«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ «Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված է Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին «Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ Նեթանյահուն շատ ծանր հարված ստացավ Մակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա

Կաունասում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին

Մշակութային

Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի համար 2023 թվականը նշանավորվեց մի շարք կարեւոր ստեղծագործական իրադարձություններով։ Ամբողջ տարվա ընթացքում մաեստրո Օրբելյանը շարունակեց ակտիվ ստեղծագործական գործունեությունը ոչ միայն իր ղեկավարած թատրոնում, այլեւ որպես ժյուրիի անդամ ներկայացավ աշխարհում տեղի ունեցող մի շարք հեղինակավոր մրցույթներում եւ փառատոներում։ Հունգարիայում տեղի ունեցող «Ferenc Fricsay» դիրիժորական առաջին միջազգային մրցույթում Կոնստանտին Օրբելյանը մասնակցեց որպես ժյուրիի անդամ։ Այնուհետեւ մաեստրո Օրբելյանն աշխարհի հեղինակավոր երաժիշտներից կազմված ժյուրիի կազմում մասնակցեց «Klaudia Taev» միջազգային դիրիժորական մրցույթին, որին էլ հաջորդեց Վրաստանի Բաթումի քաղաքում կազմակերպվող «Օպերային ոսկե ձայներ» խորագրով մրցույթը։

Մաեստրո Օրբելյանի հաջորդ ստեղծագործական կանգառը Կաունասում էր, որտեղ նրա ղեկավարությամբ հանդես եկավ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը։ Այս համերգը յուրատեսակ մեծարման խորհուրդ ուներ իր մեջ եւ նվիրված էր Կոնստանտին Օրբելյանի՝ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու հոբելյանական 10-րդ տարվան։ Հոբելյանական համերգին ի թիվս աշխարհահռչակ մի շարք մենակատարների՝ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանը ներկայացնող դաշնակահար Վարդան Գյոդակյանը։

Կոնստանտին Օրբելյանը տարին ամփոփում է Սուրբ Ծննդյան Գալա համերգով, որը տեղի է ունեցել Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի մասնակցությամբ՝ Կաունասի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարում։ Համերգին մասնակցել են համաշխարհային նշանավոր օպերային աստղեր Քրիստին Օպոլաիսը /սոպրանո, Լատվիա/ եւ Լիպարիտ Ավետիսյանը /տենոր, Հայաստան/։ Ներկայացվել են համաշխարհային նշանավոր օպերաներից եւ հոգեւոր ստեղծագործություններից հատվածներ։ Սուրբ Ծննդյան համերգը հեռարձակվելու է հունվարի 7-ին, ժամը՝ 17։25-ին /կենտրոնական Եվրոպայի ժամանակով/՝ ARTE հեռուստատեսության եթերում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրաԶապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավելԵ՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված