Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում

Նոր գարուններ անպայման պետք է բացվեն... Կոնստանտին Օրբելյան

Մշակութային

Հարցազրույց Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ:

- Մաեստրո, ավարտվում է 2023 թվականը եւ արդեն ժամանակն է, որպեսզի խոսենք իրականացված ծրագրերի մասին։ Ինչպե՞ս կբնորոշեք անցնող տարին։

- Այս տարին հագեցած էր մեծածավալ ստեղծագործական ծրագրերով։ Իսկապես ստեղծագործական հողի վրա բուռն տարի էր։ Մեծաթիվ համերգներ, փառատոներ, ձայնագրություններ։ Մեկը մյուսին հաջորդեցին ամբողջ տարվա ընթացքում։ Բնականաբար, ես չեմ կտրում իմ կապը Հայրենիքի հետ։ Մշտապես կապի մեջ եմ հայաստանյան իմ բարեկամների, գործընկերների, ընկերների հետ։ Շատերի հետ բարեբախտաբար այս տարվա ընթացքում համագործակցության բավականին հետաքրքիր առիթներ եղան։ Մասնավորապես սերտ ստեղծագործական համագործակցություն է ընթանում մեր տաղանդաշատ արտիստների՝ Գեւորգ Հակոբյանի եւ Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Տարվա ընթացքում հաջողեցինք իրագործել նրանց ձայնասկավառակների ձայնագրությունները՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Իսկ տարեվերջը նշանավորվեց աշխարհահռչակ սոպրանո Քրիստինա Օպոլաիսի եւ մեր շատ սիրելի Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյանը նվիրված բացառիկ համերգային ձայնագրությամբ, որի համաեվրոպական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 7-ին։ Նկարահանումներն ու ձայնագրությունը իրականացրել ենք Կաունասի գլխավոր տաճարում՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի մասնակցությամբ։ Բացառիկ համերգային երեկո է ստացվել։ Հուսամ հանդիսատեսը գոհ կլինի, եւ սա էլ մեր նվերը կլինի համաշխարհային արվեստասեր հանրությանը։

- Ինչ կցանկանաք մեր հայրենակիցներին Ամանորին ընդառաջ։

- Անցնող տարին իսկապես բարդ տարի էր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ իմ ժողովրդի համար։ Իսկապես, դժվար է բառերով փախանցել այն անասելի ցավը, որը զգացել եմ Հայրենիքից ստացվող ցանկացած տխուր լուրից հետո։ Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, կամքին, պայքարելու անսպառ կարողությանը եւ հավատացած եմ, որ նոր գարուններ անպայման պետք է բացվեն։ Երկիրս պետք է հզորանա, իսկ մեր հերոս զավակներն էլ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի, իրենց պայծառ հիշատակով մշտապես մեր սրտերում կմնան։ Նոր տարին ցանկանում եմ, որ խաղաղություն ու համերաշխություն բերի յուրաքանչյուր հայ ընտանիքի։ Բարի Ամանոր բոլորիդ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված