյանն է մեղադրել ՌԴ-ին բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ։
Փաշինյանի ԱԽՔ-ը մեղադրում էր ՌԴ-ին ՀՀ-ից «միջանցք պահանջելու» ու Միութենական պետության մեջ մտցնելու մեջ։
Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չէ։
Երեւի նրա համար «բարձր մակարդակ»է համարվում միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար լինելը։
Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի,իջնող կա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ