Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Երկրի հակառակ կողմի չարորակ նորմալությունը. Արփինե Քոչարյան

Հրապարակախոսություն

Մտածե՞լ եք, թե ինչպես հաղթանակած ժողովրդից «վերածվեցինք դասալիքների», «ոչ մի թիզականներից»՝ «Արցախը տվող և հանգիստ ապրողների», ամենահին ու խելացի ազգից` վայրի, անկիրթ «ցեղի», որն «արժանի չէ պետություն ունենալու»։ Երբվանի՞ց զինվորի մահն ու ՀՀ քաղաքացու գերեվարումը դարձան սովորական երևույթներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հանդուրժեցինք Արցախի պաշարումն ու արցախցիների բռնի տեղահանությունը:

Մենք հասկանում ենք, որ այս ամենը նորմալ չէ, բայց այնուամենայնիվ արդեն երրորդ տարին է՝ ապրում ենք հարմարվելով նոր իրականությանը և ընդունելով խաղի նոր կանոնները:

Մասնագետները այս երևույթն անվանում են «չարորակ նորմալություն» (malignant normality):

Չարորակ նորմալությունում ճշմարտության և ստի միջև սահմանն անհետանում է՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ հասարակության համար նախկինում անընդունելի երևույթներն, ինչպիսիք են, օրինակ, սուտը, դավաճանությունը կամ սպանությունը, սկսվում են ընկալվել որպես նորմալ, անվիճելի և փոփոխության ոչ ենթակա իրականություն:

Տերմինն ի սկզբանե ստեղծել է ամերիկացի հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը՝ նացիստական ռեժիմի հետ գերմանացի բժիշկների համագործակցությունը բացատրելու համար: Բայց այս ֆենոմենը բնավ չի սահմանափակվում նացիստական Գերմանիայով և բավականին տարածված է տարբեր հանրույթներում, որտեղ նպատակ կա փոխել մարդկանց իրականության ընկալումը՝ սկսած տարբեր ավտորիտար ռեժիմներից, վերջացրած տոտալիտար աղանդներով և նույնիսկ հսկա կորպորացիաներով: Օրինակ՝ իր գրքի հրապարակումից տարիներ անց հեղինակը նույն տերմինով էր նկարագրում Իրաքում ամերիկյան բժիշկների և հոգեբանների մասնակցությունը բանտարկյալների կտտանքներին։

Չարորակ նորմալությունը կարող է ունենալ կոնկրետ պատասխանատու՝ չարորակ նարցիս։ Որպես այդպիսիք հոգեբանները նշում են, օրինակ՝ Հիտլերին, Ստալինին, Սադդամին և անգամ Թրամփին:

Չարորակ նարցիսին մասնագետները բնութագրում են որպես մեծամիտ, անխիղճ անձնավորություն, որը երբեք չի ընդունում իր սխալները և չի վերցնում պատասխանատվություն որևէ բանի համար, փոխարենը մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ: Խաբեությամբ և մանիպուլյացիաներով նա պատրաստ է խախտել բոլոր սոցիալական նորմերը և պառակտել հասարակությունը՝ սերմանելով թշնամանք տարբեր խմբերի միջև:

Չարորակ նորմալություն հաստատելու համար նարցիսին անհրաժեշտ է տեղեկատվական դաշտում գերիշխանություն, որի շնորհիվ նա՝ ազդելով հանրային կարծիքի վրա, աստիճանաբար խեղաթյուրում է իրականությունը՝ փոխելով նորմերը, կոլեկտիվ հիշողությունը և, ի վերջո, մարդկանց ինքնությունը:

Սկզբում մարդիկ կարող են չընդունել իրենց պարտադրված այդ նոր նորմերը։ Այնուամենայնիվ, չարորակ նորմալությունն ամրապնդվում է հզոր քարոզչամեքենայի միջոցով. լրատվամիջոցները, քաղաքական մեկնաբանները և նույնիսկ դերասաններն ու բլոգերները քարոզում են «նոր իրականությունը»՝ դարձնելով այն միակն իրենց լսարանի համար: Համատարած սուտն ու ահաբեկումը ստեղծում են համոզմունք, որ չարորակ նորմալությունն ամենազոր է:

Համագործակցություն

Իրենց հերթին այն մարդիկ, որոնք իրականության հետ կապը դեռ չեն կորցրել, այլընտրանք չունենալով՝ ժամանակի ընթացքում հարմարվում և ընդունում են նոր սոցիալական կարգը՝ սկսելով համարել այն լեգիտիմ:

Սովորաբար, հասարակական գործունեություն ծավալող մասնագետները՝ իրավաբանները, բժիշկները, ուսուցիչները և այլք, ունեն մեծ ներդրում ընդունված նորմերի և բարքերի պահպանման մեջ, ինչը չափազանց կարևոր է առողջ միջավայր ունենալու համար: Երբ նորմալությունը դառնում է չարորակ, այդ նույն մասնագետների մի մասը սկսում է ծառայել ի նպաստ նոր նորմալության: Այդպիսի հանրային գործիչներն անհրաժեշտ են չարորակ նորմալությունը ամրապնդելու և ուրիշներին դրա մեջ ներքաշելու համար:

Այսպիսով նոր կարգերը չքննադատող, «իրենց տեղում իրենց գործը լավ անող» մասնագետները կամա թե ակամա ծառայում են ռեժիմին և նրա կողմից ստեղծված «այլընտրանքային» նորմալությանը: Օրինակ, համակենտրոնացման ճամբարներում աշխատող բժիշկները պարտաճանաչ կատարում էին իրենց առջև դրված առաջադրանքներն՝ առանց կասկածի տակ դնելու դրանց բարոյական կողմը։

Ինչպե՞ս դիմադրել

Մտքերի ազատ փոխանակումը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց վերապրածն ու զարգացնել քննական մտածողությունը։ Հենց այդ պատճառով ազատ խոսքը դառնում է չարորակ նորմալության առաջին թիրախը:

Սուտն ու մանիպուլյացիան ստիպում են մարդկանց կորցնել իրականության հետ կապը և ստեղծում են նորմալության պատրանք: Պրոպագանդայի զոհերը ոչ միայն արդարացնում են մեղավորներին և նրանց հանցանքները, այլև պախարակում են այն անձանց, որոնք համարձակվում են դատապարտել հանցագործներին և նրանց արարքները:

Այնուամենայնիվ, դիմադրել հնարավոր է։

Նախ՝ պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը նորմալ չէ, ինչը կօգնի գոնե մասամբ պաշտպանվել չարորակ նորմալությունից, այդ պատրանքը ստեղծողներից և սնուցողներից:

Երկրորդը՝ կարևոր է բարձրաձայնել, թե ինչպես է իշխանությունը նորմալացնում մեզ համար անընդունելի երևույթները, դիմակայել դրան և չընկնել ապատիայի մեջ, քանզի անտարբերությունը հենց այն է, ինչին ձգտում են չարորակ նորմալություն ստեղծող նարցիսները:

Դիմադրության հաջողությունը կախված է իրավիճակին ճիշտ գնահատական տալու ունակությունից, սեփական ողջամտությունը պահպանելու ցանկությունից ու պայքարելու պատրաստակամությունից, նույնիսկ երբ հանրային ճնշումն անհաղթահարելի է թվում:

Շատերը պատրաստ են հարմարվել և դիմանալ, մինչև արտաքին միջամտություն չլինի, և հանգամանքները չփոխվեն: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դիմադրության այլընտրանքը սեփական ինքնությունից, համոզմունքներից և բարոյական նորմերից հրաժարվելն է:

Այն ամենն, ինչը մեզ փորձում են պարտադրել՝ պայքարից և ազգային երազանքներից հրաժարվելը, պետությանն արժանի չլինելը, Արցախի կորուստի հետ համակերպվելը, թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայությունը և, ամենակարևորը, այդ ամենի այլընտրանքի բացակայությունը, պատրանք է և թշնամական պրոպագանդա:

Սկզբնաղբյուրը` «Քաղաքական հայ»

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, Stable Diffusion 2.1

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված