Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ընդդիմադիրների 99%֊ը միայն կես աչքով են դեպի Ռուսաստան, մարմնի մնացած մասերով Արեւմուտք են. Հայկ Այվազյան

Թեմա
«Վերջերս շատ է քննարկվում Սամվել Շահրամանյանի կողմից 2023 թ. սեպտեմբերի 26֊ին ստորագրված հրամանագիրը, նրա իրավական ուժ ունենալու հարցը եւ այլն։ Մի խոսքով՝ Արցախի հետ կապված քաղաքական գործիչների կողմից քննարկվող հարցերից մեկն է։ Կարծես թե այսօրվա Ռուսաստան֊Արեւմուտք պատերազմում այդ թղթի գոյությունը կամ չգոյությունն է ինչ֊որ բան որոշելու։ Արցախի համար ինչ֊որ տեսական հնարավորություններ կարող են բացվել միայն Ռուսաստանի հաղթանակի դեպքում։ Հետեւաբար, միայն դեպի Ռուսաստան դեմքով, իսկ դեպի նրա թշնամիներ մեջքով շրջվելը կարող է այդ տեսական հնարավորությունը ստեղծել։
 
Դեմքով ամբողջովին դեպի Ռուսաստան թեքվելը դեռ առնվազն 2020 թ.֊ից պետք է արվեր, Ռուսաստանի թշնամիները պետք է հայտարարվեին Արցախի թշնամիներ։ Այնպես, որ աշխարհում այդ լուրը թնդար, որ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, Ռուսաստանի դեմ ծղրտացողները հայտարարվեին Արցախի թշնամիներ։ Այսօր Արեւմուտքը Հայաստանի համար է նույն աղետը նախապատրաստում եւ արդեն Հայաստանի հերթն է դեմքով դեպի Ռուսաստան շրջվելը, քանի դեռ ուշ չի», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Խնդրում եմ միայն չասեք, որ Հայաստանի դեպքում դա հնարավոր չի, որովհետև ունենք այսօրվա իշխանությունը։ Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմադիրների 99%֊ը միայն կես աչքով են դեպի Ռուսաստան, մարմնի մնացած մասերով Արեւմուտք են։ Այդ կես աչքն էլ ինչպես ասում են «նա վսյակի թող լինի» տարբերակով է»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ