⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Վրաստանում արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը

Հասարակություն

Վրաստանում վատ եղանակի պատճառով արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը, հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

՛՛Առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Խաշուրի-Ախալցխա-Վալե և Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՛՛,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ նշված մայրուղիներում արգելվում է 30 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ