Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչ են պատմում նախկին աշխատակիցները՝ Ալեն Սիմոնյանի նոր խոսնակի մասին

Թեմա

«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց շրջանառվող լուրերը, որ տարեսկզբից այլեւս չի լինելու խորհրդարանում: Արդյոք Նոր տարին կդիմավորի նոր պաշտոնով, այս պահին չցանկացավ փակագծեր բացել:

Իսկ թե Ամանորին «Ձմեռ պապն» ինչ նոր խոսնակ է բերելու Ալեն Սիմոնյանի գլխին, էլ ավելի ուշագրավ է: Արդեն իսկ կան հրապարակումներ այն մասին, որ Ծովինար Խաչատրյանին փոխարինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը: Այո, ինչպես մեր ընթերցողներին, այնպես էլ մեզ, այս անունը ոչինչ չասաց, դրա համար փորձեցինք նրա մասին տեղեկատվություն ստանալ իր նախկին աշխատավայրից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները նշեցին, որ Ն. Ղուլյանն ընդամենը մի քանի ամիս աշխատելով՝ որպես խոսնակ, հասցրել էր կոնֆլիկտային խնդիրներ ստեղծել ոչ միայն նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ այն լրագրողների նեղ շրջանակի հետ, որոնց հետ առնչվել է: Թե ինչու այս փուլում առանց այն էլ լրագրողների հետ երբեմն կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվող Ալեն Սիմոնյանին պետք եկավ մի հատ էլ կոնֆլիկտային խոսնակ, թերեւս հուշում է, որ 2024-ին ԱԺ-ում արշալույսները, դժվար թե, բարի լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ