Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Շեքսպիրի հերոսի ասած` «Чума на оба ваших дома»

Վերլուծություն

32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնության Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ:

«Մայր Հայաստան»–ը մի շաբաթից ավել անոնսավորում էր քաղաքապետարանի շենքի շրջափակման «Ո՛չ թալանին» ակցիան, որպեսզի իբր թե բոյկոտով ապահովվի բոյկոտը, քվորումի բացակայությունը և թանկացման տապալումը: Բայց ինչպես «քշադուլով» փրկում էին Արցախը, այդպես էլ «բոյկոտով» իբր կանխեցին թանկացումը: «Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը:  Ընդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր, քաղաքական ջրերն էլ  ավելին են պարզաջրվում: «Մայր Հայաստանը» շարունակելու է  քաղաքացիների շահերը պաշտպանել, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր ձայն չեն տվել «Մայր Հայասատանին»,- ավագանու նիստին ընդառաջ պաթոսով հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Իա՜, իրո՞ք, Նիկոլի Մանուկ անունով հայտնի տղա: Բայց ախր «Մայր Հայաստանին» քվե տվողներն Անդրանիկ Թևանյանին էին ուզում տեսնել ավագանիում, ալլ ոչ թե քեզ ու առավելևս լաչառ Զառա Փոստանջյանին: Իսկ Անդրանիկ Թևանյանը դրեց ու ոչնչացրեց ձեր ընտրողների վստահությունը, մեծամտաբար համարելով, որ իրեն «պալոժ չի» ավագանի գալը, ինչպես Ռոբերտ Քոչարյանին «պալոժ չէր» գար ԱԺ: Բայց եթե Քոչարյանին կաշկանդողը պաշտոնաթող նախագահի կարգավիճակն էր, Թևանյանի՞ն ինչը կաշկանդեց: Այնպես որ, «Հանրային ձայնից» ոչնչով լավը չեք: Երևանցիները նաև չեն մոռացել ձեր ամոթալի սակարկությունները իբր «ընդդիմադիր» Հայկոյի հետ: Եվ այդ խաղերի շնորհիվ 9 տոկոսանոց Ավինյան Տիկոն հիմա հոխորտում է. «Ես հատուկ ուզում եմ շեշտել՝ եթե ընդդիմությունն իրապես ուզում է նոր ընտրություններ, որովհետև բոյկոտելու մասին խոսակցությունն այդ մեսիջն է պարունակում, մենք այդտեղ խնդիր չունենք: Մենք էլ կարող ենք ինչ-որ մի կետից սկսել բոյկոտել ու կգնանք նոր ընտրությունների։ Տրամաբանական ավարտը դա է լինելու»:

Բա «Հանրապետություն» կուսակցության ռահվիրա Անի Խաչատրյանի չքմեղանալը, թե` ՔՊ–ականները թանկացրին «կարմիր գծերը»: Զահրումա՛ր, դուք անմե՞ղ եք: Թե՞ «один раз – не педераст», սա բոլորիդ է վերաբերում: Բա ո՞ւր են այն բազում աշխուժակները, որ Տարոն Մարգարյանի օրոք 150 դրամի համար իրենց քամակներն էին պատռում, և Նարեկ Թադևոսյանն իրավացիորեն հիշեցնում է Հայկոյին. «ՀՀԿ-ական քաղաքապետը չէր ուզում տրանսպորտի գինը թանկացնել, դա ուղղակի հերթական շոու ծրագիրն էր, քո ու քո տերերի կողմից կազմակերպված»:

Շեքսպիրի հերոսի ասած` «Чума на оба ваших дома», բոլորդ էլ իրար արժանի եք, և՛ ՔՊ–ն, և՛ ՔՊ–ին հարմարված ընդդիմադիրները: Իսկ ինչպես ասում էր մեծն Փարաջանովը, հարմարվելն առաջին քայլն է դեպի կամավոր ստրկություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ