Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

2018–ԻՑ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ «ՇԱԿԱԼԱԿԱՆ»

Վերլուծություն

Ա­սում եք` Ճա­գա­րի տա­րուց անց­նում ենք Վի­շա­պի տա­րո՞ւն: Ի­յա՜, ի­րո՞ք... Բայց արդ­յո՞ք դա տա­րած­վում է Հա­յաս­տա­նի վրա: «Նախ­կին թա­լան­չի­նե­րի» օ­րոք էր, որ մի կեն­դա­նու տա­րուց հե­տո գա­լիս էր մեկ ու­րի­շի­նը, իսկ 2018–ից բո­լոր տա­րի­նե­րը լի­նում են վատ և շատ վատ: Բո­լո­րը «կռի­սա­կան» են, ա­վե­լի ճիշտ` «շա­կա­լա­կան»` խուն­տա­յի վար­քագ­ծի տե­սանկ­յու­նից: Իսկ քա­ղա­քա­ցի­նե­րիս հա­մար ա­մեն տա­րի Է­շի տա­րի է` քա­նի դեռ չենք ընդվ­զել ու սրանց դուրս չենք շպրտել:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՑԱԿԱՅՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

­Խուն­տա­յի դեմ միաս­նա­կան պայ­քա­րի ի­դեալն այդ­պես էլ ան­հա­սա­նե­լի նշա­ձող մնաց ընդ­դի­մա­դիր դաշ­տի հա­մար: Դա տե­ղի չու­նե­ցավ ան­գամ Ար­ցա­խը կորց­նե­լուց հե­տո, երբ գա­զա­զած ժո­ղո­վուր­դը լցվեց հրա­պա­րակ: Ազ­գա­յին կո­մի­տեն էլ չկա­տա­րեց իր հա­մախմ­բող և­ ա­ռաջ­նոր­դող դե­րը, ա­վե­լի շուտ` գո­լոր­շի բաց թո­ղեց: Ընդ­դի­մութ­յո՞ւնն է թե­րի` կա նման բան, կան խմբա­կա­յին շա­հեր և­ ամ­բի­ցիա­ներ: Սա­կայն հի­շենք 1988–1991 թվա­կան­նե­րը` «Ղա­րա­բաղ» կո­մի­տեն իր կազ­մով ու ո­րա­կով ա­վե­լի լա­վը չէր, քան ներ­կա­յիս ընդ­դի­մութ­յու­նը, ստվե­րա­յին շա­հե­րի ու խա­ղե­րի պա­կաս էլ չկար: Ա­վե­լին, դեռ այն ժա­մա­նակ Լ­ևոն Տեր–Պետ­րոս­յանն ու այ­լք խորհր­դա­րա­նը վերց­նե­լուց հե­տո Ար­ցախն այլևս ա­վե­լորդ բեռ ու հոգս էին հա­մա­րում և ձգ­տում էին ճարպ­կո­րեն ձեր­բա­զատ­վել այդ հար­ցից: Սա­կայն հան­րութ­յան պա­սիո­նար հատ­վա­ծը ստի­պեց գնալ մինչև վերջ, ստի­պեց ըն­դու­նել ար­մա­տա­կան ո­րո­շում­ներ, իսկ այ­նու­հետ ե­ղավ հաղ­թա­նա­կը ան­հա­վա­սար պա­տե­րազ­մում:

­Պատ­ճառն այն էր, որ հան­րութ­յան է­ներ­գե­տի­կան բարձր մա­կար­դա­կի էր, ու հան­րութ­յունն էր ա­ռաջ­նորդ­նե­րին օ­րա­կարգ թե­լադ­րող, այլ ոչ թե հա­կա­ռա­կը: Իսկ այս տա­րի հան­րա­յին է­ներ­գե­տի­կան չհե­րի­քեց` հար­թա­կում կանգ­նած­նե­րին հար­կադ­րել վճռա­կան քայ­լեր, հրա­պա­րակ ե­կած զանգ­վածն ա­ռա­ջին պոռթ­կու­մից հե­տո հիաս­թափ­ված ցրվեց: Այդ ցածր է­ներ­գե­տի­կա­յի ար­գա­սիքն էր նաև Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րի ան­նա­խա­դեպ պա­սի­վութ­յու­նը, ո­րը և տ­վեց խայ­տա­ռակ արդ­յուն­քը` 9 տո­կո­սով քա­ղա­քա­պետ կարգ­վե­լու տես­քով:

Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ քա­ղա­քա­կա­նութ­յունն է դար­ձել բա­ցա­կա­յող մե­ծութ­յուն: Պատ­ճառն այն է, որ չկա իշ­խա­նութ­յուն և­ ընդ­դի­մութ­յուն` դա­սա­կան ի­մաս­տով: Ընդ­դի­մութ­յու­նը կա, սա­կայն իշ­խա­նութ­յան փո­խա­րեն առ­կա է օ­տա­րի, հիմ­նա­կա­նում` թուր­քի շա­հը սպա­սար­կող օ­կու­պա­ցիոն վար­չա­կարգ: Ընդ­դի­մութ­յան ա­ռա­ջա­տար ուժն էլ` «Հա­յաս­տան» դա­շին­քը, հիմ­նա­կա­նում կի­րա­ռում է դա­սա­կան քա­ղա­քա­կան պայ­քա­րի գոր­ծի­քա­կազ­մը` խու­սա­փե­լով ազ­գա­յին–ա­զա­տագ­րա­կան գոր­ծի­քա­կազ­մից: Խուն­տան դրա­նից շատ գոհ է, քան­զի այդ­պի­սի տար­բե­րա­կով դառ­նում է ան­պար­տե­լի: Ի դեպ, թե­րա­նա­լու հան­գա­ման­քը խոս­տո­վա­նել է նաև «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Սեյ­րան Օ­հան­յա­նը` միա­ժա­մա­նակ մատ­նան­շե­լով ժո­ղովր­դի պա­սի­վութ­յան հան­գա­ման­քը:

Իսկ պա­սի­վութ­յու­նը ցածր է­ներ­գե­տի­կա­յի ար­գա­սիք է: Ե­թե է­ներ­գե­տի­կան բարձր լի­ներ, ա­պա դա կխթա­ներ նույն ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին գոր­ծել այլ մե­թո­դա­բա­նութ­յամբ և հաս­նել արդ­յուն­քի` «բա­րեկր­թութ­յուն» խա­ղա­լու փո­խա­րեն: Ի­հար­կե, հան­րա­յին ֆրուստ­րա­ցիան նաև դա­վա­ճա­նութ­յան արդ­յուն­քում կրած ռազ­մա­կան և դի­վա­նա­գի­տա­կան պար­տութ­յուն­նե­րի հետ­ևանք է, բայց մի՞­թե դա ան­վերջ կա­րող է տևել: Հո­գե­բա­նա­կան ինք­նա­պաշտ­պա­նութ­յան մե­խա­նիզմ է գոր­ծում` ջայ­լա­մի պես չտես­նե­լու տալ ի­րա­վի­ճա­կի ա­հա­վո­րութ­յու­նը: Ինչ­պես ար­ձա­նագ­րել է քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ Ա­վե­տիք Իշ­խան­յա­նը. «Կար­ծես ապ­րում ենք մի երկ­րում, ո­րը չի կորց­րել իր հայ­րե­նի­քից հսկա­յա­կան տա­րածք, ո­րը չու­նի տասն­յակ հա­զա­րա­վոր փախս­տա­կան­ներ, ո­րի զա­վակ­նե­րը չեն տա­ռա­պում թշնա­մու զնդան­նե­րում, ո­րի սահ­ման­ներն ա­մուր պաշտ­պան­ված են։ Միայն նման երկ­րում է հնա­րա­վոր ահ­ռե­լի գու­մար­ներ ծախ­սել և ճոխ–ճոխ հրա­վա­ռութ­յամբ նշել ա­մա­նո­րը, տա­րա­տե­սակ շոու–բե­մադ­րութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել։ Ի՞նչ ա­սես, այս բո­լոր ա­ղետ­նե­րը չեն հե­տաքրք­րում Հա­յաս­տա­նի գար­շա­պե­տին, նա պե­տա­կան բյու­ջեն ծախ­սում է իր և­ իր ըն­տա­նի­քի վա­յելք­նե­րի, և­ ի­հար­կե՝ ի­րեն մե­ծար­ման հա­մար։ Ե­րեկ Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի հո­բել­յան, այ­սօր Օ­պե­րա­յի թատ­րոն «Մեր ժա­մա­նակ­նե­րի հե­րո­սը» է­ժա­նա­գին բե­մադ­րութ­յուն, վա­ղը վար­չա­պե­տի գա­վաթ, և­ այս­պես շա­րու­նակ։ Եվ ա­մեն տեղ ճա­ռեր–ճա­ռեր–ճա­ռեր, հա­գուրդ է տա­լիս իր ճա­ռե­լու գե­նե­տիկ մո­լուց­քին»։

Իշ­խան­յանն ար­ձա­նագ­րում է նաև այն­պի­սի եր­ևույթ, ինչ­պի­սին է ար­ժա­նա­պատ­վութ­յան ճգնա­ժա­մը. «Ե­թե այդ բո­լոր հա­վա­քույթ­նե­րում ներ­կա գտնվեին ար­ժա­նա­պատ­վութ­յուն ու­նե­ցող, նույ­նիսկ չեմ ա­սում՝ հա­յեր, այլ ըն­դա­մե­նը մար­դիկ, ա­պա կվար­վեին Մա­լիշ­կա գյու­ղի տիկ­նոջ պես, այլ ոչ թե կծա­փա­հա­րեին հայ­րե­նիք վա­ճա­ռած դա­վա­ճա­նին և ն­րա ձեռ­քից, ա­յո՛ ո­ղոր­մութ­յուն կվերց­նեին»։ Ար­ժա­նա­պատ­վութ­յան ճգնա­ժա­մի մի այլ աս­պեկտ էլ մատ­նան­շում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նը. «Եվ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չթող­նենք, որ Նի­կո­լը դարձ­նի մեզ իր թու­նա­վոր օ­րա­կար­գե­րի պա­տան­դը, վա­զաց­նի փակ շրջա­նով ղալ­մա­ղա­լից ղալ­մա­ղալ... Զուտ հի­շենք, որ Նի­կո­լի հետ ցան­կա­ցած հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն՝ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն է Հա­յաս­տա­նի թշնա­մու հետ։ Կապ չու­նի` ինչ տես­քով է այդ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը. ձեռ­քը սեղ­մե­լով, թե ի­րեն ան­պատ­վե­լով հան­դերձ՝ իր օ­րա­կար­գե­րը սպա­սար­կե­լով»։

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄ–ՆԻԿՈԼԻԶՄ

FB

Թեև դեռ 2018–ին Նի­կո­լը հայ­տա­րա­րում էր, որ որ­ևէ «իզմ» չի ըն­դու­նում, սա­կայն սխալ կլի­նի նրան հա­մա­րել որ­ևէ գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նից զերծ մե­կը: Մար­դա­կեր և մար­դատ­յաց բոլշ­ևիկ­ներն ու­նեին «մարք­սիզմ–լե­նի­նիզմ» կոչ­վող գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն, հա­յա­կեր նի­կո­լա­կան­ներն էլ ու­նեն: Այն կա­րե­լի է կո­չել կա­պի­տուլ­յան­տիզմ–նի­կո­լիզմ, որն ուղղ­ված է հա­յութ­յան թշնա­մի­նե­րի հա­կա­քա­ղա­քակր­թա­կան նպա­տակ­նե­րի սպա­սարկ­մա­նը, և մա­սամբ միա­խառն­ված է Արև­մուտ­քում տա­րած­ված հա­կա­մարդ­կա­յին «տո­լե­րան­տիզմ–մուլ­տի­կուլ­տու­րիզմ» այ­լան­դա­կութ­յան հետ: Դ­րանց բո­լո­րի ար­մա­տը ծայ­րա­հեղ ձախ հո­սանք­ներն են, ո­րոնց կնքա­հայ­րը Տ­րոց­կի–Բ­րոնշ­թեյնն է... Բո­լո­րի վեր­ջարդ­յունքն էլ ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի քայ­քա­յումն է, բո­լորն էլ ազ­գա­յին–պե­տա­կան մտա­ծո­ղութ­յուն կրող­նե­րի դեմ պայ­քա­րում են` կի­րա­ռե­լով և՛ քա­ղա­քա­կան ռեպ­րե­սիա­ներ, և՛ տե­ղե­կատ­վա­կան–հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ­նե­րի ա­մե­նա­կեղ­տոտ մե­թոդ­նե­րը:

Իսկ որ ՔՊ–ա­կան­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն ար­ցա­խատ­յաց է, մեկ ան­գամ ևս ց­ցուն դար­ձավ Ար­ցա­խի նա­խա­գահ Շահ­րա­ման­յա­նի խորհր­դա­կա­նի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո: Ար­ցա­խը լու­ծա­րե­լու մա­սին հրա­մա­նա­գիրն այլևս գո­յութ­յուն չու­նի, «Ա­զա­տութ­յան» հետ զրույ­ցում պնդեց Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Վ­լա­դի­միր Գ­րի­գոր­յա­նը, ընդգ­ծե­լով, որ դրա հա­մար հիմք է հան­դի­սա­նում նա­խա­գա­հի հոկ­տեմ­բե­րի 19–ի հրա­մա­նա­գի­րը, հա­մա­ձայն ո­րի` Ար­ցա­խի նա­խա­գա­հը, պետ­նա­խա­րա­րը, կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րը, խորհր­դա­րա­նը, անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րը, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը, Ս­տե­փա­նա­փա­կեր­տի քա­ղա­քա­պե­տը ու վար­չա­կան շրջան­նե­րի ղե­կա­վար­նե­րը շա­րու­նա­կում են պաշ­տո­նա­վա­րել՝ հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով, այ­սինքն՝ ա­ռանց վար­ձատ­րութ­յան։ Շահ­րա­ման­յա­նի այդ հրա­մա­նագ­րում նաև նշվում է, որ 2023 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 1–ից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան ա­նու­նից տրվող փաս­տաթղ­թե­րը վա­վե­րա­կան են: Եվ ինչ­պես մատ­նան­շում է պատ­գա­մա­վոր Ք­րիս­տի­նե Վար­դան­յա­նը. «ՔՊ–ում վայ­նա­սուն է սկսվել այս ա­ռի­թով. «Ոնց կա­րող է որ­ևէ մե­կը հա­մար­ձակ­վել չե­ղար­կել կա­պի­տուլ­յա­ցիան, չէ որ քա­նի մենք կանք, կա­պի­տուլ­յա­ցիան պետք է հա­վերժ լի­նի» փաս­տա­ցի սա են ա­սում ՔՊ–ա­կան­նե­րը: Ե­թե այս­քան լավ չճա­նա­չեինք այս մարդ­կանց, կա­րե­լի էր զար­մա­նալ ին­չու են այդ­քան շա­հագրգռ­ված ա­նօ­րի­նա­կան փաս­տաթղ­թի գո­յութ­յու­նով, ո­րի միակ շա­հա­ռուն Ա­լիևն է: Բայց դե ՔՊ–ի ու Ալ­իևի և՛ շա­հե­րը, և՛ հռե­տո­րա­բա­նութ­յու­նը վա­ղուց նույ­նա­կան են, ու ի­րենք ի­րենց ա­մեն քայ­լով դա ա­պա­ցու­ցում են: Իսկ հայ­կա­կան ցան­կա­ցած իշ­խա­նութ­յան պա­րա­գա­յում սա քայլ է, ո­րը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել և՛ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, և՛ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում»:

­Հարկ է նշել, որ այդ վայ­նա­սու­նին մաս­նակ­ցում են ՔՊ–ի բո­լոր «թևե­րը»` և՛ սո­րո­սա­կան–արևմ­տա­մետ, և՛ «սո­վո­րա­կան»: Այս­տեղ է, որ մո­ռաց­վում է ներ­քին հա­կա­սութ­յու­նը, զի բո­լո­րը կա­պի­տուլ­յանտ են: Բո­լո­րը դեմ են ռևան­շի գա­ղա­փա­րին (ինչ­պես պատ­գա­մել է Ա­լի­ևը) և­ ա­նըն­դու­նե­լի են հա­մա­րում ազ­գա­յին վե­րած­նուն­դը: Բո­լո­րը հա­յա­խոս են, բայց հայ չեն, չհայ են, հա­կա­հայ:

Իսկ որ ՔՊ–ի թևե­րի միջև հա­կա­սութ­յու­նը, ո­րը վե­րա­բե­րում է իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան» բա­ղադ­րիչ­նե­րին, վաղ թե ուշ պայ­թաց­նե­լու է ՔՊ–ին, շատ տրա­մա­բա­նա­կան է: Ի դեպ, հենց այն­պես չէ, որ «սո­րո­սա­կան» հատ­վա­ծի հիմ­նա­կան թի­րա­խը ՆԳ նա­խա­րար Վա­հե Ղա­զար­յանն է` ա­ռանց վեր­ջի­նիս Նի­կո­լը չի վե­րահս­կե­լու իր միակ հե­նա­րան ոս­տի­կա­նութ­յա­նը, և ն­րա իշ­խա­նութ­յու­նը մա­զից կախ կմնա: ՀՀԿ–ա­կան պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչ­յանն ու­ղա­կի ար­ձա­նագ­րում է, որ Նի­կո­լը «քցել» է ՔՊ–ի արևմ­տա­մետ թևին, ո­րին խոս­տում­ներ ու ե­րաշ­խիք­ներ էր տվել, բայց. «Ար­դեն ա­վան­դույթ դար­ձած սխե­մա­յով նի­կո­լի վար­քա­գի­ծը ջար­դեց իր իսկ հո­րի­նած հեր­թա­կան սու­տը: Ռու­սաս­տան գնա­լը ևս մեկ ան­գամ հաս­տա­տում է, որ դա­վա­ճան նի­կո­լը չի կա­րող չլի­նել այն­տեղ, որ­տեղ ան­գամ տե­սա­կան հնա­րա­վո­րութ­յան մա­կար­դա­կով կա­րող է ֆիքս­վել ա­թո­ռին մնա­լու ժամ­կե­տը: Ի­հար­կե իր հան­ցա­վոր կույ­տի ան­դամ­նե­րին նի­կո­լը հա­վա­տաց­րել էր, որ ինչ­պես ի­րենց թույլ չի տվել գնալ, այն­պես էլ ին­քը չի գնա Մոսկ­վա­յի կող­մից կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին, բայց ա­սել, որ նի­կո­լը նո­րից քցեց ու պետք ե­ղած պա­հին է­լի է քցե­լու, կնշա­նա­կի ո­չինչ չա­սել: Հի­մա դա­տարկ մնա­ցած ու­սա­պար­կե­րի ա­ռաջ մի հարց է մնա­ցել: Թ­քա­ծը լի­զե­լուց մինչև կո­շի­կը լի­զե­լու լայն ամպ­լի­տու­դա ու­նե­ցող նի­կոլն այս ան­գամ ո­րի ետ­ևից է գնա­ցել»:

«­Տիզ­բոն», կնե­րեք` Սանկտ–Պե­տեր­բուրգ գնա­լը իր հետ­ևից կա­րող է և ճա­կա­տագ­րա­կան հետ­ևանք­ներ բե­րել: Ա­ռա­վելևս, որ ա­վե­լա­ցավ նաև նվաս­տա­ցում` թեև հեր­թը Հա­յաս­տա­նինն էր, սա­կայն ԵԱՏՄ նա­խա­գա­հութ­յու­նը ստանձ­նեց Ղա­զախս­տա­նը: Բա «Սեր­ժի վախտ» այդ­պի­սի կա­զուս­ներ հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել, էլ չա­սած կա­պի­տուլ­յա­ցիա­նե­րը ամ­բողջ «չջենթլ­մե­նա­կան» հա­վա­քա­ծուն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված