Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Սարսափազդու սպանություն. Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված տղամարդ

Քրեական

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են և տեղում իրականացրել ծառայություն։Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 69-ամյա Կարո Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի և Սիսիանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ