Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 25-ից դեկտեմբերի 31-ը

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Խոյերը ֆինանսապես մտահոգված կլինեն: Կդժվարանք որոշել` ինչի վրա ծախսել հավաքած գումարը` որեւէ տնտեսական իր գնելո՞ւ, թե՞ ճանապարհորդության: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ մեկնել որեւէ էկզոտիկ երկիր:

ՑԼԵՐ

Սիրելիի հետ շփումը շատ հեշտ կլինի: Դուք ձեզ շատ ինքնավստահ եւ ինքնաբավ կզգաք: Ձեր սիրելին` նույնպես:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ համար կանխատեսումներով լի կլինի: Դուք պարզ տեսնում եք ձեր վաղվա օրը, սիրելիի հետ համատեղ ապագան: Թույլ մի տվեք, որ կասկածները ցրեն ձեր բոլեր պատկերացումները:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Կհիանաք այն աշխարհով, որը ձեզ համար ստեղծել է ձեր սիրելին: Այն ձեզ համար այնքան հեքիաթային եւ ներդաշնակ կթվա, որ կընկնեք երազների գիրկը: Սակայն միշտ հիշեք, որ ոչ միշտ է գովազդը համընկնում իրականության հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Համատեղ արկածների ժամանակ է: Սիրելիի հետ մտածեք խենթություններ եւ իրականացրեք դրանք: Միակ նախապայմանն այն է, որ դա անեք երկուսով եւ զգույշ լինեք, որ արդյունքում կյանքին վնաս չհասցնեք:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ ընտրություն կկատարի ձեր եւ իր մտերիմ ընկերոջ միջեւ: Պետք է այնպես անեք, որ նա անկեղծ ընտրություն կատարի։ Աշխատեք շատ մեծ ճնշում չգործադրել նրա վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք ձեր բոլոր խնդիրներով չկիսվել սիրելի հետ: Նա եւս բազում խնդիրներ ունի: Ավելի լավ է այդ ամենը գրեք օրագրում, կամ էլ կիսվեք մանկության սիրելի խաղալիքի հետ. նրանք, հաստատ, ավելի համբերատար կլինեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք եւ ձեր սիրելին որոշ ֆինանսական խնդիրներ կունենաք: Կամ գումարը շատ կլինի, կամ էլ` շատ քիչ եւ չի բավարարի ձեզ ինչ-որ պետքական բան գնելու համար: Միասին քննարկեք եւ հասեք խնդրի լուծմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին կդառնա ձեր Պահապան Հրեշտակը: Նա ամեն հարցում կաջակցի ձեզ եւ ձեր ընտանիքին: Սակայն աշխատեք այնպես անել, որ նրա համար դժվար չլինի ձեզ օգնելը: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այնքան երկար ժամանակ չեք հադիպել սիրելիի հետ, որ ձեր ուշադրությունը, ժամանակ առ ժամանակ, գրավում են հակառակ սեռի այլ ներկայացուցիչներ: Եթե դա ձեզ դուր չի գալի, ուրեմն փորձեք հիշել սիրելիի հետ անցկացրած լավագույն պահերն ու մտքից հանեք մյուսներին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր լավ տրամադրությունը կախված կլինի միայն ձեր վճռականությունից: Հարմար ժամանակ է, որ սիրելիին խոստովանեք ձեր զգացմունքների մասին կամ էլ փողոցում ծանոթանաք այն անձնավորության հետ, որը ձեզ դուր է գալիս:

ՁԿՆԵՐ

Ձեզ հետ այնպիսի բան կպատահի, որ կսկսեք մտածել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների ամրապնդման մասին. Շատ ճիշտ որոշում է: Ձեր որոշումը կօգնի ձեր հետագա հարաբերություններին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ